Հավլաբարի տպարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավլաբարի տպարան, ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի գաղտնի տպարան։ Հիմնադրվել է 1903 թվականին՝ Թիֆլիսի Հավլաբար թաղամասում։

Հավլաբարի տպարանում են տպագրվել Լենինի «Պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրան» (1905) աշխատությունը, ՌՍԴԲԿ II համագումարում ընդունված ծրագիրը և III համագումարում ընդունված կանոնադրությունը, հազարավոր օրինակներով թռուցիկներ ու կոչեր՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն։ Տպարանում է տպագրվել (1904 թվականի սեպտեմբերից) նաև «Պրոլետարիատի կռիվը» պրոպագանդիստական թերթը։ Տպագրվող հոդվածները, թռուցիկներն ու կոչերը գրում և խմբագրում էին ՌՍԴԲԿ Կովկասյան միության անդամներ Մ. Գ. Ցխակայան, Ա. Գ. Ծուլուկիձեն, Ի. Վ. Ստալինը, Մ. Գ. Շահումյանը, Վ. Մ. Բոբրովսկին, Ֆ. Ե. Մախարաձեն և ուրիշներ։

Տպարանը խնամքով կոնսպիրացված էր. գտնվում էր Վ. Ա. Բոչորիձեի տան հատուկ պատրաստված նկուղում, որտեղ կարելի էր մուտք գործել միայն բակի ջրհորից։ Հավլաբարի տպարանում տարբեր ժամանակներ աշխատել են բանվորական հեղափոխականներ Զ. Քալանդաձեն, Գ. Լելաշվիլին, Տ. Վախթանգովը, Մ. Գոգուաձեն և ուրիշներ։ 1906 թվականի ապրիլի 15-ին ոստիկանությունը հայտնաբերել և բռնագրավել է Հավլաբարի տպարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 269