Մասնակից:Angela hovhannisyan/Ավազարկղ4
Ավանդական գյուղատնտեսություն (տարբեր ժամանակաշրջաններում և վայրերում գյուղատնտեսության կոնկրետ տեսակ) գյուղատնտեսության հիմնական տեսակն էր, որը կիրառվել է հազարամյակներ շարունակ: Ավանդական գյուղատնտեսությունը այժմ համարվում է «օրգանական գյուղատնտեսություն», թեև այն ժամանակ չկային անօրգանական մեթոդներ: Օրինակ՝ անտառային այգեգործությունը, որը սննդի արտադրության ամբողջովին օրգանական համակարգ է, սկիզբ է առնում նախապատմական ժամանակներից և համարվում է աշխարհի ամենահին ու ամենակայուն ագրոէկոհամակարգը[1]: Արդյունաբերական հեղափոխությունից հետո անօրգանական նյութեր ներմուծվեցին, որոնց մեծ մասը լավ մշակված չէր և կողմնակի ազդեցություն ունեցավ: 1940-ական թվականներին օրգանական շարժում սկսվեց, որպես արձագանք գյուղատնտեսության սինթետիկ պարարտանյութերի և թունաքիմիկատների աճող օգտագործմանը: Օրգանական գյուղատնտեսության այս ժամանակակից վերածննդի պատմությունը սկսվում է 20-րդ դարի առաջին կեսից, այն ժամանակ, երբ նոր սինթետիկ և ոչ օրգանական նյութերի օգտագործման աճ նկատվեց:
Մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի առաջին 40 տարիները կենսաքիմիայի և ճարտարագիտության մեջ նշանավորվեցին միաժամանակյա ձեռքբերումներով, որոնք արագ և հիմնովին փոխեցին գյուղատնտեսությունը: Բենզինով աշխատող շոգեշարժիչի ներմուծումը եղավ տրակտորների դարաշրջանում, և հնարավոր դարձրեց հարյուրավոր մեքենայացված գյուղատնտեսական գործիքների օգտագործումը։ Բույսերի աճեցման ոլորտում արված ուսումնասիրությունը հանգեցրել է հիբրիդային սերմերի առևտրայնացմանը: Նոր արտադրական գործընթացի արդյունքում արտադրվեց ազոտական պարարտանյութը, որն առաջին անգամ սինթեզվեց 19-րդ դարի կեսին[2]: Այն բավականին մատչելի էր: Այս գործոնները փոխեցին աշխատանքային հավասարությունը: 1910 թվականին ԱՄՆ-ում գրեթե տրակտորներ չկային, բայց մինչև 1950 թվականը արդեն կար ավելի քան 3,000,000 տրակտոր: 1900 թվականին մեկ ֆերմերը պետք է կերակրեր 2,5 մարդու, բայց ներկայումս այդ հարաբերակցությունը հետևյալն է` 1 ֆերմերը պետք է կերակրի 100-ից ավել մարդու: Հողատարածքները ավելացրին, իսկ բերքը էլ ավելի սահմանափակեցին, որպեսզի տեխնիկաները ավելի արդյունավետ օգտագործվեին: Ձեռքով և կենդանիների կողմից արված աշխատանքի պահանջարկի նվազումը հնարավոր դարձավ տեխնիկաների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ստեղծման շնորհիվ: Դրանք ստեղծվեցին այն ժամանակաշրջանում, երբ գյուղատնտեսության մեքենայացումը արագ զարգացավ:
Գիտակցաբար օրգանական գյուղատնտեսությունը, ի տարբերության ավանդական գյուղատնտեսական մեթոդների, գոյություն է ունեցել մինչև անօրգանական նյութերի հայտնվելը և միշտ օգտագործել է օրգանական նյութեր, այն սկսվել է տարածվել միառժամանակ և՛ Կենտրոնական Եվրոպայում, և՛ Հնդկաստանում: Բրիտանացի բուսաբան Սըր Ալբերտ Հովարդին հաճախ անվանում են ժամանակակից օրգանական գյուղատնտեսության հայր, քանի որ նա առաջինն էր, ով ավանդական գյուղատնտեսության մեջ կիրառեց ժամանակակից գիտական գիտելիքներ ու մեթոդներ: 1905 թվականից մինչև 1924 թվականը նա և իր կինը` Գաբրիելան, ով բույսերի ֆիզիոլոգ էր, Բենգալիայի Պուսա համասարանում աշխատում էին որպես գյուղատնտեսական խորհրդատուներ: Այնտեղ նրանք փաստեր էին հավաքում ավանդական հնդկական գյուղատնտեսական մեթոդների մասին և եզրակացնում, որ դրանք գերազանցում են իրենց ավանդական գյուղատնտեսական գիտությանը: Նրանց ուսումնասիրությունն ու այդ մեթոդների հետագա զարգացումը արձանագրված են Ալբերտ Հովարդիի աշխատություններում, մասնավորապես՝ 1940 թվականին գրված «Գյուղատնտեսական կտակարան» գրքում, որն իր ազդեցությւնն է ունեցել այդ ժամանակի շատ գիտնականների և ագարակատերերի վրա:
Գերմանիայում, Ռուդոլֆ Շտայների բիոդինամիկ գյուղատնտեսության զարգացումը, հավանաբար առաջին համապարփակ համակարգն էր, որը մենք այժմ անվանում ենք օրգանական գյուղատնտեսություն: Այն սկսվեց դասախոսությունների շարքով, որը 1924 թվականին Շտայները ներկայացրեց Կոբերվիցում գտնվող ֆերմայում`(այժմ Կոբերիզիզ, լեհաստան)[3]: Շտայները շեշտել է ֆերմերի դերը կենդանիների, բույսերի և հողի փոխազդեցությունը առաջնորդելու ու հավասարակշռելու գործում: Առողջ կենդանիներ ունենալը կախված էր առողոջ բույսերից (սնվելու համար), առողջ բույսերը` առողջ հողից, իսկ առողջ հողը առողջ կենդաներից (պարարտանյութերի համար)[4][5][6][7]: Նրա համակարգը ավելի շատ հիմնված էր իր մարդաբանության փիլիսոփայության վրա, քան գիտության լավ ընկալման[4]: Իր գյուղատնտեսության համակարգը զարգացնելու համար Շտայները ստեղծեց միջազգային հետազոտական խումբ, որը կոչվում էր ընդհանուր մարդաբանության հասարակության, մարդաբանական ֆերմերների և այգեպանների գյուղատնտեսական փորձարարական շրջանակ[8]:
1909 թվականին ամերիկացի գյուղատնտես Ֆ.Հ. Քինգը այցելեց Չինաստան, Կորեա և Ճապոնիա, ուսումնասիրեց ավանդական պարարտանյութերը, վարելահողերը և ընդհանուր գյուղատնտեսական փորձառությունը: Ստացված արդյունքները նա հրատարկեց «Քառասուն դարի ֆերմերները» ամսագրում` (1911թվական, Քյուրիըր Դավըր հրատարակչություն, ISBN 0-486-43609-8): Քինգը գրել է «Համաշխարհային շարժում գյուղատնտեսության նոր և կատարելագործված մեթոդների ներդրման համար» գիրքը[9], որը հետագայում դարձավ կարևոր օրգանական մեջբերում:
«Օրգանական գյուղատնտեսություն» տերմինը ստեղծել է Բիոդինամիկ գյուղատնտեսության ուսանող Ուոլտեր Ջեյմսը (Լորդ Նորթբորն) իր «Նայիր դեպի երկիր» գրքում, որը գրվել է (1939 թվականին, հրատարակվել 1940-ին)[10][11] In this text, James described a holistic, ecologically balanced approach to farming, "the farm as organism,"[12]: Այս գրքում Ջեյմսը նկարագրել է գյուղատնտեսության հանդեպ ամբողջական, էկոլոգիապես հավասարակշռված մոտեցում, այն է`«Գյուղատնտեսությունը որպես օրգանիզմ» [12], և հիմնվել է Շտայների գյուղատնտեսական սկզբունքների և մեթոդների վրա: Իր գրքի հրատարակումից մեկ տարի առաջ Ջեյմսը Անգլիայում անցկացրել էր կենսաքիմիական գյուղատնտեսության առաջին գիտաժողովը՝ Բեթշենգեր ամառային դպրոց և համաժողով, որի հիմնական ներկայացուցիչն էր Էրենֆրիդ Պֆայֆերը[11]:
1939 թվականինին Ջեյմսը, Ալբերտ Հովարդը, Էրենֆրիդ Պֆայֆերը և Ջորջ Սթեփլթոնը հանդիպեցին Ֆարլեյում, որպեսզի անցկացնեին գիտափորձ` համեմատելով կենսադինամիկ, օրգանական և քիմիական պարարտացման մեթոդները: «Ֆարլեյ գիտափորձը»-ը պլանավորված էր անցկացնել 1936 թվականին նախնական հանդիպումներից ի վեր, որում ընդգրկված էին տաս մասնակից: Գիտափորձը կարճվեց կենսադինամիկ պարարտանյութերը հասանելի չլինելու, Բեթշենգեր ամառային դպրոցի փակվելու, մոտալուտ պատերազմի ավարտի և ֆինանսավորման բացակայության պատճառով: Այս գիտափորձը, թեև համոզիչ չէր, միևնույնն է խթան էր հանդիսանում նմանատիպ «Հաֆլի գիտափորձ»-ի համար, որը նկարագրված է ստորև:
1939 թվականին տիկին Էվա Բալֆուրը, ով 1920 թվականից ի վեր զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ Անգլիայի Սաֆոլք քաղաքում գտնվող Հոուգլի Գրին գյուղում անցկացրեց Հաֆլի գիտափորձը: Տիկին Բալֆուրը հավատում էր, որ մարդկության առողջությունն ու ապագան կախված էր հողի օգտագործման եղանակից, և որ ոչ ինտենսիվ գյուղատնտեսությունը կարող էր ավելի առողջարար սնունդ տալ: Գիտափորձն անցկացվել է տվյալներ ստեղծելու, և այս համոզմունքները ստուգելու նպատակով[13]: Չորս տարի անց նա հրատարակեց «Կենդանի հող»-ը, որը հիմնված էր Հաֆլի գիտափորձի սկզբնական արդյունքների վրա: Խորապես ուսումնասիրելով այն հանգեցրեց օրգանական շահերի պաշտպանության միջազգային կարևոր խմբի` Հողի ասոցիացիայի ձևավորմանը:
Ճապոնիայում հողի գիտության և բույսերի ախտաբանության ոլորտում աշխատող մանրէակենսաբան Մասանոբու Ֆուկուոկան սկսեց կասկածել ժամանակակից գյուղատնտեսական շարժման վրա: 1937 թվականին նա դուրս եկավ աշխատանքից որպես գիտաշխատող, և 1938 թվականին վերադարձավ իր ընտանեկան ֆերման և հաջորդ 60 տարիները նվիրեց հացահատիկի ու շատ այլ մշակաբույսերի աճեցման համար արմատական ոչ օրգանական մեթոդ մշակելուն, որն այժմ հայտնի է որպես բնական գյուղատնտեսություն` (自然農法, shizen nōhō), բնություն գյուղատնտեսություն, «ոչինչ մի արա» գյուղատնտեսություն կամ Ֆուկուոկա գյուղատնտեսություն:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեխնոլոգիական առաջընթացը արագացրեց հետպատերազմյան նորարարությունները գյուղատնտեսության բոլոր ոլորտներում, որոնք հանգեցրեցին մեքենայացման մեջ մեծ առաջխաղացման` ներառյալ լայնածավալ ոռոգումը, պարարտացումը և թունաքիմիկատները: Մասնավորապես, երկու քիմիական նյութեր, որոնք մեծ քանակությամբ արտադրվել էին պատերազմի համար, վերամշակվեցին, որպեսզի խաղաղ ժամանակ օգտագործվեին գյուղատնտեսության մեջ: Ամոնիումի նիտրատը, որն օգտագործվում է զինամթերքի մեջ, դարձավ ազոտի էժան աղբյուր: Այնուհետև ի հայտ եկան մի շարք նոր թունաքիմիկատներ` երկքլորդիֆենիլտրիլքլորէթան, որն օգտագործվում էր զորքերի շուրջ հիվանդություններ տեղափոխող միջատների դեմ, այն դարձավ ընդհանուր միջատասպան միջոց՝ սկիզբ դնելով թունաքիմիկատների օգտագործման դարաշրջանին:
Միևնույն ժամանակ, ավելի հզոր ու կարարելագործված գյուղատնտեսական տեխնիկաները հնարավորություն էին տալիս մեկ ֆերմերին մշակել ավելի մեծ հողատարածքներ, և ավելացնել դաշտերը:
1944 թվականին, ԱՄՆ-ի գաղտնի ֆինանսավորմամբ` Մեքսիկայում մեկնարկեց «Կանաչ հեղափոխություն» կոչվող միջազգային արշավը: Այն ամբողջ աշխարհում խրախուսում էր հիբրիդային բույսերի զարգացումը, քիմիական հսկողությունը, լայնածավալ ոռոգումը և գյուղատնտեսության մեջ ծանր մեքենայացումը:
1950-ական թվականների ընթացքում կայուն գյուղատնտեսությունը գիտական հետաքրքրություն ներկայացնող թեմա էր, թեև ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնանում էին նոր քիմիական մոտեցումների զարգացման վրա: Պատճառներից մեկը, որը հիմք է հանդիսացել շարունակվող Կանաչ հեղափոխության համար, տարածված համոզմունքն էր` ըստ որի, բնակչության բարձր գլոբալ աճը, որն ակնհայտորեն տեղի էր ունենում, շուտով կառաջացներ սննդամթերքի համաշխարհային դեֆիցիտ, մինչև որ մարդկությունը չկարողանար ինքն իրեն փրկել ավելի հզոր գյուղատնտեսական տեխնոլոգիաների օգնությամբ: Միևնույն ժամանակ, «ժամանակակից» գյուղատնտեսության վնասակար ազդեցությունը շարունակում էր բորբոքել փոքր, բայց աճող օրգանական շարժումը: Օրինակ՝ ԱՄՆ-ուում Ջ. Ի. Ռոդալեն սկսեց ժղվրդականացնել օրգանական աճի տերմիններն ու մեթոդները, մասնավորապես սպառողների համար` օրգանական գյուղատնտեսության խթանման միջոցով:
1962 թվականին ականավոր գիտնական և բնագետ Ռեյչել Կարսոնը հրատարակեց «Լուռ գարուն» գիրքը, որը նկարագրում էր շրջակա միջավայրի վրա երկքլորդիֆենիլտրիլքլորէթանի ազդեցությունը[14]: Այն շատ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում ամենաշատ վաճառված և ամբողջ աշխարհում շատ ընթերցված գրքերի ցանկում է: «Լուռ գարուն» գիրքը համարվում է ԱՄՆ կառավարության կողմից 1972 թվականին երկքլորդիֆենիլտրիլքլորէթանը արգելելու հիմնական գործոնը: Գիրքը և դրա հեղինակը հաճախ վերագրում են համաշխարհային բնապահպանական շարժման մեկնարկի մեջ:
1970-ականներին աղտոտման և շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող համաշխարհային շարժումները սկսեցին ավելի շատ ուշադրութհւն դարձնել օրգանական գյուղատնտեսության: Քանի որ օրգանական և սովորական սննդի տարբերությունը ավելի պարզ դարձավ, օրգանական շարժման նպատակը տեղական աճեցված սննդամթերքի սպառման խրախուսումն էր, որը առաջ էր շարժվում «Ճանաչեք ձեր ֆերմերին, ճանաչեք ձեր սնունդը» կարգախոսով::
1972 թվականին Ֆրանսիայի Վերսալ քաղաքում հիմնադրվեց Օրգանական գյուղատնտեսական շարժումների միջազգային ֆեդերացիան (ՕԳՇՄՖ)[15], որը զբաղվում էր բոլոր դպրոցներում և ազգային լեզվական սահմաններով օրգանական գյուղատնտեսության սկզբունքների ու հմտության վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ և փոխանակմամբ:
1975 թվականին Ֆուկուոկան հրատարակեցիր «Մի ծղոտե հեղափոխություն» գիրքը, որը մեծ ազդեցություն ունեցավ գյուղատնտեսական աշխարհի որոշակի տարածքներում: Հացահատիկի փոքրածավալ արտադրության նկատմամբ նրա մոտեցումը շեշտեց տեղական գյուղատնտեսական էկոհամակարգի մանրակրկիտ հավասարակշռությունը և նվազագույն մարդկային միջամտությունն ու աշխատուժը:
1970-ից 1980 ական թվականների ընթացքում ԱՄՆ-ում Ջ. Ի. Ռոդեյլը և իր Ռոդեյլ Մամուլը` (այժմ Ռոդեյլ, Ինք.) ուղղորդեց ամերիկացիներին, որպեսզի մտածեին ոչ օրգանական մեթոդների կողմնակի ազդեցությունների և օրգանական մեթոդների առավելությունների մասին: Մամուլի գրքերն առաջարկում էին տեղեկություն և խորհուրդներ օրգանական գյուղատնտեսությամբ հետաքրքրված ամերիկացիներին։
1984 թվականին Օրեգոն Թիլթը ԱՄՆ-ում հիմնեց օրգանական վավերցում ընկերությունը[16]:
1980-ական թվականներին ամբողջ աշխարհում գյուղատնտեսական և սպառողական խմբերը սկսեցին լրջորեն ճնշել օրգանական արտադրության կառավարության կարգավորման գործընթացը: Սա հանգեցրեց նրան, որ օրենսդրությունը և վավերացման ստանդարտները ուժի մեջ մտան 1990-ական թվականներից մինչ օրս: ԱՄՆ-ում Օրգանական սննդի արտադրության մասին օրենքը 1990 թվականին հանձնարարեց ԱՄՆ գյուղդեպարտամենտին` (ԱՄՆԳ), մշակել օրգանական արտադրանքի զարգացող ազգային ստանդարտներ, իսկ Ազգային Օրգանական ծրագրի հաստատման վերջնական կանոնը 2000 թվականին[17] առաջին անգամ հրապարակվեց Դաշնային ռեգիստրում:
Կուբայի մայրաքաղաք Հավանայում Սովետական տնտեսության աջակցության կորուստին հաջորդեց 1991 թվականի Սովոտական Միության փլուզումը: Այն հանգեցրել է տեղական գյուղատնտեսական արտադրության, և եզակի պետության զարգացման նկատմաբ ուշադրությանը: Աջակցող քաղաքային օրգանական գյուղատնտեսության զարգացումը կոչվում էր օրգանոպոնիքս:
1990-ական թվականների սկզբից զարգացած տնտեսություններում օրգանական գյուղատնտեսության մանրածախ շուկան տարեկան աճում է մոտ 20%-ով` ի շնորհիվ սպառողների պահանջարկի մեծացման: Սննդի որակի և անվտանգության հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև ավանդական գյուղատնտեսությունից շրջակա միջավայրին հասցվող վնասի ներուժը հավանաբար պատասխանատու են այս միտման համար:
21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմության ընթացքում գյուղատնտեսական ուսումնասիրությունների և հրապարակված գիտական արդյունքների մեծ մասը կենտրոնացել է քիմիական, այլ ոչ թե օրգանական գյուղատնտեսության վրա: Այս շեշտադրումը շարունակվել է կենսատեխնոլոգիաների շրջանում, ինչպիսին է գենետիկական տեխնիկան: Կենսաբանական գիտությունների հետազոտման և ուսուցման համար Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորման առաջատար գործակալության վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, 26 ԳՄ (գենետիկորեն մոդիֆիկացված) մշակաբույսերի նախագիծ, և միայն մեկը` կապված օրգանական գյուղատնտեսության հետ[1]: Այս անհամաչափությունը հիմնականում պայմանավորված է ագրոբիզնեսով, որը հետազոտությունների ֆինանսավորման և կառավարության լոբբինգի (որոշումների վրա ազդեցությւն գործելն է) միջոցով շարունակում է գերակշռող ազդեցություն ունենալ գյուղատնտեսության հետ կապված գիտության և քաղաքականության վրա:
Ագրոբիզնեսը փոխում է նաև օրգանական շուկայի կանոնները: Օրգանական գյուղատնտեսության աճը պայմանավորված էր փոքր, անկախ արտադրողներով և սպառողներով: Վերջին տարիներին օրգանական շուկայի պայթյունավտանգ աճը խրախուսում է ագրոբիզնեսի շահերին: Քանի որ «օրգանական» արտադրանքի ծավալն ու տեսակներն աճում են, փոքր մասշտաբի օրգանական ֆերմայի կենսունակությունը վտանգվում է, և օրգանական գյուղատնտեսության իմաստը, որպես գյուղատնտեսական մեթոդ, ավելի հեշտ է շփոթել օրգանական սննդի հարակից, բայց առանձնացված տարածքների և օրգանական վավերացման հետ:
Քանի որ մեր շրջակա միջավայրը պահպանելու ջանքերն ավելանում են, ավելանում է նաև կայուն արտադրանքի ժողովրդականությունը[18]: Գյուղատնտեսական քիմիական նյութերը, թունաքիմիկատները և պարարտանյութերը կարող են աղտոտել մեր շրջակա միջավայրը, թեև հոսում են ջրատարների մեջ: ԱՄՆ-ում ՄՆՇՄՊԳ-ի (Միացյալ Նահանգների շրջակա միջավայրի պահպանության գործակալություն) հավաստագրված օրգանական ստանդարտները թույլ չեն տալիս օգտագործել թունավոր քիմիական նյութեր կամ արհեստական պարարտանյութեր օրգանական գյուղատնտեսության մեջ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրգանական գյուղատնտեսություն Օրգանական սնունդ Գյուղատնտեսություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Douglas John McConnell (2003). The Forest Farms of Kandy: And Other Gardens of Complete Design. էջ 1. ISBN 9780754609582.
- ↑ Trevor Illtyd Williams; Thomas Kingston Derry (1982). A short history of twentieth-century technology c. 1900-c. 1950. Oxford University Press. էջեր 134–135. ISBN 0-19-858159-9.
- ↑ Paull John (2011). «Attending the First Organic Agriculture Course: Rudolf Steiner's Agriculture Course at Koberwitz, 1924» (PDF). European Journal of Social Sciences. 21 (1): 64–70.
- ↑ 4,0 4,1 Holger Kirchmann; Gudni Thorvaldsson; Lars Bergström; Martin Gerzabek; Olof Andrén; Lars-Olov Eriksson; Mikael Winninge (2008). Holger Kirchmann and Lars Bergström (ed.). Organic Crop Production – Ambitions and Limitations. Berlin: Springer. էջեր 13–37. «Organic agriculture can be traced back to the early 20th century, initiated by the Austrian spiritual philosopher Rudolf Steiner.»
- ↑ Lotter, D.W. (2003) Organic agriculture. Journal of Sustainable Agriculture 21(4)
- ↑ Biodynamics is listed as a "modern organic agriculture" system in: Minou Yussefi and Helga Willer (Eds.), The World of Organic Agriculture: Statistics and Future Prospects, 2003, p. 57
- ↑ Biodynamic agriculture is "a type of organic system". Charles Francis and J. van Wart (2009), "History of Organic Farming and Certification", in Organic farming: the ecological system Արխիվացված 2013-05-26 Wayback Machine. American Society of Agronomy. pp. 3-18
- ↑ Paull, John (2013) A history of the organic agriculture movement in Australia. In: Bruno Mascitelli, and Antonio Lobo (Eds.) Organics in the Global Food Chain. Connor Court Publishing, Ballarat, ch.3, pp.37-61.
- ↑ J. Paull (2006). «Permanent Agriculture: Precursor to Organic Farming». Journal of Bio-Dynamics Tasmania. էջեր J. Paull (83) 19–21.
- ↑ Paull, John (2014) Lord Northbourne, the man who invented organic farming, a biography Journal of Organic Systems, 9 (1), pp. 31-53.
- ↑ 11,0 11,1 Paull, John (2011) "The Betteshanger Summer School: Missing link between biodynamic agriculture and organic farming", Journal of Organic Systems, 2011, 6(2): pp. 14-18.
- ↑ Paull, John (2006). The Farm as Organism: The Foundational Idea of Organic Agriculture. Journal of Bio-Dynamics Tasmania (80), pp. 14-18.
- ↑ Gordon, Ian (2004). Reproductive Technologies in Farm Animals. CABI. էջեր 10–. ISBN 978-0-85199-049-1.
- ↑ Paull, John (2007). «Rachel Carson, A Voice for Organics - the First Hundred Years». Journal of Bio-Dynamics Tasmania. էջեր (86) 37–41.
- ↑ Paull, John (2010) “From France to the World: The International Federation of Organic Agriculture Movements (IFOAM)”, Journal of Social Research & Policy. 1 (2): 93–102.
- ↑ Musick, Mark. «WA Tilth Association History». Washington Tilth. Վերցված է 18 February 2015-ին.
- ↑ Կաղապար:USFR (December 21, 2000)
- ↑ «U.S. EPA».