Հնդկաչինական վագր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկաչինական վագր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Ընտանիք Կատվազգիներ
Ցեղ Վագրեր
Տեսակ Հնդկաչինական վագր
Լատիներեն անվանում
Panthera tigris corbetti
(Jim Corbett, 1936)
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հնդկաչինական վագր (լատին․՝ Panthera tigris corbetti), կատվազգիների ընտանիքի վագրի տեսակ։ Տարածված է հիմնականում Ասիա աշխարհամասում՝ Կամբոջայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թաիլանդում և Վիետնամում։

Վագրերի այս տեսակի անվանումը տվել է իռլանդացի կենդանաբան գիտնական Ջիմ Կորբետը՝ 1936 թվականին[1]։

Լեռնային վայրերում բարձրանում են մինչև 3000 մ բարձրության վրա։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաչինական վագրերը ունեն նույն ֆիզիոլոգիական և ձևաբանական կառուցվածքը, ինչ բենգալյան վագրերը, բայց չափերով փոքր են։ Արու հնդկաչինական վագրերը հասնում է 2,6—3,3 մետրի, էգերի երկարությունը 2,3—2,7 մետրի։

Արու հնդկաչինական վագրերը քաշը հասնում են 150—250 կգ[2]։ Սակայն հանդիպում են առանձին դեպքեր, երբ արու հնդկաչինական վագրը կշռում է 280-300 կգ[3], էգ հնդկաչինական վագրերի քաշը հասնում են 100—170 կգ, արուների միջին քաշը 200 կգ, էգերի միջին քաշը 135 կգ։

Գլուխը համեմատաբար փոքր է, ինչպես բենգալյան և ամուրյան վագրերի մոտ։ Ունեն վառ գույնի գունավորում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են բացառապես Արևելյան Ասիայի մի շարք պետություններում և այն էլ քիչ քանակությամբ։ Ամենից շատ թվով հնդկաչինական վագրերը բնակվում են Թայլանդում։

Հազվադեպ հանդիպում են նաև Հնդկաստանի հարավային հատվածում՝ Լաոսի հետ սահմանի մոտ։ Տարածված են նաև Կամբոջայում, Լաոսում, Մալայզիայում, Մյանմայում, Թայլանդում և Վիետնամում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Indochinese Tiger». www.tigers.org.za. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. «Asia's biodiversity vanishing into the marketplace». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  3. Karanth, K.U., Stith, B.M. 1999: Prey depletion as a critical determinant of tiger population viability. In: Seidensticker/ Christie/ Jackson: Riding The Tiger: Tiger Conservation in human-dominated landscapes. Cambridge University Press, 1999 ISBN 0521648351
  4. «Wildlife trade creating "empty forest syndrome" across the globe». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաչինական վագր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկաչինական վագր» հոդվածին։