Հայկազ Հակոբջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Հակոբջանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1948 (75 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Շիրակի պետական համալսարան (1970) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1998) |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Հայկազ Արտավազդի Հակոբջանյան (հուլիսի 24, 1948, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, արձակագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկազ Հակոբջանյանը ծնվել է Լենինականում (Գյումրի)։ 1970 թվականին ավարտել է տեղի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, հայոց լեզու և գրականություն դասավանդել դպրոցներում։ 1983 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է «Օննիկ Չիֆթե-Սարաֆի կյանքն ու գործը» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1985-1990 թվականներին Գյումրու թիվ 11 դպրոցի, իսկ 1990-2000 թվականներին թիվ 40 դպրոցի տնօրենն է։ 1998 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է «Արևմտահայ գավառագիր արձակը (պատմություն և տեսություն 1850-1915 թվականներ)» թեմայով ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 2000-2006 թվականներին եղել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր, գրականության ամբիոնի վարիչ։ 1998 թվականին գրողների միության անդամ է[1]։
Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրական դեմքեր, Երևան, ԳԱ հրատ., 1988։
- Ամանոսի լեռների առասպելը, Երևան, «Հայաստան» հրատ., 1990։
- Պադվալի Վաղոն, վեպ, Բեյրութ, 1996։
- Սպիտակ Էդելվեյսներ, վեպ (Ռուբեն Սևակ), Երևան, «Նաիրի» հրատ., 1997։
- Խանասոր, վեպ, Երևան, «Զանգակ-97» հրատ., 1998։
- Արևմտայահ գավառագիր արձակը (պատմություն և տեսություն 1850-1915 թվականներ), Երևան, «Զանգակ-97» հրատ., 1998։
- Երուխան (կյանքը և գործը) Գյումրի, «Դպիր» հրատ., 2003։
- Առկայծ ճրագ (Դանիել Վարուժան), Գյումրի, «Դպիր» հրատ., 2004։
- Ով մարդկային արդարություն (Սիամանթո. կենսագրական վեպ), ՀԳՄ հրատ., 2005։
- Կյանքս այնպես դժվարին էր (Վահան Տերյան. կենսապատում), Երևան, «Գրանսպրիտ» հրատ., 2011։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկազ Հակոբջանյան, Կյանքս այնպես դժվարին էր (Վահան Տերյան. կենսապատում), Երևան, «Գրանսպրիտ»հրատ., 2011:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբջանյան, Հայկազ (1993) Բանահյուսական ժանրերի մշակումները արևմտահայ գավառական գրականության մեջ։
- Հակոբջանյան Հայկազ, Պանդխտության թեման արևմտահայ արձակում։
|