Հովիկ Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովիկ Օհանյան
օգոստոսի 26, 1964(1964-08-26) (59 տարեկան) -
ԾննդավայրՔարագլուխ, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Հովիկ Օհանյան (օգոստոսի 26, 1964(1964-08-26), Քարագլուխ, Եղեգնաձորի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր (2012)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովիկ Ֆոլիկի Օհանյանը ծնվել է 1964 թվականի օգոստոսի 26-ին Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղում։ Ամունացած է, ունի 3 երեխա։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետը։ Ավարտել է նաև Մոսկվայի ռազմական ակադեմիան[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին մասնակցել է Արենի, Խաչիկ գյուղերի ինքանպաշտպանությանը։ Այնուհետև համագյուղացիների, եղբայրների և մյուս վայոցձորցի տղաների հետ ստեղծում են հատուկ գունդ (57 հոգանոց)։ 1991 թվականին հատուկ գունդը մեկնել է Սիսիանի շրջանի Սառնակունք և այլ գյուղերի պաշտպանությանը։ Այնուհետև տեղափոխվել Հադրութի շրջան և ակտիվ մասնակցում Շամխոր, Խանաձոր, Դողանլար և այլ գյուղերի պաշտպանությանը։

1992 թվականին գունդը մասնակցել է Իջևանի Կիրանց գյուղի պաշտպանությանը։ Հետագայում համալրելով ջոկատը մասնակցում է Մարտակերտի և Ասկերանի ազատագրմանը՝ Ոսկեվազ, Փարուխ, Խրամորդ գյուղերում։ 1995 թվականին նշանակվել է Վայոց ձորի մարզի N զորամասի հրամանատարի տեղակալ, այնուհետև հրամանատար։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացել է գեներալ-մայորի կոչում։

Պաշտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆոլիկ Հակոբյան, «Ծննդավայր Քարագլուխ», 2015 թվական Երևան