Հովտաշեն (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովտաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Հովտաշեն
Գյուղի մուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես3.9 կմ²
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն298[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Հովտաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Հովտաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)

Հովտաշեն (նախկին անվանումը՝ Ղութնիղշլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Վերանվանվել է Հովտաշեն 1948 թ. հուլիսի 15-ին[3]։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անվան՝ Ղութնիղշլաղի բառակազմավորման ծագումնաբանական առումով բնորոշիչ տարրն է կազմում "ղութնի" բառը, որը յուրահատուկ է Սասնա բարբառին։ "Ղութնի" բառը նշանակում է "մետաքս" միայն Սասնա բարբառում, Արևմտահայաստանի այլ բարբառներում, այդ թվում նաև Կարսին բնորոշ Կարնո (Էրզրումի) բարբառում, հայերեն "մետաքս" բառի փոխարեն օգտագործվում են նաև ուրիշ այլալեզու անվանումներ՝ "խաս", "աբրեշում", "ղումաշ" (ռուս. - "ատլաս")։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմյան Հովտաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումի նահանգից, ինչպես նաև Կարսից և շրջակա գյուղերից գաղթած հայերի կողմից։ XIX դարի վերջին քառորդից մինչև 1948 թ.-ը հայտնի է եղել Ղութնիղշլաղ անվամբ։

Գյուղի բնակեցման երկրորդ ալիքը տեղի է ունեցել 1877-1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ 1877 թ.-ին Բիթլիսի նահանգի Սասուն գավառի Քաղկիկ բերդաքաղաքից (Ծմակ, Սասունի բերդ, Դավթի բերդ) Մելքոն Դիլանյանցի գլխավորությամբ հարյուր սասունցի ընտանիք տեղափոխվել է՝ սկզբից մերձակա Մշո գավառի Խասգյուղ և հետագայում Կարսի մոտակայքում գտնվող Բերնա գյուղ՝ դեպի ռազմաճակատի գիծ՝ հայազգի ռուս գեներալներ Միքայել Լորիս-Մելիքովի և Արզաս Տեր-Ղուկասովի հրամանատարության ներքո գործող ռուսական բանակին ընդառաջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովտաշենի մշտական և առկա բնակչությունը կազմել են 294 մարդ[4]։ Գյուղը 1830 թ.-ին հիմնել են Կարսից գաղթածները։ Այդ ժամանակվանից մինչ օրս բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[5]։ Հովտաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 37 մարդ [6]
1873 145 մարդ [7]
1897 192 մարդ [6]
1926 255 մարդ [6]
1939 275 մարդ [6]
1959 213 մարդ [6]
1970 251 մարդ [6]
1979 238 մարդ [6]
1989 323 մարդ [8]
2001 321 մարդ [6]
2011 294 մարդ [9]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովտաշենում կան եկեղեցի և XVII դարի Սբ. Մինաս մատուռ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 448
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  8. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 759. — 4696 p.
  9. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]