Հովհաննես Պատկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պատկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Պատկանյան
Ծնվել է1828
ԾննդավայրՆոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1900
Վախճանի վայրըԳորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ծնողներհայր՝ Գաբրիել Պատկանյան
ԵրեխաներԵղիսաբեթ Պատկանյան

Հովհաննես Գաբրիելի Պատկանյան (1828, Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - 1900, Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ նկարիչ։

Գաբրիել Պատկանյանի որդին, գեղանկարչուհի Եղիսաբեթ Պատկանյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Նրա գործերից են՝ «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին», «Հովհաննես Մկրտիչ», «Գամառ Քաթիպաների» (7) շապիկները, Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գրքի նկարազարդումը, Մաթևոս 1-ին կաթողիկոսի դիմանկարները, որոնք բազմացվել և վաճառվել են։ Իր աղջկա՝ Ելիզավետայի հետ նկարազարդել է Վարշավայի և Գորու հայկական եկեղեցիները[1]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Նալբանդյան, Երկեր, հ. 4-րդ, Երևան, 1949 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.: