Jump to content

Մասնակից:Լիլ Նահապետյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

•Մասնակից:Լիլ Նահապետյան/Ավազարկղ 1

Խոզերի ապաճական թոքաբորբ, վարակիչ հիվանդություն։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտվում է քթի լորձաթաղանթի բորբոքումներով, քթախեցու ապաճումով (զանգվածի և ծավալի փոքրացում), դիմային գանգի ոսկրերի ձևախախտումով (ծռադնչություն)։ Հատկապես զգայունակ են ծծկեր և կաթից կտրած խոճկորները։ Հարուցիչները վերջնականապես չեն հաստատվել։ Ապացուցված է, որ հարուցիչը հիվանդության սկզբնափուլում տեղակայվում է հիվանդ կենդանիների բորբոքային արտադրության մեջ և քթի խոռոչի վնասված հյուսվածքներում։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Գաղտնի շրջանը 5–15 օր է։ Հիվանդությունը տնտեսություններում տարածվում է համեմտաբար դանդաղ (ընթացքը քրոնիկական է, հազվադեպ՝ սուր)։ Անկումները՝ 7–10%։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումային սկզբնափուլում քթի խոռոչ են ներմուծում հակաբիոտիկների լուծույթներ, D վիտամին։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերունների լիարժեք կերակրում և ճիշտ պահվածք, ներցեղային տրամախաչման բացառում, հիվանդների մեկուսացում։ Անասնաբուժասանիտարական փորձաքննություն քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային և մեռուկային երևույթների դրսևորման, ականջախեցու, լեզվի, գլխի, շնչափողի և թոքերի ապաճման դեպքերում դրանց օգտահանում։ Չվնասված մսեղիքը և մնացած ներքին օրգաններն օգտագործում են առանց սահմանափակման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։