Jump to content

Հայկազ Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաթևոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Մաթևոսյան
Ծնվել է1925
ԾննդավայրԳլաձոր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի երրորդ աստիճանի շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Հայկազ Գրիգորի Մաթևոսյան (1925, Գլաձոր, Հայաստան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկազ Մաթևոսյանը ծնվել է 1925 թվականին, Եղեգնաձորի շրջանի Գլաձոր գյուղում։ 1941 թվականին ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը և աշխատել է Եղեգնաձորի Հորս գյուղի դպրոցում, որպես քիմիայի, կենսաբանության ուսուցիչ[1]։

1943 թվականին Մաթևոսյանը զորակոչվել է բանակ։ Կրտսեր հրամանատարական դպրոցն ավարտելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և ծառայությունը շարունակել է Անդրկովկասի ռազմաճակատի № 136 պահեստային գնդում։ Մասնակցել է Օրյոլ և Բրյանսկ քաղաքների ազատագրմանը, որպես հրաձգային ջոկի հրամանատար։ Բրյանսկի մոտ վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո մեկնել է ռազմաճակատ, այս անգամ որպես ականանետային դասակի հրամանատար։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մասնակցել է Վիտեբսկ քաղաքի համար մղված մարտերին և մերձբալթյան հանրապետությունների ազատագրմանը[1]։

Մաթևոսյանը իր դասակի մարտիկներով պայթեցրել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից ոչ հեռու գտնվող Ռետավասի երկաթուղային հանգուցը, ժամանակին կատարելով մարտական առաջադրանքը։ Մի քանի օր հետո ծանր վիրավորվել է։ Մարտական առաջադրանքը կատարելու համար Մաթևոսյանը պարգևատրվել է «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշանով։ Մարտերից մեկում վիրավորվել է և ուղարկվել հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից[1]։

Զորացրվելուց հետո շարունակել է մանկավարժական աշխատանքը։ Նշանակվել է ուսուցիչ Գլաձոր գյուղի դպրոցում։ Մանկավարժական աշխատանքին զուգընթաց Մաթևոսյանը սովորել և ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի քիմիայի, կենսաբանության ֆակուլտետը, դասավանդել դպրոցներում։ Այնուհետև եղել է Եղեգնաձորի ժողկրթբաժնի մեթոդիստը։ Պատերազմի ավարտից հետո պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փառքի 3-րդ աստիճանի» շքանշան
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]