Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով
հանձնաժողով Խմբագրել Wikidata
Մասն էՀայաստանի Կառավարություն Խմբագրել Wikidata
Ստեղծում23 Մայիսի 2022 Խմբագրել Wikidata
ԵրկիրՀայաստան Խմբագրել Wikidata

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հիմնված հանձնաժողով, որը ստեղծվել է 2022 թվականի մայիսի 23-ին՝ N 570-Ա որոշմամբ[1]։ Հանձնաժողովի ստեղծման համար հիմք է հանդիսացել՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ N 570-Ա որոշմամբ[1]։ Հանձնաժողովի ստեղծման համար հիմք է հանդիսացել՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը[1]։ N 570-Ա որոշման հավելվածում կատարվել է 5 փափոխություն[2][3]։ Առաջին փոփոխությունը իրականացվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ի N 1170-Ա որոշմամբ, որով Նարինե Ավագյանին փոխարինել է Արևիկ Ավոյանը[2]։ Երկրորդ փոփոխությամբ հանձնաժողովի անդամ են դարձել՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահան Կոստանյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար Վահագն Աֆյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյան և Մարդու իրավունքների պաշտպանի օգնական (համաձայնությամբ) Հեղինե Ենգոյանը[3]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն հավելվածի, հանձնաժողովի անհատական կազմը բաղկացած է հանձնաժողովի նախագահից և անդամներից[1]

Պաշտոնը Անուն, ազգանուն Պատկեր Կուսակցություն Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) Մհեր Գրիգորյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] Պաշտոնավարում է
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] Պաշտոնավարում է
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] Պաշտոնավարում է
Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] Պաշտոնավարում է
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] Պաշտոնավարում է
Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նարինե Ավագյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] հոկտեմբերի 7, 2022[2]
Արևիկ Ավոյան անկուսակցական հոկտեմբերի 7, 2022[2] Պաշտոնավարում է
Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Գուգարաց անկուսակցական մայիսի 23, 2022[1] Պաշտոնավարում է
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] Պաշտոնավարում է
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] հոկտեմբերի 7, 2022
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալբերտ Բաղդադյան անկուսակցական 2023 Պաշտոնավարում է
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյան անկուսակցական մայիսի 23, 2022 Պաշտոնավարում է
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ Եսայի Մկրտչյան անկուսակցական մայիսի 23, 2022 Պաշտոնավարում է
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] 2023
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Էդգար Հունանյան անկուսակցական 2023 Պաշտոնավարում է
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյան անկուսակցական մայիսի 23, 2022[1] Պաշտոնավարում է
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյան Քաղաքացիական պայմանագիր հոկտեմբերի 21, 2022[3] Պաշտոնավարում է
Հայաստանի արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող Վահագն Աֆյան անկուսակցական հոկտեմբերի 21, 2022[3] Պաշտոնավարում է
Հայկ Դարբինյան անկուսակցական Պաշտոնավարում է
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյան անկուսակցական հոկտեմբերի 21, 2022[3] Պաշտոնավարում է
Հայաստանի արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի վարիչի պաշտոնակատար Աննա Ավետիսյան անկուսակցական 2023 Պաշտոնավարում է
Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյան անկուսակցական 2023 Պաշտոնավարում է
Հայաստանի արդարադատության նախարարության խորհրդական կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Հեղինե Ենգոյան անկուսակցական հոկտեմբերի 21, 2022[3] Պաշտոնավարում է
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ (համաձայնությամբ) Անդրանիկ Եղոյան անկուսակցական 2023 Պաշտոնավարում է

Հանձնաժողովին կից աշխատանքային խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ N 376-Ա որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվում[4][5]։ Աշխատանքային խմբի ստեղծման համար հիմք է հանդիսացել՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի է առնվել Հայաստանի վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝

  • Բաղանիս (Հայաստան) – Բաղանիս Այրում (Ադրբեջան), Ոսկեպար (Հայաստան) – Ներքին Ոսկեպար (Ադրբեջան), Կիրանց (Հայաստան) – Խեյրիմլի (Ադրբեջան) և Բերքաբեր (Հայաստան) – Ղըզըլհաջըլի (Ադրբեջան) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ։
  • Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավել ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։
  • Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի։
  • Հանձնարարել պաշտպանության նախարարին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին[4][5]։

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերից մեկական բնակիչներ[4][5]։

Պաշտոնը Անուն, ազգանուն Պատկեր Կուսակցություն Պաշտոնավարման սկիզբ Պաշտոնավարման ավարտ
Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյան ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Նոյեմբերյանի համայնքապետ (համաձայնությամբ) Արսեն Աղաբաբյան անկուսակցական ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Իջևանի համայնքապետ (համաձայնությամբ) Արթուր Ճաղարյան անկուսակցական ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ (համաձայնությամբ) Մհեր Աղամյան անկուսակցական ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Ոսկեպարի վարչական ղեկավար (համաձայնությամբ) Իշխան Աղբալյան անկուսակցական ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Բաղանիսի վարչական ղեկավար (համաձայնությամբ) Գևորգ Սահակյան ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Բերքաբերի վարչական ղեկավար (համաձայնությամբ) Տիգրան Հարությունյան անկուսակցական ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Կիրանցի վարչական ղեկավար (համաձայնությամբ) Կամո Շահինյան անկուսակցական ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Ոսկեպարի բնակիչ (համաձայնությամբ) Սերոբ Մախսուդյան անկուսակցական ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Բերքաբերի բնակիչ (համաձայնությամբ) Սուրեն Խուդավերդյան անկուսակցական ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է
Կիրանցի բնակիչ (համաձայնությամբ) Անդրանիկ Նազարյան անկուսակցական ապրիլի 22, 2024[4] Պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 23 մայիսի 2022 թվականի N 570-Ա
  2. 2,0 2,1 2,2 2,3 ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 7 հոկտեմբերի 2022 թվականի N 1170-Ա
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 21 հոկտեմբերի 2022 թվականի N 1246-Ա
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 22 ապրիլի 2024 թվականի N 376-Ա
  5. 5,0 5,1 5,2 «Տավուշի մի շարք բնակավայրերի ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 22. Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.