Մասնակից:Մարիամ Մաթևոսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արզնի բալնեոլոգիական կուրորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արզնի բալնեոլոիգական կուրորտը գտնվում է Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում, ծովի մակարդակից 1262 մ  բարձրության վրա, շրջապատված Ծաղկունյաց լեռնաշղթայով, Արագած լեռնազանգվածով և Գեղամա լեռներով։ Կուրորտի տեղանքն իրենից ներկայացնում է ընդարձակ լեռնային սարահարթ, որը Հրազդան գետի միջին հոսանքում խոր կիրճով բաժանվում է աջ և ձախ մասերի։ Ձախափնյա մասում ձգվում է առողջարանային փոքրիկ քաղաքը իր առողջարաններով, պանսիոնատներով, առողջարանային պոլիկլինիկայով։

Սրտաբանական կուրորտ Արզնին գտնվում է Երևանից 24կմ հյուսիս՝ չոր մերձարևադարձային գոտում։ Երևանի հետ կապը՝ Երևան- Սևան մայրուղու միջոցով։ Հիմնական բուժիչ գործոններն են՝ հարմարավետ միջին լեռնային լանդշաֆտային և կլիմայական պայմանները և բուժիչ ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը։ Արզնիի բուժիչ հանքային աղբյուրները հայտնի են դեռևս հնագույն ժամանակներից։ 1925թվականին հանքային ջրերի աղբյուրներից մեկի մաքրման ժամանակ հայտնաբերվել են տարբեր ժամանակների և տարբեր տերությունների մետաղադրամներ, որոնք, ըստ երևույթի, թողել են այստեղ եկած հիվանդները։ Արզնիի հանքային ջրերի մասին առաջին հիշատակումները վերաբերում են տասնհինգերրորդ դարի սկզբին։ Ավելի հստակ տեղեկություններ Արզնիի մասին հայտնվել են Հայաստանի Ռուսաստանին միանալու ժամանակ, երբ ռուսական զորքերի հրամանատար  գեներալ Պասկևիչը հրամայել է Արզնիի հանքային ջրերի քիմիական վերլուծություն կատարել՝ 1861 թվականին դրանք ուսումնասիրվել են հայտնի քիմիկ Հենրիխ Ստրուվեի կողմից։ Հայաստանի առաջին բալնեոլոգիական կուրորտ Արզնիի զարգացումը սկսվում է 1925 թվականից, երբ սկսվեց ժամանակավոր բաղնիքի և առաջին առողջարանի մի կորպուսի կառուցումը։ Հետագայում կառուցվեց նոր բաղնիք, ջրաբուժական և ֆիզիոթերապիայի բաժիններով, շահագործման հանձնվեցին առողջարաններ, Արզնի կուրորտը, մանկական առողջարանը,  առողջարանային պոլիլինիկան։

Արզնիի կլիման մայրցամաքային է, չափավոր ցուրտ, երբեմն հանգիստ և ցրտաշունչ ձմեռներով, չոր ու շատ տաք ամառներով, երկար, տաք , արևոտ աշուններով։ Կուրորտը տարբերվում է արևային ճառագայթման հարստությամբ, որի տևողությունը կազմում է 2223 ժամ/տարի(մաքսիմում՝ 301ժամ հունիս հուլիս ամիսներին, մինիմում՝ 76 ժամ հունվարին)։ Ամբողջ տարվա ընթացքում (բացի ձմեռվանից) թույլ ամպամած է, իսկ պարզ օրերի քանակով Արզնին եզակի հանգստավայր է, մառախուղ հազվադեպ է լինում( տարին տասնութ օրվանից ոչ ավել՝ հունվար-փետրվար ամիսներին)։ Օդի միջին ջերմաստիճանը 9,3°C (տարվա կտրվածքով)։ Օգոստոս ամսվա միջին ջերմաստիճանը 22,3°C(միջին մաքսիմալը` 29,7°C) հունվարինը` 5,2°C (միջին  մինիմալը 8,9°C):  Օդի ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդան 27,5°C: Տարեկան միջին մթնոլորտային ճնշումը 874,6մբ ։ Տարեկան տեղումների քանակը 454 մմ-ից ոչ ավելի, մաքսիմումը մայիսին 68 մմ, մինիմումը օգոստոսին 14 մմ։ Տարեկան միջին հարաբերական խոնավությունը 62% (ամենաքիչը օգոստոսին 49%, մաքսիմումը դեկտեմբերին 77%)։ Քամու տարեկան միջին արագությունը 2,8մ/վրկ։ Ձմռանը գերիշխում է հանգիստ եղանակը(45-50%)։ Ամռանն օրվա երկրորդ կեսին սկսվում է լեռներից փչող լեռնահովտային և հյուսիս-արևելյան քամիները (5,6մ/վրկ), որոնք մեղմում են տաք եղանակը։ Ձմեռը սկսվում է դեկտեմբերի առաջին տասնօրյակից, կարճ է, չափավոր ցուրտ։ Կայուն ձնածածկույթը ձևովորվում է երկրորդ տասնօրյակում և մնում  է մինչև մարտ առաջին տասնօրյակ։ Ձնածածկույթի բարձրությունը փետրվարին 20-25սմ է։ Թթվածնի պարունակությունը մթնոլորտային օդում 260գ/մ³։ Ամառը երկարատև է՝ մայիսի տասից հոկտեմբերի տասնհինգը։ Ամսվա մեջ 25 օր լինում է շատ տաք, շատ չոր ու տաք չորային եղանակներ։ Բացակայում են մռայլ և անձրևոտ օրերը։ Նկատվում է մթնոլորտային օդում թթվածնի քանակի նվազում մինչև 231գ/մ³։ Արզնի հանքային ջուրը պատկանում է ածխաթթվաքլորիդահիդրոկարբոնատանատրիումային միջին-բարձր հանքայնացված ջրերի խմբին։Կուրորտոլոգիայի և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական  ինստիտուտի աշխատակիցների կողմից իրականացված կլինիկական դիտարկումները և ֆունկցիոնալ հետազոտությունները ցույց են տալիս,որ Արզնիի ջրերում լոգանքը կարող է կարգավորել արյան ճնշումը, վերականգնել բիոքիմիական և մոտաբոլիկ գործառույթները և այլն։ Բջջային, մոլեկուլային և նեյրո-քիմիական մակարդակներում փորձարարական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքային վաննաներն ունեն ուղեղային հյուսվածքի համար պաշտպանիչ ազդեցություն:

Բազմակի համալիր ուսումնասիրությունները թույլ են տվել զարգացնել Արզնիի հանգստավայրում սիրտ-անոթային եւ կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ ցուցումները։ Սակայն, փորձարարական հետազոտությունները ցույց են տվել, որ Արզնի հանքային ջրի  ներքին օգտագործումը ունի հզոր խոլեկիներետիկ և խոլետիկ ազդեցություն, ուժեղացնում է ենթաստամոքսային գեղձի արտազատման ֆունկցիան։ Արզնի կուրորտը հիանալի պայմաններ ունի ձմռանը կլիմայաբուժություն իրականացնելու համար։ Ամառային կլիմայաբուժությունը կարելի է սկսել մայիսի կեսից մինչև հոկտեմբեր։Ապրիլին գերակշռում են հարմարավետ պայմանները ցուրտ և հանգստացնող օդային լոգանքների համար։Մայիսին հարմարավետ եղանակային պայմանների հաճախականությունը մեծանում է հասնելով մինչև տասնյոթ օրվա։  Հուլիսից մինչև հոկտեմբեր հարմարավետ եղանակային պայմաններ են լինում օդային և արևային լոգանքների համար։ Գերճառագայթումից խուսափելու համար արևային լոգանքները նշանակվում են առավոտյան ժամերին։