Հայ երաժշտության մասին
Հայ երաժշտության մասին | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1916 |
Հրատարակչություն | Հորիզոն |
Հրատարակվել է | 1916 |
Վիքիդարան | Հայ երաժշտության մասին |
«Հայ երաժշտության մասին», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1916 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1916 թվականին դեկտեմբերի 15-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 279 համարում, որից հետո «Վերջին տասնամյակների գործն է» անվանումով տպվել է Երևանում 1969 թվականին լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» գրքում (էջ 396)[1]։
Այնուհետև, «Խոսք հայ երաժշտության մասին» վերնագրով, 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 465-466)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։