Հնէաշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հնէաշխարհագրությունը ուսումնասիրում է աշխարհագրական թաղանթի պատմական զարգացման օրինաչափությունները, բնության ու մարդու փոխազդեցության արդյունքում բնական միջավայրի պատմությունը։

Ուսումնասիրման օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնէաշխարհագրության ուսումնասիրման օբյեկտը աշխարհագրական թաղանթն է, բայց ոչ իր ներկա վիճակով, այլ այն վիճակով, որ եղել է երկրաբանական անցյալ դարաշրջաններին ու ժամանակաշրջաններին։ Նրա հիմնական խնդիրը շրջանների բնական պայմանների փոփոխությունների պատճառների ուսումնասիրությունն է երկրաբանական զարգացման ընթացքում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնէաշխարհագրության կառուցվածքը արտահայտվում է երեք ձևով․ կոմպոնենտային, ժամանակային և տարածական։ Կոմպոնենտային կտրվածքով առանձնացնում են տարածքային միավորով օրինակ՝ Եվրոպայի հնէաշխարհագրություն, Աֆրիկայի հնէաշխարհագրություն և այլն։ Ժամանակային կտրվածքով առանձնացվում են պալեոզոյի հնէաշխարհագրություն, մեզոզոյի հնէաշխարհագրություն, անթրոպոգենի հնէաշխարհագրություն և այլն։ Կոմպոնենտային կտրվածքով առանձնացնում են հնէաերկրաձևաբանություն, հնէակլիմայագիտություն, հնէակենսաաշխարհագրություն և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեմվել Վալեսյան, Աշխարհագրական գիտությունների մեթոդաբանական և տեսական հիմունքներ։ Դասագիրք բուհերի աշխարհագրական մասնագիտությունների համար, Երևան, 2004թ, էջ 161։