Հիսուս Որդի (աղոթամատյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յիսուս Որդի
ՀեղինակՍուրբ Ներսես Շնորհալի
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուԳրաբար
Գրվել է1152

«Հիսուս Որդի» աղոթամատյան

(«Յիսուս Որդի» աղօթամատյան), Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ Կլայեցի) հայրապետի քերթվածը, որը գրվել է 1152 թվականին։

Քերթվածի ամբողջական վերնագիրն է՝ «Տեառն Ներսեսի Նուէր Մաղթանաց. Ներչափական Տաղիւ Տուողին Բանիցն Ըղձումն Աղաւթից. Ներանձնական Հոգւոց. Զարթուցելոց Մտաւք ի Թմբրութենէ Կրից Յիշատակաւ Անցելումն Իրի Ներկայի եւ Ապագայի. Ողբումն Հեծութեան Սրտի Խաւսք Ընդ Աստուծոյ»։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը բաղկացած է չորս հազար տողից, ունի աղօթամատյանի բնույթ։ Աղօթամատյանում ներկայացվում է Հին եւ Նոր կտակարանը, մարդկության պատմության անցյալը, ներկան եւ ապագան[1]։ «Յիսուս Որդի»-ն ըստ Գարեգին Վրդ. Զարբհանալյանի[2] առաջին անգամ տպագրվել է 1643[3] թվին, իսկ հետագայում ունեցել բազմաթիվ տպագրություններ։


Նախքան «Յիսուս Որդի» տաղաչափությունը շարադրելը, Ներսես Շնորհալին գրի է առել «Բան հաւատոյ» երկը, որը դիտվել է իբրեւ «Յիսուս Որդի» քերթվածի նախնական տարբերակ։ «Բան հաւատոյ»-ն իր բնույթով ուսուցողական է, ընթերցողին ծանոթացնում է Ավետարանի բովանդակությանը, իսկ «Յիսուս Որդի»-ն՝ խոստովանության, ապաշխարության և վերջին դատաստանին է վերաբերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԳՐԻԳՈՐ ԱՒ. ՔՀՆՅ. ՏԱՄԱՏԵԱՆ, Ս. ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԵՒ ԻՐ ԳՐԱԿԱՆ ՎԱՍՏԱԿԸ
  2. Զարպհանալեան Գ. Վրդ. «Հայկական Մատենագիտութիւն», Վենետիկ, 1883, էջ՝ 436-462։
  3. Յիսուս Որդի, 1643