Հայոց ցեղասպանության հուշարձան (Սպահան)
Հայոց ցեղասպանության հուշարձան (Սպահան) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Իրան |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Իրանի Սպահան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Վանքի բակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 1975 թվականի ապրիլի 24-ին[1]։ Հուշարձանը կառուցվել է Երվանդ Սապունջյանի և Ջուլֆայի հայ համայնքի միջոցներով։ Հուշարձանն ունի կենրոնացված աշտարակի տեսք, ինչը խորհրդանշում է ցեղասպանությունից հետո կյանքի վերականգնումը, հայկական ոչնչացված մշակույթի զարթոնքը։ Հուշարձանի շուրջ կան տապանաքարերի նման պատկերներ։ 1985 թվականին հուշարձանի ջրային ցայտաղբյուրը փոխարինվել է հավերժական կրակով։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճարտարապետ՝ Երվանդ Սապունչյան
- Նախագծող՝ Ալբերտ Աճեմյան