Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանավազ Ձորափորեցի (4-րդ դար, Ձորոփոր, Գուգարք, Մեծ Հայք - 4-րդ դար), հայ նախարար Մեծ Հայքում, Գուգարք աշխարհի Ձորափոր գավառի տանուտերը, հավանաբար Գորութի որդին։ 353 թվականին մի խումբ նախարարների, իշխանների և հոգևորականների հետ Ներսես Ա Մեծին ուղեկցել է Կեսարիա՝ կաթողիկոս ձեռնադրվելու համար[1][2]։
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 197․
- ↑ «Պատմութիւն Ս․ Ներսէսի Պարթևի հայոց հայրապետի․ Սոփերք», Վենետիկ, 1853, հատոր Զ, էջ 25․