1865 - 1869 թթ. հանդես է եկել Կրակովի, 1869 - 1876 թվականներին՝ Վարշավայի «Վելկի» և «Ռոզմաիտոստի» թատրոններում։ Հյուրախաղերով եղել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Մոջեևսկայի՝ բնականին մոտ խաղը լի էր ռոմանտիկական խանդավառությամբ։ Խաղացել է ողբերգական դերեր, լավագույններից են՝ Մարի Ստյուարտ (Սլովացկու «Մարի Ստյուարտ»), Ամալյա (Շիլլերի«Ավազակներ»), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա»), Աննա, լեդի Մակբեթ (Շեքսպիրի«Ռիչարդ III», «Մակբեթ»)։ Մոջեևսկան եղել է նաև Ս․ Վիսպյանսկու դրամաների լավագույն դերակատարուհիներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 23)։