Հայրենիք (մատենաշար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենիք

«Հայրենիք», մատենաշար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակիչ՝ «Հայրենիք» ակումբ։ Խմբագիր՝ Ավագ Հարությունյան։

Լույս է տեսնում Երևանում (գիրք 1–29..., 2007–12...):

Տպագրում է հայ ազգային-պետական գործիչների ազգային գաղափարախոսական երկեր, ինչպես նաև դիցաբանության, մշակույթի, այլադավան հայերի, աշխարհում տեղի ունեցող գործընթացների ․․․/վերլուծությանը նվիրված աշխատություններ։

Հրատարակվել են Օ. Զարմունու «Ցեղի հրամայականը» (2007) ժողովը, Հովհաննես Քաջազնունու «Ազգ եւ Հայրենիք» (2008) աշխատությունը, Լևոն Շանթի «Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան» (2008) ուսումնասիրությունը, Զարևանդի «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ. Հայաստանի Հանրապետութիւնը եւ անոր տեղը հայոց պատմութեան մէջ» (2010), Գարեգին Նժդեհի «Հայ ռազմիկին (Հաղթանակելու արվեստը)» (2011), «Մեր ժամանակը եւ ցեղը» (2014), Գրիգոր Հովհաննիսյանի «Հայոց տերերը» (2012) և այլ երկեր, ինչպես նաև «Ցեղի պահպանման իմաստությունը» (2007), «Ազգային-պետական գործիչներ», «Ազգային գիտակցություն» (երկուսն էլ՝ 2008) ժողովներները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։