Jump to content

Հովնան Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետյան Հովնան
Ծնվել է1947 թվականի սեպտեմբերի 24
ԾննդավայրԳյումրի
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Գեղարվեստի ակադեմիա

Կարապետյան Հովնան Արտավազդի (ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 24–ին, Լենինական), գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Գեղարվեստի ակադեմիան (1967 թվականին), Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը (1973 թվական)։ 1974-1978 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղում։ 1984 թվականինից «Պիոներ» (1990 թվականից՝ «Աղբյուր») ամսագրի գեղարվեստական խմբագիրն է։ Միաժամանակ աշխատակցել է «Գարուն», «Ծիծեռնակ» ամսագրերին, համագործակցել է «Արևիկ», «Նաիրի», «Հայաստան», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների հետ։ Նկարազարդել և ձևավորել է Մ. Սարգսյանի «Մայրս երգում է նանիկ» (1997 թվական), Թադևոս Տոնոյանի «Ծննդյան հեքիաթ» (2001 թվական), Եղիշե Պետրոսյանի «Հեքիաթ մոծակի և փղերի մասին» (2002 թվական), Լևոն Միրիջանյանի «Ուրախ հանդիպում» (2003 թվական), Հ. Հովնաթանի «Երազ տեսնելու տունը» (2005 թվական), Գեղամ Գևորգյանի «Երկնքի ընծան» (2006 թվական), Նաիրա Համբարձումյանի «Կանաչուկը» (2008 թվականին), Գ. Խաչատրյանի «Գոռան լիճը» (2010 թվական), Գայանե Նիկողոսյանի «Իմ յոթ պապերը» (2011 թվական) և այլ գրքեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։