Հայկական լումա, Հայաստանի դրամական միավոր, մանրադրամ։ Մետաղադրամ, պատրաստվում էին ալյումինից[փա՞ստ]։ Շրջանառության մեջ է դրվել 1994 թվականի դրամի հետ միասին, Խորհրդային միության փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո, սովետական ռուբլու փոխարեն։ Ներկայումս լուման հանված է շրջանառությունից։ Կային 10, 20 և 50 լումա արժողությամբ մետաղադրամներ։ 100 լուման հավասար էր 1 դրամի։