Մասնակից:Ani.petrosyan.y/Քեննեբեկ գետ
Քեննեբեկ գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 270 կմ |
Ջրահոսք | |
Գետաբերանի տեղակայում | Մեյնի ծովածոց |
Տեղակայում | |
Երկիր | ԱՄՆ |
Քեննեբեկ գետը (անգլ.՝ Kennebec), ԱՄՆ-ի Մեյն նահանգում 170 մղոն երկարությամբ (270 կմ) [1] գետ է։
Այն բարձրանում է Մուսհեդ լճի արևմտյան կենտրոն Մեյն։ Արևելյան և արևմտյան ելքերը միանում են Հնդկական ջրավազանին, իսկ հետո գետը հոսում է հարավային կողմ՝ Հարրիս ամբարտակ կայարանից, պետության ամենամեծ հիդրոէլեկտրակայանից։ Այն միանում է Ֆորկսին, Դեդ գետի կողմից, որը նաև կոչվում է Արևմտյան ճյուղ[2] , ապա շարունակվում է դեպի հարավ՝ դեպի Մադիսոն, Սկաուհեգան, Վոթերվիլլ քաղաքներ և մայրաքաղաք Օգոստա: Ռիչմոնդում այն հոսում է Մերրիմիթինգ ծովոծոցով, որը 16 մղոն երկարությամբ (26 կմ) քաղցրահամ մակընթացական ծովածոց է, որի մեջ հոսում է նաև Անդրոսկոգգին գետը և հինգ ավելի փոքր գետեր: Այնուհետև Քեննեբեկն անցնում է Բաթ նավաշինության կենտրոնի կողքով, այնուհետև Ատլանտյան օվկիանոսում գտնվող Մեյնի ծովախորշով: Հյուսիսային Քեննեբեկի բաց, դանդաղաշարժ ջրերի շնորհիվ օվկիանոսի մակընթացությունները, տեղատվությունները և աղի ջրի ձկնատեսակները, ինչպիսիք են վտանգված Ատլանտյան Թարափը, հաճախ են ազդում գետի էկոլոգիայի վրա, որքան հյուսիսից` Վոթերվիլլը՝ փոքր քաղաք, որը գտնվում է ավելի քան 35 մղոն հեռավորության վրա: Քեննեբեկի վտակները ներառում են Քարրաբասսեթթ, Սենդի և Սեբասթիքուք գետերը:
Արևելյան ափի Գրինվեյ հատվածներն անցնում են Քեննեբեկի երկայնքով:
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Kennebec» անունը առաջացել է արևելյան Abenaki /kínipekʷ/ բառից, որը նշանակում է «հանդարտ ջրերի խոշոր մարմին, խոշոր ծովածոց»[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացահայտումը եվրոպացիների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]
1605 թ.-ին Սամուել դը Չամփլեյնը նավարկեց այն ափը, որն այժմ Մեյն նահանգն է, քարտեզագրելով ցամաքը և գետերը, որը հետո կոչվեց Նոր Ֆրանսիա, Լ'աքադին ներառեց Քեննեբեկը, ինչպես նաև Բաթը, Սբ. Քրոիքս և Փենոբսքոթ գետերը[4]։ 1600-ականներին Նորրիջվոքի Աբենակի գյուղը գտնվում էր Քեննեբեկում։
Նավաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիական Պոպհեմ գաղութը հիմնադրվել է 1607 թ. Քեննեբեկի վրա: Նորաբնակները կառուցեցին Վիրջինիա Սագադահոկը՝ Նոր Աշխարհում անգլիախոս նավագործների կողմից կառուցված առաջին օվկիանոսագնաց նավը: Քեննեբեկում ջուրն են իջեցվել հարյուրավոր փայտե և պողպատե նավեր, մասնավորապես Բաթում, այսպես կոչված, «Նավերի քաղաքը», ներառյալ Վյոմինգը, երբևէ կառուցված խոշորագույն փայտե նավերից մեկը:
1812-ի պատերազմից հետո Բաթը և երկրի մնացած մասը փորձեցին միջազգային առևտրի և, հետևաբար, ծովային նավատորմերի երկարացման ժամանակաշրջան: Այդ նավերի մեծ մասը կառուցվել էին Բաթում: 1854 թ.-ին, այս մեծ աճի գագաթնակետի ժամանակ, առնվազն տասնինը խոշոր ընկերություններ Բաթում նավեր էին կառուցում[5]։ Միակ մնացած նավաշինարանը Գեներալ Դինամիքս-ին պատկանող «Բաթի երկաթի գործարան»–ն է՝ Միացյալ Նահանգների նավատորմի համար դեռևս ռազմանավեր կառուցողը: USCGC Քեննեբեկն այս գետի անունից կոչվեց:
1628 թ.–ին Քեննեբեկի վրա հիմնադրվել է Քաշնոք անգլիական առևտրային կետը։
Նավագնացություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեննեբեկ գետը վաղ առևտրային միջանցք է՝ Ատլանտյան ափից դեպի ներքին Մեյն։ Օվկիանոսի նավերը կարող էին նավարկել հոսանքն ի վեր դեպի Օգոստա: Բաթ, Գարդիներ, Հելոուել և Օգոստա քաղաքները, ինչպես նաև Վուլվիչ, Ռիչմոնդ և Ռանդոլֆ քաղաքները զարգացել են այդ տրանսպորտային միջանցքի հարևանությամբ: Օգոստայի հոսանքին հակառակ հոսող գետը դարձավ կարևոր տրանսպորտային միջանցք գերանով նավարկելու համար՝ բերելու փայտե գերաններ և փայտի միջուկ անտառներից, սղոցարան և թղթի գործարան կառուցելու համար, օգտագործելով ջրի հզորությունը, որտեղ Վոթերվիլլ, ինչպես նաև Վինսլոու, Սկոուհեգան, Նորրիջվոք, Մեդիսոն, Անսոն և Բինգհեմ քաղաքները զարգացել են։ Այնուհետև հետևելով գետին, որն անցնում է այս քաղաքների միջով, կառուցվեցին Մեյնի կենտրոնական երկաթուղին և ԱՄՆ 201 երթուղին[6]։
Հայր Ռեյլի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի 1710 թ. նվաճումը Աքադիայի կողմից բերեց Նովա Շոտլանդական մայրցամաքի վերահսկողություն անգլիացիների կողմից, սակայն Նոր Ֆրանսիան դեռևս պահանջում էր ներկայիս Նյու Բրանսվիքը և Քեննեբեկ գետի արևելքում գտնվող Մեյնը (Քեննեբեկ գետը նաև սահման էր համարվում բնիկների համար[7])։ Ապահովելու համար իր պահանջը, Նոր Ֆրանսիան կաթոլիկ առաքելություն է հաստատել տարածաշրջանի երեք խոշորագույն գյուղերում `մեկը Քեննեբեկ վրա (Նորրիջվոք), ևս մեկը հյուսիս՝ Փենոբսքոթ գետի վրա (Փենոբսքոթ) և մեկը Սենտ Ջոն գետի վրա (Մեդոքթեք)[8][9]։ Շարունակված գրավումները ստիպել են Քեննեբեկ Աբենակիի մարտիկներին զենք վերցնել, որը Յանկի պատմաբանները երբեմն հիշատակում են որպես Հայր Ռեյլի պատերազմ (1722-1725): 1724 թվականի օգօստոսին Յանկիի աշխարազորը հարձակվեց Աբենակիի հնդկական պատվիրակության Նորրիջվոք գյուղի վրա, Աբենակիի դիմադրությունը գործեց աննկատ հարված: Ավելի քան 40 մարդ էր զոհվել, այդ թվում նաև կանայք և երեխաներ, ինչպես նաև Սեբաստիան Ռասլեն: 67-ամյա Ջիզուիթ քահանան մաշկատվեց, ինչպես նաև 26 աբենակիցիներ, ովքեր ևս կոտորվեցին։ Կողոպտելով և հրկիզելով ցեղային գյուղը՝ յանկիները քանդեցին շրջապատող եգիպտացորենի դաշտերը և ստացան դրամական պարգև գանգերի համար: Որոշ Աբենակիի փրկվածներ վերադարձան Վերին Քեննեբեկ, իսկ մյուսները վերադարձել էին իրենց Փենոբսքոթ դաշնակիցների մոտ կամ գտել Ֆրանսիայի և Կանադայի Աբենակի առաքելական գյուղերում մշտական ապաստարան[10]։
Հեղափոխական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1775–ին 1,110 ամերիկյան հեղափոխական պատերազմի զինվորներ հետևեցին այս երթուղուն Բենեդիկտ Առնոլդի դեպի Քուեբեք արշավախմբի ընթացքում։
1812 թվականի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
1812 թվականի պատերազմի ընթացքում, Քեննեբեկ գետի մոտ, Մեյնում տեղի ունեցավ Համբդընի ճակատամարտը։
Սառույցի արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1814 թ.-ին Ֆրեդերիկ Թուդորը սկսեց սառույցի համար շուկաներ ստեղծել Արևմտյան Հնդկաստանում և հարավային Միացյալ Նահանգներում։ 1826 թ.-ին Ռուֆուս Պեյջը Գարդիների մոտ կառուցեց Թուդորը՝ առաջին խոշոր սառույցի տունը: Սառույցը հավաքվել էր ֆերմերների և այն մարդկանց կողմից, որոնք պասիվ էին եղել ձմռան եղանակի պատճառով:
Սառույցը կտրվում էր ձեռքով, բանկում առաջարկվում էր սառույցի տանը և պահվում էր մինչև գարուն: Այնուհետև, փաթաթված փայտի թեփի մեջ, այն բեռնում էին նավերի տախտակամածի վրա և ուղարկում հարավ[11]։
Էդվարդսի ամբարտակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեննեբեկ գետ նախքան Էդվարդսի ամբարտակի կառուցումը, չափազանց կարևոր էր որպես ատլանտյան ձկների բազմանալու վայր: 1837 թ.-ին Էդվարդսի ամբարտակը կառուցվել է Քեննեբեկ գետի ողջ տարածքում, պարզապես խուսափելու համար մակընթացության և տեղատվության ազդեցության սահմանից: Պատրաստված փայտանյութից և բետոնից՝ այն ձգվում է 917 ոտնաչափ (280 մ) գետի երկայնքով, իսկ բարձրությունը` 25 ոտնաչափ է (7.6 մ): Նրա ջրամբարը ձգվում է 17 մղոն երկարությամբ հոսանքն ի վեր և ծածկած է 1,143 ակրով(4.63 քառակուսի կիլոմետր): 1999 թ.–ին ամբարտակը տեղափոխվել է:
1987 թվականի Ջրհեղեղը[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թ. ապրիլի 1-ին լեռներում ավելի քան 6 ոտնաչափ(1,8 մ) հալվող ձյունը և 4-ից 6 մատնաչափ (100-ից 150 մմ) անձրևները ստիպեցին գետին ջրհեղեղ անել: 1987 թ. ապրիլի 2-ին գետը գտնվում էր 10.4մ բարձրության վրա՝ ավելի բարձր նորմալ 4.0 մ ջրհեղեղի ցուցանիշից, ինչը նշանակում է, որ գետը բարձրացել էր 21 ոտնաչափ (6,4 մ): Ջրհեղեղի գագաթնակետին հոսանքն անցնում էր մոտ 194,000 խորանարդ ոտնաչափ վայրկյանում (5,500 մ3/վ): Դա 100 միլիոն դոլարի վնաս է պատճառել (171 միլիոն դոլար 2008 թ. Դոլար)[12], ջրածածկ անելով 2,100 տուն, քանդելով 215 և վնասելով 240 տներ: Ջրհեղեղի նշանները դեռ կարելի է գտնել գետի վրա գտնվող քաղաքների շուրջ:
Փքանավակային սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1976 թ. Սյուզաննա և Վեյն Հոքմեյերները՝ Քեննեբեկ փքանավաքի արշավախմբից, այժմ Հարավային Աութդորս, նախաձեռնեցին փքանավակային սպորտը Քեննեբեկի կիրճի միջով՝ հենց Հարրիսի կայարանի ամբարտակի տակ[13]։ Այսօր, Հարավային Աութդորս և 22 այլ սպորտային ընկերություններ Ֆորկսում փքանավակային սպորտով են զբաղվում՝ ամեն օր մայիսից մինչև հոկտեմբեր: Չորս անգամ յուրաքանչյուր փքանավակային սպորտի մրցաշրջանում Բրուքֆիլդ Փովերը փորձարկում է իր արտադրող տուրբինները` թուլացնելով Հարրիսի կայարանի ամբարտակի առավելագույն քանակի ջրի բացթողումը: Մեկ վայրկյանում 8000 խորանարդ ոտնաչափի վրա Քեննեբեկ գետի այս տուրբինային թեստերը Մեյնում ամենամեծ փքանավակների թողարկումն են[14]։
Բնական ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան արդյունաբերական դարաշրջանը, գետը պարունակում էր շատ վերընթացական ձկներ, մասնավորապես, ատլանտյան սաղմոն: Հիդրոէլեկտրակայանի շահագործումը տարածաշրջանում նվազեցրեց այդ ձկների տեսակը: Գետի վրա ամբարտակների տեղաշարժումը վերջին տարիներին եղել է վիճահարույց տեղական հիմնախնդիր: 1999 թ.-ին Էդվարդսի ամբարտակի տեղափոխումը հանգեցրեց գետի վրա վերընթացական ակտիվության ավելացման[փա՞ստ]։
Վիճակագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գետը ցամաքել է 15,200 քառակուսի կիլոմետր և միջինում օրական բաց է թողնում 22,310,000 խորանարդ մետր ջուր, Մերրիմիթինգ ծովածոցում` 258.0 խորանարդ մետր /վրկ)։ Միացյալ Նահանգների կառավարությունը պահպանում է Քեննեբեկ գետի երեք գետերի ջրաչափերը: Առաջինը Հնդկաստանի լճում է (45°30′40″ հս․. լ. 69°48′39″ ամ. ե.HGЯO), որտեղ գետի ջրբաժան գիծը 4,100 քառակուսի կիլոմետր է: Այստեղ հոսքը տատանվում է 4.6-ից մինչև 931.6 խորանարդ մետր/վրկ։ Երկրորդը գտնվում է Բինգհեմում (45°03′06″ հս․ լ. 69°53′12″ ամ. ե.HGЯO), որտեղ գետի ջրբաժան գիծը 7,030 քառակուսի կիլոմետր է։ Այստեղ հոսքը եղել է 3.1-ից մինչև 1.846.3 խորանարդ մետր/վրկ։ Երրորդը գտնվում է Հյուսիսային Սիդնեյում (44°28′21″ հս․ լ. 69°41′09″ ամ. ե.HGЯO) , որտեղ գետի ջրբաժան գիծը 13,990 քառակուսի կիլոմետր է։ Հոսքը այստեղ 33-ից 6,570 խորանարդ մետր/վրկ է։ Երկրորդ լրացուցիչ գետային էտապի չափանիշները(առանց հոսքի տվյալների) Օգոստան (44°19′06″ հս․ լ. 69°46′17″ ամ. ե.HGЯO) և Գարդիներն (44°13′50″ հս․ լ. 69°46′16″ ամ. ե.HGЯO) են․ այս երկուսի բարձրության չափանիշներն ազդում են օվկիանոսի մակընթացության և տեղատվության վրա[15]։
Մինչ գետն ամբարտակվել էր, այն նավարկելի էր մինչև Օգոստա:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ U.S. Geological Survey. National Hydrography Dataset high-resolution flowline data. The National Map Արխիվացված 2012-03-29 Wayback Machine, accessed June 30, 2011
- ↑ John F. Hall, The Upper Kennebec Valley, p. 7. The main stem from Indian Pond was sometimes called the East Branch.
- ↑ Bright, William (2004). Native American placenames of the United States. University of Oklahoma Press. էջ 212. ISBN 978-0-8061-3598-4. Վերցված է 14 April 2011-ին.
- ↑ Seymour I. Schwartz (October 2008). The Mismapping of America. University Rochester Press. էջ 177. ISBN 978-1-58046-302-7.
- ↑ «Bath's Historic Downtown - History Overview». bath.mainememory.net.
- ↑ Delorme Mapping Company The Maine Atlas and Gazetteer (13th edition) (1988) 0-89933-035-5 maps 6,12,13,20,21&30
- ↑ Bourque, Bruce (1 July 2004). «Twelve Thousand Years: American Indians in Maine». U of Nebraska Press – via Google Books.
- ↑ «Meductic Indian Village / Fort Meductic National Historic Site of Canada». Parks Canada. Արխիվացված է օրիգինալից June 27, 2012-ին. Վերցված է December 20, 2011-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ John Grenier, The Far Reaches of Empire. University of Oklahoma Press, 2008, p. 51, p. 54.
- ↑ Prins, Harald E.L. 1984 'Foul Play on the Kennebec: The Historical Background of Fort Western and the Demise of the Abenaki Nation.' The Kennebec Proprietor, Vol. 1 (3), pp.4-14.
- ↑ Maine's Ice Industry by Richard Judd in Maine The Pine Tree State form Prehistory to the present
- ↑ http://www.state.me.us/mema/mema_news_display.shtml?id=35848
- ↑ «About Northern Outdoors, Maine Rafting Resort Pioneer». Northern Outdoors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-06-15-ին.
- ↑ «Kennebec River Turbine Test Releases - Maine White Water Rafting». Northern Outdoors (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-06-15-ին.
- ↑ G.J. Stewart; J.P. Nielsen; J.M. Caldwell; A.R. Cloutier (2002). «Water Resources Data - Maine, Water Year 2001» (PDF). Water Resources Data - Maine, Water Year 2001. Վերցված է 7 June 2009-ին.