Հին Տորուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Հին Տորուն (լեհ.՝ Stare Miasto (Toruń)), Լեհաստանի Տորուն քաղաքի հնագույն մասը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Այնտեղ պահպանվել են այսպես կոչված՝ «աղյուսե գոթիկայի» այնպիսի վառ նմուշներ, ինչպես՝ Սուրբ Մարիամ եկեղեցին, ռատուշան, տևտոնյան ուխտի (օրդենի) ամրոցը, Նիկոլայ Կոպեռնիկոսի տունը, 13-19-րդ դարերի ունևոր քաղաքացիների տներ[1]։ 1853 թվականին Հին Տորունի կենտրոնական հատվածում կանգնեցվել է այդ քաղաքում ծնված Նիկոլայ Կոպեռնիկոսի արձանը։

Քաղաքի տարեգրությունն սկիզբ է առնում XIII դարից, երբ տևտոնյան ուխտի ներկայացուցիչներն այստեղ ամրոց են հիմնել Պրուսիայում քրիստոնեություն տարածելու նպատակադրումով[2]։ Ամրոցի շուրջը կազմավորված բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1233 թվականին։ 1250-1260-ական թվականներին այստեղ բնակություն են հաստատել ու իրենց գործունեությունը ծավալել ֆրանցիսկյան ու դոմինիկյան կրոնավորներ։ XIV դարում քաղաքը միացել է առևտրային Հանզեյան միությանը, որը մեծապես նպաստել է նրա զարգացմանն ու ծաղկմանը։

Հին թաղամասը քաղաքի մնացած մասից կտրում-առանձնացնում են միջնադարյան խրամը, գետը, լավ պահպանված պարիսպները, որոնց մեջ բազում դարպասներ են բացված։ Կենտրոնական հատվածում ընկած է հին շուկայի հրապարակը, որի գլխավոր զարդը ռատուշան է։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Հին Տորունի պատմա-մշակութային հուշարձանների ընտրանին[3].

  • Հին շուկան և ռատուշան
  • Սուրբ Մարիամ եկեղեցին, XIII դ.
  • Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Հովհաննես Ավետարանիչ բազիլիկ տաճարը, XIII-XIV դդ.
  • Ունևոր քաղաքացիների տներ, XIII-XVIII դդ.
  • Կոպեռնիկոսի տունը
  • Ընդաստեղյա շենքը, XVI-XVII դդ.
  • Քաղաքային պարիսպներ՝ աշտարակներով, XIII-XV դդ.
  • Սուր Հոգու եկեղեցին, XVIII դ., աշտարակը՝ XIX դարի վերջ
  • Արտուսի տունն ու բակը, 1888 թ.
  • Պալատներ, XVIII դ.
  • XIX-XX դդ. շինություններ
  • Կոպեռնիկոսի հուշարձանը, 1853 թ.
  • Ֆիլուշի հուշարձանը
  • „Pod Trzema Koronami” («Երեք թագերի ներքո») իջևանատունը, որը գործում է 1480 թվականից մինչև օրս։

Ուշագրավ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականին „Rzeczpospolita” թերթի անցկացրած հարցումների արդյունքներով Տորունի հին քաղաքամասը ճանաչվել է Լեհաստանի յոթ հրաշալիքներից մեկը[4]։
  • Տորունի հին շուկայի հրապարակն ու ռատուշան 3-րդ տեղն են զբաղեցրել National Geographic-ի լեհական թողարկման կազմած «Աշխարհի ամենագեղեցիկ 30 վայրերը» ցանկում[5]։
  • Ըստ նյույորքյան The Huffington Post պորտալի՝ Տորունը Հյուսիսային Եվրոպայի 10 առավել գեղեցիկ, տեսարժան քաղաքներից մեկն է[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Medieval Town of Toruń
  2. Центр Всемирного наследия. Средневековая часть города Торунь
  3. Toruń – oficjalna strona miejska
  4. «Արխիվացված պատճենը». Rzeczpospolita / Presspublica. 2007 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. National Geographic.
  6. «10 najciekawszych miast według The Huffington Post. Jest Toruń!» (լեհերեն). torun.gazeta.pl. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]