Jump to content

Հորդանանի կենտրոնական բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորդանանի կենտրոնական բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր Հորդանան
Հիմնադրված է1964
Պաշտոնական կայք

Հորդանանի կենտրոնական բանկ (անգլ.՝ Central Bank of Jordan, արաբ․՝  البنك المركزي الأردني‎‎), Հորդանանի կենտրոնական բանկն է, որի հիմնական պարտականություններն են Հորդանանի ազգային արժույթի թողարկումն ու տարածումը, ոսկու և արտարժույթի ազգային պահուստի պահպանումը։ Բանկը նաև պահպանում և ապահովում է Հորդանանի բանկային ոլորտի անվտանգությունը։

Հիմնադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորդանանի կենտրոնական բանկի (ՀԿԲ) հիմնադրումն սկսվել է 1950-ականների վերջին։ Հորդանանի կենտրոնական բանկի (ՀԿԲ) մասին օրենքն ընդունվել է 1959 թվականին։ Այնուհետև գործառնական ընթացակարգերն սկսվել են 1964 թվականի հոկտեմբերի սկզբին։ ՀԿԲ-ն ընդունեց Հորդանանի Արժույթի Խորհուրդը, որը հիմնադրվել էր 1950 թվականին։ ՀԿԲ-ի կապիտալը, որն ամբողջությամբ պատկանում է պետությանը, աստիճանաբար ավելացել է մեկ միլիոնից մինչև 18 միլիոն հորդանանյան դինարի։ ՀԿԲ-ն ունի անկախ և ինքնավար կորպորատիվ մարմնի կարգավիճակ, թեև նրա կապիտալն ամբողջությամբ պատկանում է պետությանը։

ՀԿԲ-ի նպատակները և գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԲ-ի մասին օրենքի համաձայն «Կենտրոնական բանկի նպատակներն են` ընդհանուր տնտեսական քաղաքականության համապատասխան` պահպանել Թագավորության դրամավարկային կայունությունը, ապահովել հորդանանյան դինարի փոխարկելիությունը և նպաստել Թագավորության տնտեսության կայուն աճին»։

Վերոնշյալ նպատակներին հասնելու համար ՀԿԲ-ի գործառույթներն ընդարձակվել են` ներառելով հետևյալը.

1- Թղթադրամների և մետաղադրամների թողարկումը և կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԲ-ն հորդանանյան արժույթի միակ թողարկողն է։ Համապատասխանաբար, ՀԿԲ-ն ապահովում է թղթադրամների և մետաղադրամների առկայությունը` ազգային տնտեսության կարիքների բավարարման համար, և այդ նպատակով պահպանում է թղթադրամների և մետաղադրամների համարժեք գույքագրումը։ ՀԿԲ-ն նաև վերաթողարկում է հորդանանյան արժույթը և փոխարինում է վնասված, աղտոտված և փչացած թղթադրամները։ Բացի այդ, ՀԿԲ-ն թողարկում է հիշարժան մետաղադրամներ։

2- Թագավորության ոսկու և արտարժույթի պահուստների պահպանումն ու կառավարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԲ-ն պատասխանատու է ներդրումային հնարավորությունների որոշման համար, ինչպես նաև պահուստների հարաբերակցությունը և բաղադրիչները սահմանելու համար` ապահովելով դրանց անվտանգությունը, իրացվելիությունը և եկամտաբերությունը, քանի որ այդ պաշարները հիմք են հանդիսանում հորդանանյան դինարի փոխարժեքի կայունության համար։ Այս խնդիրը լուծելու համար, ՀԿԲ-ն ընդունում է ճկուն ներդրումային քաղաքականություն, որը համապատասխանում է արտարժույթի և միջազգային ֆինանսական շուկաների ընթացիկ զարգացումներին։

3- Կառավարության և պետական մարմինների համար որպես բանկիր և հարկային գործակալ հանդես գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԲ-ն հանդես է գալիս որպես բանկիր և կառավարության ու պետական հաստատությունների համար ֆինանսական գործակալ, քանի որ իրականացնում է դրանց եկամուտների և ծախսերի հաշվառումը, փոխանցումներ է կատարում, բացում է ակրեդիտիվներ, վարում և իրականացնում է վարկային և առևտրային համաձայնագրերի կառավարումը, ինչպես նաև վարկ է տրամադրում գանձապետարանին։ Բացի այդ, ՀԿԲ-ն Հորդանանի կառավարության և պետական կառույցների անունից կառավարում է պետական պարտքի արժեթղթերը ։ ՀԿԲ-ն կառավարության անունից ղեկավարում է Հորդանանի բաժանորդագրությունները միջազգային և տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտներում, կառավարում և իրականացնում է կառավարության և այլ երկրների միջև վճարային համաձայնագրերը։

4- Բանկերի և մասնագիտացված վարկային հաստատությունների համար որպես բանկիր հանդես գալը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԲ-ն ապահովում է բանկերի դեպոզիտները, տրամադրում է վարկեր՝ ի հաշիվ կանխավճարների և վերահաշվարկների, ինչպես նաև բանկերին տալիս է տեղեկատվություն վարկային ռիսկի վերաբերյալ, տրամադրում պահառության և էլեկտրոնային քլիրինգի ծառայություններ։ Բացի այդ, ՀԿԲ-ն տրամադրում է լիցենզիա, որը թույլ է տալիս բանկերին գործունեություն իրականացնել և մասնաճյուղեր ունենալ Հորդանանում։

5- Բանկային համակարգի անվտանգության ապահովումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԲ-ի հիմնական խնդիրներից մեկը բանկային համակարգի վերահսկողությունն է, որպեսզի ապահովի իր վերջինիս կայունությունը և պաշտպանի ավանդատուներին ու բաժնետերերին։ Այսպիսով, ՀԿԲ-ն կենտրոնանում է վճարովի կապիտալի ավելացման, կապիտալի համարժեքության հարաբերակցության բարելավման և վճարունակության, ակտիվների, շահութաբերության, իրացվելիության և կառավարման հետ կապված միջազգային աուդիտի և հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման շրջանակն ընդլայնելու վրա։ Ավելին, ՀԿԲ-ն կարևորում է բանկի աշխատակիցների շարունակական կրթության և վերապատրաստման անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանան գործել ֆինանսական շուկայում տեղի ունեցող զարգացումներին համընթաց։ Բացի այդ, ՀԿԲ-ն վերահսկում է լիցենզավորված բանկերի գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս։

6- Կառավարությանը ֆինանսական և տնտեսական քաղաքականությունների ձևավորման և իրականացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԲ-ն, իր նախաձեռնությամբ կամ կառավարության խնդրանքով, ներկայացնում է կոնկրետ առաջարկություններ և խորհրդատվություն գերակա տնտեսական, ֆինանսական և դրամավարկային պայմանների վերաբերյալ։ Բացի այդ, նա մասնակցում է տնտեսական քաղաքականության ձևավորմանը` կապված տնտեսական զարգացման ծրագրերի հետ։ Բացի այդ, ՀԿԲ-ն առանձնահատուկ դեր ունի Հորդանանի իշխանությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջև պարբերական խորհրդակցությունների ժամանակ, մասնավորապես դա վերաբերվում է 1989թ. ընդունված տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների ծրագրերին։

7- Դրամավարկային խնդիրների կառավարումը և մասնակցությունը երկրի տնտեսական խնդիրների լուծմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԲ-ն, իր իրավասության սահմաններում, ընդունում է ընթացակարգեր և իրականացնում է միջոցառումներ` տնտեսական խնդիրների լուծման համար, որպեսզի խուսափեն Հորդանանի տնտեսության վրա վերոհիշյալ խնդիրների բացասական ազդեցություններից։

8- Վարկի կարգավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԲ-ն կարգավորում է վարկի քանակը, որակը և արժեքը` տնտեսական զարգացման և դրամավարկային կայունության պահանջները բավարարելու համար։ Դրամավարկային քաղաքականության գործիքները, որոնք մատչելի են ՀԿԲ-ին վարկի կարգավորման համար, ներառում են բաց շուկայի գործառնությունները, պահուստային ֆոնդի պահանջի հարաբերակցությունը և զեղչման դրույքաչափը։

9- Այլ գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի վերը նշված գործառույթներից, ՀԿԲ-ն արդյունավետ կերպով մասնակցում է մի շարք ֆինանսական հաստատությունների և կորպորացիաների ստեղծմանը, ինչպիսիք են Ամմանի ֆոնդային բորսան, Հորդանանի հիպոտեկային վարկի վերաֆինանսավորման ընկերությունը, Հորդանանի վարկային երաշխավորության կորպորացիան[1], Ավանդների ապահովագրության կազմակերպությունը, որոնք բոլորը Հորդանանում տնտեսական զարգացման ջանքերի աջակցման գործում ակնհայտ դեր են խաղացել։

Կառավարիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Previous Governors». CBJ. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]