Մաշկուլյայի գայլուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշկուլյայի գայլուհին
ֆր.՝ Les Louves de Machecoul
ՀեղինակԱլեքսանդր Դյումա և Գասպար դը Շերվիլ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Մարիա Կարոլինա Բուրբոն-Սիցիլիացի
Ստեղծման տարեթիվ1858
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1858

Մաշկուլյայի գայլուհին ֆր.՝ Les Louves de Machecoul, Ալեքսանդր Դյումայի պատմավեպ, հրապարակված 1858 թվականին։ Դյուման վեպը գրել է Գասպար դե Շերվիլի հետ համագործակցելով։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գործողությունները ընթանում են հեղինակի ժամանակի դարաշրջանում՝ 1831-1832 թվականների, կրճատ էքսկուրսիաներով, որոնք նկարագրում են Ֆրանսիական հեղափոխության պատմությունը։ Վեպի հերոսուհիներ Մարին և Բերտան մարքիզ դե Սուդի ապօրինի դուստրերն են, ովքեր միայնակ ապրում են իրենց ամրոցում։ Հարևանները նրանց անվանել են «մաշկուլյայի գայլուհիներ»։ Երկու աղջիկներն էլ սիրահարվում են իրենց հարևանին՝ բարոն Միշել դը Ռոժերիին։ Սիրային ինտրիգը ծավալվում է պատմական իրատարռությունների ֆոնի վրա․ վեպում նկարագրվում է 1832 թվականի հերցոգուհի Մարիա Կարոլինայի Վանդեայում ապստամբություն բարձրացնելու փորձը։ Խռովությանը մասնակցելու համար ձերբակալված Միշելը փրկվում և ամուսնանում է Մարիի հետ, իսկ Բերտան գնում է և ծառայության անցնում տաճարում։