Jump to content

Համլետ Հայրապետյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Վոլոդյայի Հայրապետյան
մարտի 26, 1962 - հունիսի 1, 1998
ԾննդավայրԼՂՀ Գյունե Ճարտար, Մարտունի
Մահվան վայրԼՂՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Համլետ Վոլոդյայի Հայրապետյան (մարտի 26, 1962(1962-03-26) - հունիսի 1, 1998(1998-06-01)), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Համլետ Հայրապետյանը ծնվել է 1962 թվականի մարտի 26-ին, Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղում։ Ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում՝ որպես այգեգործ։

Արցախյան պատերազմի տարիներին ծառայել է Արցախի 2-րդ ՊՇ-ում, եղել է վաշտի հրամանատար, ունեցել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում։ Մասնակցել է Ամիրանլարի, Ղարադաղլուի, Սիփանի, Մաճկալաշենի, Ֆիզուլու, Հորադիզի համար մղված մարտերին։ Զոհվել է 1998 թվականի հունիսի 1-ին՝ «Սիփան 42» մարտական դիրքում, սրտի կաթվածից։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հուղարկավորված է հայրենի Ճարտար գյուղի գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։