Jump to content

Հայերի մոռացված ցեղասպանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերի մոռացված ցեղասպանությունը
ՀեղինակՀիրոյոսի Սեգավա
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուճապոներեն
Հրատարակման վայրՃապոնիա
Հրատարակման տարեթիվ2004
ԳՄԴ63.3 (2Հ)

Հայերի մոռացված ցեղասպանությունը։ Հետազոտություն՝ ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու վերաբերյալ (անգլ.՝ Armenian Forgotten Genocide), Հիրոյոսի Սեգավայի աշխատությունը Հայոց ցեղասպանության մասին։

Գիրքը լույս է տեսել Ճապոնիայում 2004 թվականին և նույն թվականին հանդիսավոր ներկայացվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, որպես Ճապոնիայում հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին աշխատություն։ Հեղինակը Աիծի նահանգի արդյունաբերական համալսարանի պրոֆեսոր Հիրոյոսի Սեգավան իրավաբան-միջազգայնագետ է, ուստի հայոց ցեղասպանության խնդրին անդրադառնում է իրավաբանի տեսակետից՝ դիմելով միջազգային համաձայնագրերին։ Նա մեկ անգամ ևս ապացուցում է, որ 1915 թվականին Թուրքիայում երիտթուրքերը կազմակերպել և իրականացրել են հայերի ցեղասպանությունը, ինչի համար պետք է պատիժ կրեն[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայերի մոռացված ցեղասպանությունը
  2. «Armenian Forgotten Genocide». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.