Մագմատիզմը և մետամորֆիզմը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշակվել են Հայաստանի տարածքի մագմայական և մետամորֆային (փոխակերպային) առաջացումների հասակային, ֆորմացիոն և երկրաքիմիական տիպայնացման սխեմաները, որոշվել է դրանց նյութական կազմը, առաջարկվել են գլխավոր մագմայական կազմավորումների առաջացման ապարաբանական մոդելներ, առանձնացվել են հանքաբեր կազմավորումները (Գ. Բաղդասարյան, Ս. Բալասանյան, Թ. Թադևոսյան, Հ. Ադամյան, Բ. Մելիքսեթյան, Ռ. Մելքոնյան, Ռ. Ջրբաշյան, Ս. Աբովյան, Հ. Ղազարյան, Է. Մալխասյան, Ա. Մնացականյան և ուրիշներ), մշակվել է Փոքր Կովկասի օֆիոլիտների ձևավորման քարագիտական (պետրոլոգիական) ու երկրադինամիկ. նոր մոդել (Ղ. Գալոյան, Ռ. Մելքոնյան և ուրիշներ)։ Տարածաշրջանի փոխակերպությունների առաջացումերի համալիր հետազոտությունների արդյունքում բյուրեղային հիմքի կտրվածքում անջատվել է 2 սերիա, որոնք տարբերվում են փոխակերպվածության աստիճանով և միաբերման (կոնսոլիդացում) հասակով (~680 միլիոն տարի և 300 միլիոն տարի), որոշվել է դրանց նախնական կազմը (Վ. Աղամալյան)։ Կազմվել է ՀԽՍՀ մագմայական և փոխակերպությունների կազմավորումների 1։200000 մասշտաբի քարտեզ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։