Մանուչեի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուչեի մզկիթ
Տեսակմզկիթ
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքԱնի
Մասն էԱնի
Կառուցման ավարտ1073
Ճյուղ/ավանդույթիսլամ
Կարգավիճակկիսավեր
ՀիմնադիրՄանուչե Շադդադյան
Ճարտարապետություն
ՈճԻսլամական
Մինարեթներ1
Քարտեզ
Քարտեզ

Մանուչեի մզկիթ (թուրքերեն՝ Ebul Manucehr Camii), միջնադարյան ճարտարապետական հուշարձան Թուրքիայի Անի քաղաքի հարավային մասում, Ախուրյան գետի ձորեզերքին։ Կառուցվել է Բագրատունիների օրոք՝ 10-11-րդ դարերում՝ որպես քաղաքային մաքսատան կամ պահակատան շենք։

Գրկ. Հարությունյան Վ., Անի քաղաքը, Ե„ 1964, էջ 79-80։ Орбели И., Краткий путеводитель по городищу Ани, СПБ, 1910, с. 5-7.

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի նոր տերերը՝ Շաղդադյանները, 1072 թվականին շենքի հյուսիսային անկյունի հին աշտարակի տեղում կառուցել են ութանիստ, ներսից պտուտակաձև աստիճաններով մինարե և, նորոգելով շենքի վերին հարկը, այն հարմարեցրել են մզկիթի։ Վերին հարկը ընդարձակ (28x33 մ) դահլիճ է, ուր երկու շարքով դասավորված սյուները (յուրաքանչյուրում՝ երեքական) տարածությունը բաժանում են երեք երկայնական մասերի։ Դահլիճն առատ լուսավորված է դեպի Ախուրյանի ձորը բացվող չորս պատուհաններով, ինչպես և ծածկի երդիկներով։

Հարկերը միմյանց, ինչպես և Անիի Պարոնի պալատում, կապված են միջհարկային թաղածածկի մեջ թողնված անցքի միջոցով, ուր դրված էր սանդուղքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 577 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան Վ․, Անի քաղաքը, Երևան, 1964, էջ 79-80
  • Орбели И., Краткий путеводитель по городищу Ани, СПБ, 1910, с. 5-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «ՄԱՆՈՒՉԵԻ ՄԶԿԻԹ» հոդվածից (հ․ 7, էջ 257 )։