Մասնակից:AN0880/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AN0880/Ավազարկղ

Օլիմպա դը Գուժ (ֆր.՝ Olympe de Gouges,),[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատուրգ ով իր կարիերան սկսել է 1780-ականների սկզբին: 1788 թվականին նա դարձել է ֆրանսիական գաղութներում ստրկատիրական առևտրի դեմ բացահայտ պայքարող: Միևնույն ժամանակ նա սկսել է գրել քաղաքական գրքույկներ: Կնոջ և կին քաղաքացու իրավունքների իր հռչակագրում (1791թվականին) նա վիճարկել է տղամարդու հեղինակության պրակտիկան և կին-տղամարդ անհավասարության գաղափարը: Նա մահապատժի է ենթարկվել գիլյոտինով ահաբեկչության օրոք (1793–1794)՝ հեղափոխական կառավարության ռեժիմի վրա հարձակվելու և ժիրոնդիստների հետ կապ ունենալու համար։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Գուժը ծնվել է 1748թվականի մայիսի 7-ին Մոնտոբանում, Քուերսիում (ներկայիս Տարն-է-Գարոն դեպարտամենտում) հարավ-արևմտյան Ֆրանսիայում[1]: Նրա մայրը՝ Անն Օլիմպ Մուիսեթ Գուժը, բուրժուական ընտանիքի դուստր էր[2]։ Նրա հոր ինքնությունը միանշանակ չէ. Նրա հայրը կարող է լինել մոր ամուսինը՝ Պիեռ Գուժը, կամ նա եղել է Ժան-Ժակ Լեֆրանի՝ մարկիզ դը Պոմպինյանի ապօրինի դուստրը:Մարի Գուժը խրախուսում էր լուրերն այն մասին, որ Պոմպինյանը իր հայրն է, և նրանց հարաբերությունները համարվում են հավանական, բայց «պատմականորեն չստուգելի»: [3] Տասնութերորդ դարի այլ լուրեր նույնպես ենթադրում էին, որ նրա հայրը կարող էր լինել Լյուդովիկոս XV-ը, սակայն այս տե վստահելի չէ: 1]Պոմպինյան ընտանիքը երկար ժամանակ սերտ կապեր ուներ Մարի Գուժի մոր՝ Աննա Մուիսեթի ընտանիքի հետ: Երբ Աննը ծնվեց 1712 թվականին, Պոմպինյան ավագ որդին՝ Ժան-Ժակ Լեֆրան դը Պոմպինյանը (հինգ տարեկան), նրա կնքահայրն էր։ Աննայի հայրը դաստիարակում էր նրան, երբ նա մեծանում էր: Մանկության տարիներին Պոմպինյանը մտերմացել է Աննայի հետ, սակայն նրանից բաժանվել է 1734 թվականին, երբ նրան ուղարկել են Փարիզ։ 1737 թվականին Անն ամուսնացավ մսագործ Պիեռ Գուժի հետ և Մարիից առաջ ունեցավ երեք երեխա՝ մեկ որդի և երկու աղջիկ [4]: Պոմպինյանը վերադարձավ Մոնտոբան 1747 թվականին՝ Մարիի ծնվելուց մեկ տարի առաջ[4]։ Պիեռը իրավաբանորեն ճանաչվել է որպես Մարիի հայր[1]։ Պիեռը չի մասնակցել մայիսի 8-ին Մարիի մկրտությանը։ Նրա կնքահայրը Ժան Պորտիե անունով բանվոր էր, իսկ կնքամայրը՝ Մարի Գրիմալ անունով կին[5]։ Պիեռը մահացել է 1750 թվականին[5]։ Ժամանակակից քաղաքական գործիչ Ժան-Բաբտիստ Պոնսետ-Դելպեխի և մյուսների կարծիքով՝ ողջ Մոնտոբանը գիտեր, որ Պոմպինյանը Գուժեի հայրն է[6]։ Այնուամենայնիվ, որոշ պատմաբաններ հավանական են համարում, որ Գուժը հորինել է պատմությունը իր հուշերի համար, որպեսզի բարձրացնի իր հեղինակությունը և սոցիալական դիրքը, երբ նա տեղափոխվեց Փարիզ:[3]

Հեղափոխական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու իրավունքների կրքոտ ջատագով Գուժը հեղափոխության բռնկումը ողջունեց հույսով և ուրախությամբ, բայց շուտով հիասթափվեց, երբ égalité (հավասար իրավունքները) չտարածվեցին կանանց վրա: 1791 թվականին Գուժը դարձավ <<Ճշմարտության ընկերների>> ընկերության մի մասը, որը նաև հայտնի է որպես «Սոցիալական ակումբ», որի նպատակն էր ստեղծել հավասար քաղաքական և իրավական իրավունքներ կանանց համար: Ադնամները երբեմն հավաքվում էին հայտնի կանանց իրավունքների պաշտպան Սոֆի դե Կոնդորսեի տանը: 1791 թվականին, ի պատասխան <<Տղամարդու և Քաղաքացու իրավունքների հռչակագրի>>, նա գրեց «Կանանց և կին քաղաքացու իրավունքների հռչակագիրը» (Declaration des droits de la Femme et de la Citoyenne): Այդ բրոշյուրում նա առաջին անգամ արտահայտեց իր հայտնի հայտարարությունը.<<Եթե կինն իրավունք ունի կառապնարան բարձրանալու։ Նա պետք է հավասարապես ունենա խոսնակի հարթակին բարձրանալու իրավունք[7]:

Դրան հաջորդեց նրա Contrat Social-ը («Սոցիալական պայմանագիր», որն անվանվել է Ժան-Ժակ Ռուսոյի հայտնի ստեղծագործության պատվին), որն առաջարկում էր ամուսնանալ՝ հիմնված գենդերային հավասարության վրա[19]:1790 և 1791 թվականներին Ֆրանսիայի Սեն-Դոմինգ գաղութում (ներկայիս Հայիթի) աֆրիկացի ստրուկները ապստամբեցին՝ ի պատասխան Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում արտահայտված գաղափարների [20]: Գուժը հավանություն չտվեց բռնի հեղափոխությանը:Նա դեմ էր Ֆրանսիայի Լյուդովիկոս XVI-ի մահապատժին (որը տեղի ունեցավ 1793 թվականի հունվարի 21-ին), մասամբ այն պատճառով, որ նա կողմ էր սահմանադրական միապետությանը: 1792 թվականի դեկտեմբերին, երբ Լյուդովիկոս 16-րդը պատրաստվում էր դատվել, նա գրեց Ազգային ժողովին՝ առաջարկելով պաշտպանել նրան՝ առաջացնելով բազմաթիվ պատգամավորների վրդովմունքը։ Իր նամակում նա պնդում էր, որ նրան խաբել են, որ նա մեղավոր է որպես թագավոր, բայց անմեղ է որպես մարդ, և որ նրան պետք է աքսորեն, քան մահապատժի ենթարկեն[8]:

Ձեռբակալությունը և մահապատիժը[խմբագրել | խմբագրել կոդը]

1793թվականի հունիսի 2-ին Մոնտանյարդների խմբակցության յակոբինները բանտարկեցին նշանավոր ժիրոնդիստներին, նրանց շարքերում նաև Գուժին : Les Trois urnes, ou le Salut de la Patrie, par un voyageur aérien («Երեք ուրանը կամ Հայրենիքի փրկությունը օդային ճանապարհորդի կողմից») պաստառում Օլիմպան գրել էր, որ «Հիմա ժամանակն է ստեղծելու արժանապատիվ կառավարություն, որի էներգիան բխում է իր օրենքների ուժից. հիմա ժամանակն է վերջ դնել սպանություններին և դրանց պատճառած տառապանքներին` զուտ հակառակ տեսակետներ ունենալու համար: Թող բոլորը քննեն իրենց խիղճը. թող տեսնեն, թե ինչ անհաշվելի վնաս է պատճառել նման երկարատև պառակտումը... և հետո յուրաքանչյուրը կարող է ազատորեն արտահայտվել իր նախընտրած կառավարության մասին։ Ժամանակն է, որ մահը հանգստանա և անարխիան վերադառնա անդրշիրիմյան աշխարհ»:[26] Նա նաև կոչ արեց վերջ տալ հեղափոխության արյունահեղությանը` ասելով. «Ժամանակն է դադարեցնել այս դաժան պատերազմը, որը միայն կուլ է տվել քո երիտասարդներից ամենապայծառններին»:[27]

Նրա ձերբակալությունից հետո հանձնաժողովականները խուզարկել են նրա տունը՝ ապացույցներ գտնելու համար:Խնդիրն այն էր, որ հեղափոխության օրերեին մեծ հանցագործություն էր համարում գիրք կամ գրքույկ հրատարակելը, որը խրախուսում էր միապետության վերահաստատումը[28]: Երբ չկարողացան ապացույցներ գտնել տանը, նա կամավոր տարավ նրանց պահեստ, որտեղ պահում էր իր թղթերը: : Հենց այնտեղ էլ հանձնակատարները գտան անավարտ պիես՝ La France Sauvée ou le Tyran Détroné («Պահպանված Ֆրանսիան կամ գահընկեց արված բռնակալը» վերնագրով։ Առաջին գործողության մեջ (մնում է միայն առաջին և կես գործողությունը), Մարի-Անտուանետը ծրագրում է պաշտպանական ռազմավարություններ՝ պահպանելու փլուզվող միապետությունը և դիմակայում է հեղափոխական ուժերին, այդ թվում՝ Գուժին: Առաջին գործողությունը ավարտվում է նրանով, որ Գուժը հանդիմանում է թագուհուն ապստամբական մտադրություններ ունենալու համար և խորհուրդ է տալիս նրան, թե ինչպես նա պետք է առաջնորդի իր ժողովրդին: Ե՛վ Գուժը, և՛ նրա դատախազն օգտագործել են այս պիեսը որպես ապացույց նրա դատավարության ժամանակ: Գուժը հայտարարեց, որ պիեսը ցույց է տալիս, որ նա միշտ եղել է հեղափոխության կողմնակիցը[29]։Նա երեք ամիս անցկացրեց բանտում առանց փաստաբանի, քանի որ նախագահող դատավորը մերժել էր Գուժին փաստաբան ունենալու օրինական իրավունքը՝ պատճառաբանելով, որ նա ավելի քան ի վիճակի է իրեն ներկայացնելու: Հավանական է, որ դատավորն այս փաստարկը հիմնավորել է Գուժի՝ իր գրություններում իրեն ներկայացնելու միտումով[29]: Իր ընկերների միջոցով նա կարողացավ հրապարակել երկու տեքստ՝ Olympe de Gouges au tribunal révolutionnaire («Օլիմպ դե Գուժը հեղափոխական տրիբունալում»), որտեղ նա պատմում էր իր հարցաքննությունները, և նրա վերջին աշխատանքը՝ Une patriote persécutée («Հալածված [կին] հայրենասեր»), որտեղ նա դատապարտում էր ահաբեկչությունը[29]:

1793թվականի նոյեմբերի 3-ին Հեղափոխական տրիբունալը նրան դատապարտեց մահապատժի և մահապատժի ենթարկվեց խռովարար պահվածքի և միապետությունը վերականգնելու փորձի համար[32]: Նրա մարմինը ամփոփվել է Մադլեն գերեզմանատանը[33]:

Հետմահու քաղաքական աղդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մահապատիժն օգտագործվել է որպես նախազգուշացում այլ քաղաքականապես ակտիվ կանանց համար: 1793 թվականի նոյեմբերի 15-ին Կոմունայի ժողովում Պիեռ Գասպար Շոմետը զգուշացրեց մի խումբ կանանց, ովքեր կրում էին ֆրիգիական գլխարկներ՝ հիշեցնելով նրանց «լկտի Օլիմպ դե Գուժի մասին, ով առաջին կինն էր, ով հիմնեց կանանց քաղաքական ակումբներ, ով հրաժարվեց իր տնային հոգսերից՝ հանրապետության գործերին խառնվելու համար, և որի գլուխն ընկել է օրենքի վրեժխնդիր սայրի տակ»։ Քաղաքական իշխանության կողմից Գուժի հետմահու բնութագրումը ապակողմնորոշիչ էր, քանի որ Գուժը որևէ դերակատարում չուներ Հեղափոխական հանրապետական ​​կանանց ընկերության հիմնադրման գործում: Իր քաղաքական գրություններում Գուժը կոչ չէր անում կանանց լքել իրենց տները, սակայն քաղաքական գործիչները նրան համարում էին բնական կարգի թշնամի և, հետևաբար, իշխող յակոբինյան կուսակցության թշնամի:

Գուժի «Կանանց և կին քաղաքացու իրավունքների մասին» հռչակագիրը լայնորեն վերարտադրվել էր և ազդել Ատլանտյան աշխարհում կանանց փաստաբանների գրվածքների վրա[40]: Հրապարակումից մեկ տարի անց՝ 1792թ., Ֆրանսիական հեղափոխության խորաթափանց դիտորդ Մերի Ուոլսթոնքրաֆտը հրատարակեց Կանանց իրավունքների արդարացում[41]: Կանանց և նրանց իրավունքների բացակայության մասին գրությունները լայն տարածում գտան:Ամերիկացի կանայք դուրս եկան փողոցներ՝ հասնելու հավասարության և ազատության [42]: Հրատարակվեցին հեղափոխական վեպեր, որոնք կանանց դնում էին դաժան պայքարի կենտրոնում, ինչպես օրինակ՝ Հելեն Մարիա Ուիլյամսի և Լեոնորա Սանսեյի կողմից գրված պատմվածքները[42]:

Հղումներ

1.Kuiper, Kathleen. "Researcher's Note: Who was Olympe de Gouges's father?". Encyclopedia Britannica. Retrieved 1 June 2021.

2.Mousset, Sophie (2007). Women's Rights and the French Revolution: A Biography of Olympe de Gouges. New Brunswick (US) & London: Transaction Publishers. p. 9. ISBN 978-0-7658-0345-0.

3.Cole, John R. (2011). Between the Queen and the Cabby: Olympe de Gouge's Rights of Woman. Montreal; Kingston; London; Ithaca: McGill-Queen's University Press. pp. 8–9. ISBN 9780773538863

4.Mousset, Sophie (2007). Women's Rights and the French Revolution: A Biography of Olympe de Gouges. New Brunswick (US) & London: Transaction Publishers. p. 10. ISBN 978-0-7658-0345-0.

5.Mousset, Sophie (2007). Women's Rights and the French Revolution: A Biography of Olympe de Gouges. New Brunswick (US) & London: Transaction Publishers. p. 11. ISBN 978-0-7658-0345-0.

6.Paul, Pauline (2 June 1989). "I Foresaw it All: The Amazing Life and Oeuvre of Olympe de Gouges". Die Zeit. Translated by Kai Artur Diers.

7.Longman (1989). Chronicle of the French Revolution, p. 235

8.Longman (1989). Chronicle of the French Revolution, p. 311

  1. Kathleen., Kuiper (1 June 2021.). "Researcher's Note: Who was Olympe de Gouges's father?". Encyclopedia Britannica. Retrieved.