Հենրիկ Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Զաքարյան | |
---|---|
դեկտեմբերի 21, 1920[1] - մարտի 3, 1943[1] (22 տարեկան) | |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ[1] |
Մահվան վայր | Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | կրտսեր լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Մոգիլյովի պաշտպանությունը[1] և Բելոռուսական դիմադրությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ[1] |
Հենրիկ Ալեքսանի Զաքարյան (դեկտեմբերի 21, 1920[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ[1] - մարտի 3, 1943[1], Մոգիլյով, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Բելառուսիայի Դիմադրության շարժման հերոսներից, կրտսեր լեյտենանտ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին մասնակցել է Մոգիլյովի պաշտպանությանը։ Վիրավոր վիճակում Մոգիլյովի հիվանդանոցում գերվել է։ Մի խումբ ռազմագերիների հետ ստեղծել է «Անհնազանդներ» կազմակերպությունը, որը գործել է Մոգիլյովի ընդհատակյա մարզկոմի ցուցումներով, համագործակցելով «Կարմիր բանակին աջակցող կոմիտեի» և պարտիզանների հետ։ Հ. Զաքարյանը կազմակերպել և ղեկավարել է դիվերսիաներ, տարածել հակաֆաշիստական թռուցիկներ, փրկել մեծ թվով ռազմագերիների և Գերմանիա աքսորվող սովետական քաղաքացիների, պայթեցրել է Մոգիլյովի ջերմաէլեկտրակայանը, գերմանական շտաբից ձեռք բերել քաղաքի և նրա շրջակայքի ռազմական օպերատիվ քարտեզը։ Մատնությամբ ձերբակալվել և ենթարկվել է խոշտանգումների՝ մահից առաջ (մարտի 3) վերջին շնչում խեղդելով գերմանացի քննիչին։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զաքարյանի անունով է կոչվում Վանաձորի փողոցներից մեկը, 18-րդ գիշերօթիկ դպրոցը, մետաքսաթելի գործարանի արտադրամասերից մեկը։ Վանաձորում կա Հենրիկ Զաքարյանի նվիրված հուշատախտակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 675)։ |