Հրդեհ Գաոսյուն քաղաքի բնակելի տանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրդեհ Գաոսյուն քաղաքի բնակելի տանը
Տեսակհրդեհ
ՎայրFubei Village?
ՏեղադրանքԳաոսյուն
Երկիր Թայվան
Տարեթիվհոկտեմբերի 14, 2021
Զոհվածներ46 մարդ
Վիրավորներ41
Քարտեզ
Քարտեզ

Հրդեհ Գաոսյուն քաղաքի բնակելի տանը, լուրջ հրդեհ, որը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Թայվանի Գաոսյուն քաղաքի 13-հարկանի բնակելի շենքում։ Հրդեհը խլել է 46 մարդու կյանք[1][2][3][4][5], ինչը դարձել է Թայվանի ամենամահաբեր հրդեհը 1995 թվականից ի վեր։ Բի-բի-սի-ի տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 79 մարդ, որոնցից 14-ը գտնվում են ծանր վիճակում[2][6]։

Տեղեկություններ շենքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհը բռնկվել Է Թայվանի Գաոսյուն քաղաքի շրջանում գտնվող 13-հարկանի շենքում[1][3][4]։

Գաոսյունի քաղաքապետը հայտարարել է, որ շենքում նախկինում եղել է կինոթատրոն, ինչպես նաև ռեստորաններ ու կարաոկե սրահներ, սակայն հրդեհի ժամանակ դրանք մասամբ լքված են եղել[3]։ Կառավարությունում նաև պատմել են, որ շենքը մոտ 40 տարեկան է եղել[7]։

Ներքևի և ստորգետնյա հարկերում եղել են խանութներ։ Երկու ստորգետնյա հարկերում, ինչպես նաև առաջինից մինչև հինգերորդ հարկերում ոչ ոք չի բնակվել, մինչդեռ յոթերորդ և տասնմեկերորդ հարկերում եղել են շուրջ 120 տանտերեր[7]։ Հրշեջ ծառայության ղեկավար Լի Չինսյուն հայտարարել է, որ բնակիչների մեծ մասը եղել են տարեց կամ տառապել են ֆիզիկական ծանր հիվանդություններով[4]։

Հրդեհից մեկ ամիս առաջ շենքում տեղադրվել են կրակմարիչներ, բայց տասներեք հարկերից միայն երեքում։ Դա կապված է միջոցների չբավարարման հետ[8]։

1999 թվականին շենքը տուժել է մեկ այլ հրդեհից, ընդ որում ոչ ոք չի զոհվել[9][10]։

Հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհի հետևանքները

Քաղաքի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ հրդեհի մասին առաջին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 02:54-ին[1][11]։ Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում[8]։

Փրկվածներից մեկն ասել է, որ հրդեհի սկսվելուց հետո մեծ քանակությամբ սև ծուխ է տեսել[6]։ Շատ բնակիչներ հայտնել են, որ հրդեհից առաջ ձայն պայթյունի նման ձայն են լսել[6]։

Դեպքի վայր են ժամանել 159 հրշեջ և 75 հրշեջ մեքենաներ[1]։ Ժամը 7:17-ի դրությամբ հրդեհը ամբողջությամբ մարվել է[4]։ Կեսօրին շենքից տարահնվել է ութից մինչև ութսուներեք տարեկան առնվազն վաթսուներկու մարդ[12]։

Ստորին հարկերում մեծ քանակությամբ աղբը կարող էր զգալիորեն մեծացնել հրդեհի տարածման արագությունը[13]։

Զոհեր և վիրավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաոսյունի քաղաքապետը մեկնաբանություններ է տալիս հրդեհի վերաբերյալ

Հրդեհի հետևանքով զոհվել է 46 մարդ, որոնցից 32-ը մահացել են դեպքի վայրում, ևս 14-ը մահացել են հիվանդանոցում։ Բի-բի-սի-ն հաղորդում է, որ ևս 79 մարդ տեղափոխվել է տեղական հիվանդանոցներ, ընդ որում նրանցից 14-ը գտնվում են ծանր վիճակում[2][6]։ Զոհերի միջին տարիքը 62 տարեկան է[4]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը խնդրել է կառավարությանը օգնություն ցուցաբերել այրված տան բնակիչների վերաբնակեցման հարցում[7]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանությունները կարգադրել են հետաքննություն անցկացնել հրդեհի պատճառը պարզելու համար և չեն բացառել շենքի հրկիզման վարկածը[3]։ Հարցաքննվել են չորս վկաներ[4]։ Կուո ազգանունով տղամարդը և Խուան ազգանունով կինը ձերբակալվել են Գաոսյունի շրջանային դատախազության կողմից։ Հարցաքննությունից հետո Կուոն գրավի դիմաց ազատ է արձակվել[14][15]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «46 dead, 41 injured after Kaohsiung 'ghost building' fire | Taiwan Ne…». archive.is. 2021 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Пожар в тайваньской многоэтажке: погибли не менее 46 человек». BBC News Русская служба (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Fire in Taiwan's Kaohsiung city kills at least 46, wounds over 40». archive.is. 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Death toll in Kaohsiung fire climbs to 46; injuries reach 41 - Focus …». archive.is. 2021 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Десятки человек погибли в пожаре на Тайване». lenta.ru. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Kaohsiung: Fire at Taiwan tower block kills at least 46». BBC News. 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Taiwan: Deadly fire rips through apartment building». archive.is (անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. 8,0 8,1 Huizhong Wu. «Overnight building fire in Taiwan raged out of control for hours, leaving 46 dead and 41 injured». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. 自由時報電子報 (2021 թ․ հոկտեմբերի 14). «風光到沒落... 城中城大樓昔被稱「高雄第一鬼樓」 1999年也曾失火 - 社會». 自由時報電子報 (չինարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «「城中城」大樓40年歷史 風光一時淪為「高雄第一鬼樓」». archive.is. 2021 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. «На Тайване в результате пожара в жилом доме погибли девять человек». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. Eric Cheung CNN. «At least 46 people killed in Taiwan fire». CNN. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  13. «Fire leaves 46 dead, dozens injured in southern Taiwan - Times of India». The Times of India (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. «Prosecutors ask to detain Kaohsiung fire suspect - Focus Taiwan». focustaiwan.tw (չինարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. «Suspect in deadly Kaohsiung fire detained - Focus Taiwan». focustaiwan.tw (չինարեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.