Հայոց ցեղասպանության հուշարձան (Փասադենա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Փասադենա)
Հայոց ցեղասպանության հուշարձանը Փասադենայում
Տեսակհուշարձան
Երկիր ԱՄՆ
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան ԱՄՆ Կալիֆորնիայի շրջանի Փասադենա քաղաքի հիշատակի այգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բացումը ծրագրվել է 2012 թվականին, բացումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 18-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ։

Հուշարձանը կառուցվել է հայ համայնքի ջանքերով և մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։ Հուշարձանն իրենից ներկայացնում է 5 մ բարձրությամբ մետաղական եռոտանի, որը նման է այն կառույցներին, որոնց միջոցով թուրքերը 100 տարի առաջ կախաղան են բարձրացրել հայերին։ Եռոտանու գագաթից ամեն 21 վայրկյանը մեկ մեկ կաթիլ ջուր է թափվում։ Ներքևում գտնվող ավազանը կթափվի տարեկան 1.5 միլիոն կաթիլ ջուր։ Հուշարձանը խորհրդանշում է հայ ժողովրդի ուժն ու անկոտրում հույսը[1][2]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փասադենայում բացվել է Հայոց ցեղասպանության երկար սպասված հուշարձանը
  2. «Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան Փասադենայում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]