Jump to content

Հորովել (երգի և պարի պետական համույթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորովել (այլ կիրառումներ)

Հորովել, հայ ազգագրական երգի ու պարի պետական համույթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1946 թվականին, Վանաձորում, պետական համույթ է՝ 1972 թվականից։ Գեղարվեստական ղեկավարներ՝ Վ. Կոտոյան (1972-1974), Լ. Սարգսյան (1974-90), Ս. Ռոստունի (1990-94), Է. Կրոյան (1994-97), Գ. Անանյան (1997 թվականից), գլխավոր բալետմայստեր՝ Խ. Մարգարյան (1972 թվականից)։

Երկացանկում ընդգրկված են հայ ազատագրական երգեր ու պարեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ «Հորովել»-ի կատարողական կազմը բաղկացած է 44 հոգուց՝ 20 պարող, 12 երգիչ, 12 նվագող։ Հորովելը հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և այլուր։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։