Հովհաննես Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սահակյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Սահակյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1977[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Հովհաննես Միշայի Սահակյան (փետրվարի 25, 1977[1][2], Սպիտակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբան։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- 2002-2005 թթ. - ՀՀ բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչության առաջատար, ապա՝ գլխավոր մասնագետ։
- 2004-2005 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայության պետի օգնական։
- 2005-2009 թթ. - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ վերահսկողության վարչության պետ։
- 2006-2009 թթ. - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009-2012 թթ. - ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2012 թ. հունիսի 18-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
- 2012 թ. հունիսի 19-ից 2014 թ. մայիսի 7-ը - «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար։
- 2014 թ. մարտի 7-ից մինչև հունիս ՀՀ ԱԺ էթիկայի հարցրեի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է։
- 2014 թ. ապրիլի 30-ին ընտրվել է ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[3]։
- 2016-2018 թթ․ աշխատանքի տեչական մարմնի ղեկավար։
- 2019 թ․ հեռացել է քաղաքականությունից։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2003),
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006),
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2008)։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող Գագիկ Մելիքյան |
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան 19 հունիսի 2012 թ. - 7 մայիսի 2014 թ. |
Հաջորդող Գագիկ Մելիքյան |
Նախորդող Դավիթ Հարությունյան |
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյան 30 ապրիլի 2014 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
|
|