Ծննդյան օրվանից եղել է խուլ ու համր, այդ պատճառով ստացել է «Կամպենցի համր» մականունը[5]։ Սովորել է Ամստերդամում՝ դիմանկարիչ Պիտեր Իսահակի մոտ, սակայն հետագայում հետաքրքրվել է բնանկարով։ Նրա գեղանկարչական ոճը ձևավորվել է Գիլլիս վան Կոնինգսլոյի և Դավիդ Վինկբոնսի ազդեցությամբ[6]։
Ավերկամպը եղել է Նիդերլանդների բնանկարչական դպրոցի հիմնադիրներից մեկը։ Նկարել է ձմեռային պեյզաժներ լուսավոր արծաթափայլ երանգով, չմշկորդների կերպարներով։