Հելեն Չերչիլ Քենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Չերչիլ Քենդի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1858(1858-10-05) կամ հոկտեմբերի 5, 1859(1859-10-05)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 23, 1949(1949-08-23)[1]
Մահվան վայրYork Harbor, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, վիպասան, գրող, բարձրաշխարհիկ հեղինակություն, ճանապարհորդ հետազոտող, աշխարհագրագետ, ինտերիերի դիզայներ և magazine writer
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
 Helen Churchill Candee Վիքիպահեստում

Հելեն Չերչիլ Քենդի (անգլ.՝ Helen Churchill Candee, հոկտեմբերի 5, 1858(1858-10-05) կամ հոկտեմբերի 5, 1859(1859-10-05)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 23, 1949(1949-08-23)[1], York Harbor, Յորք շրջան, Մեն, ԱՄՆ), ամերիկացի գրող, լրագրող, ֆեմինիստ, գեղազարդիչ և աշխարհագրագետ։

Առավել հայտնի է նրանով, որ եղել է «Տիտանիկի» ողջ մնացած ուղևորներից մեկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Չերչիլը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում՝ վաճառական Հենրի Հունգերֆորդի և նրա կնոջ՝ Մերի Չերչիլի ընտանիքում։ Իր մանկության մեծ մասն անց է կացրել Կոնեկտիկուտ քաղաքում։ Ամուսնացել է Էդվարդ Քենդիի հետ, զույգը ունեցել է երկու երեխա՝ Էդիթին և Հարոլդը[3][4]։ Ամուսնու հեռանալուց հետո Հելենը երեխաների աջակցությամբ սկսել է հոդվածներ գրել «Գրագիր» և «Տիկնոջ տնային ամսագիր» ամսագրերի համար[2]։ Սկզբում Հելենի գրած հոդվածները վերաբերել են վարվելակարգին և տնային տնտեսությանը, բայց շուտով սկսել է գրել այնպիսի թեմաների մասին, ինչպիսիք են երեխաների խնամքը, կրթությունը և կանանց իրավունքները։ 1896 թվականին Հելենը բաժանվել է ամուսնուց[2][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենդին եղել է ֆեմինիստ[2] ինչի մասին վկայում է նրա առաջին բեսթսելերը՝ «Կանայք ինչպես կարող են կյանք վարել» (1900)[6]։ 1901 թվականին լույս է տեսել նրա երկրորդ գիրքը «Ռոմանտիկա Օկլահոմայում» վերնագրով[7][8]։

Որպես ճանաչված գրական գործիչ, Քենդը տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ դարձել է ինտերիերի առաջին պրոֆեսիոնալ բեմազարդարներից մեկը։ Նրա հաճախորդներն են եղել պաշտպանության քարտուղար Հենրի Սթիմսոնը և նախագահ Թեոդոր Ռուզվելտը։ Քենդիի «Դեկորատիվ ոճերն ու դարաշրջանը» գիրքը (1906)[9], մարմնավորել է նրա ձևավորման սկզբունքները[2]։

Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Քենդը ակտիվորեն հետաքրքրված է եղել հասարակական կյանքով և ներգրավվել է ժողովրդավարական քաղաքականության մեջ[2]։ Նրա ընկերները տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են եղել, լիբերալ բարեփոխիչ Ուիլյամ Ջենինգս Բրայանից մինչև ծայրահեղ պահպանողական առաջին տիկին Հելեն Տաֆտը։ Տաֆտի հետ նրա բարեկամությունը ամուր է եղել, չնայած կանանց իրավունքների վերաբերյալ տարբեր կարծիքներին։ Քենդին մասնակցել է Սպիտակ տան արևմտյան թևի արդիականացմանը 1909 թվականին[10]։

Քենդին եղել է հնագիտական ընկերության և արվեստի ամերիկյան ֆեդերացիայի անդամ, ինչպես նաև Վաշինգտոնի «Կանանց իրավահավասարության ազգային ասոցիացիայի» խորհրդի ղեկավարը[11]։

Գրել է ութ գիրք։ Քենդիի ամենավաճառվող գիրքը դարձել է «Գոբելենների մասին գիրքը» (1912)[12]։

1912 թվականի գարնանը Հելենը, գտնվելով Եվրոպայում, Էդիթի դուստրից հեռագիր է ստացել այն մասին, որ իր որդի Հարոլդը ավտովթարի է ենթարկվել։

«Տիտանիկի» վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով որդու ավտովթարի մասին, Քենդին «Տիտանիկ» նավի տոմս է գնել։ Ուղևորության ընթացքում շփվել է այնպիսի նշանավոր ուղևորների հետ, ինչպիսիք են նախագահ Տաֆտի ռազմական օգնականը, մայոր Արքիբալդ Բութը և նկարիչ Ֆրենսիս Դևիս Միլեթը։

Տեղափոխվել է համար 6 փրկարարական նավակով[6]։

Առաջին աշխարհամարտ և ճանապարհորդություն դեպի Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխարհամարտի տարիներին Քենդին աշխատել է որպես բուժքույր Հռոմում և Միլանում՝ իտալական Կարմիր խաչի հովանու ներքո[13]։ Նրա հիվանդներից մեկը Էռնեստ Հեմինգուեյն է եղել[2]։ Պատերազմից հետո ուղևորության է մեկնել դեպի Ճապոնիա, Չինաստան, Ինդոնեզիա և Կամբոջիա, որից հետո Քենդին գրել է երկու գիրք[6]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Չերչիլ Քենդը մահացել է 1949 թվականի օգոստոսի 23-ին, Մեն նահանգի Յորք քաղաքում գտնվող իր ամառանոցում[14]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopedia Titanica — 1996.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Helen Churchill Candee — Ask Jeeves Encyclopedia(չաշխատող հղում)
  3. «CANDEE, HELEN CHURCHILL HUNGERFORD (1858—1949)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  4. Biographical Cyclopedia of U.S. Women (1924)
  5. Linda D. Wilson, «Helen Churchill Candee: Author of an Oklahoma RomanceChronicles of Oklahoma, 75:414 (1997)
  6. 6,0 6,1 6,2 «Helen Churchill Candee Biography — Biography.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  7. «An Oklahoma Romance», Pearson’s Magazine, April 1902, 452-53
  8. «CANDEE, HELEN CHURCHILL HUNGERFORD (1858—1949)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  9. Life’s Decor: A Biography of Helen Churchill Candee :: ET Research (2005) by Randy Bryan Bigham — 23 December 2005
  10. Helen Churchill Candee, Angkor the Magnificent (2008)
  11. «Helen Churchill Candee Biography (1861—1949)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  12. «Helen Churchill Candee Biography (1861—1949)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  13. Biographical Cyclopedia of U.S. Women
  14. New York Times, Aug. 24, 1949
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն Չերչիլ Քենդի» հոդվածին։