Հայոց ցեղասպանության հուշարձան (Պետախ Տիկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Պետախ Տիկվա)
Շինության ձևՀուշակոթող
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անմոռուկ ծաղկի տեսքով հուշակոթող Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետախ Տիկվա քաղաքում հուշարձան կառուցելու փորձեր կատարվել էին ավելի վաղ, բայց ներքին և արտաքին հիմնախնդիրների պատճառով նախագիծը ձախողվել էր։ Երկու քաղաքապետերի հետ համայնքը սերտ համագործակցել էր, ու անկախ թուրք-ադրբեջանական հզոր լոբբիի ու Բաքվից ներգաղթած հրեա պատգամավորների և բազմաթիվ հրեա քաղաքական գործիչների ճնշումներից` հուշարձանն ի վերջո տեղադրվել է[1]։

Հուշարձանը ստեղծվել է Պետախ Տիկվայում գտնվող «Նաիրի» միության և «Նոյան տապան» կազմակերպությունների ջանքերով, ինչպես նաև մասնակցություն են ունեցել ամբողջ Իսրայելում և Իսրայելից դուրս գտնվող հայերը[1]։

Հուշարձանի կառուցման հանձնախմբի անդամ, հուշարձանի չափագրման, շինարարական ու բազմաթիվ այլ հարցերով պատասխանատու, ճարտարապետ Ռոբերտ Օհանյանը Հայաստանում ընտրել է հուշարձանի համար հայկական բազալտի քարակտոր, որը քարտաշ որմնադիր Արտավազդ Հովհաննիսյանը վերածել է հուշակոթողի։ Հուշարձանի հեղինակն է «Նոյան Տապան» հայկական, կրթական-մշակութային միության նախագահ Դավիթ Գալֆայանը, ով «Նաիրի» միության անդամների հետ շուրջ 2.5 տարի հաղթահարել է բոլոր բյուրոկրատական դժվարությունները, մինչև քաղաքապետարանը հող է հատկացրել ու թույլատրել շինարարությունը։ Շինարարության թույտվության դժվարությունները կապված են եղել նաև հուշարձանի անվան հետ, քանի որ այն նվիրված է Օսմանյան կառավարության կողմից իրականացված` 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]