Մասնակից:AniGaranyan/Ավազարկղ3
Հանրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրային կապերի և հաղորդակցության գիտության մեջ հանրույթները առանձին մարդկանց խմբեր են, և հանրությունը (այսպես կոչված՝ լայն հանրությունը) այդպիսի խմբավորումների ամբողջությունն է։[1] Սա տարբերվում է Öffentlichkeit-ի կամ հանրային ոլորտի սոցիոլոգիական հասկացութունից։[1][2] Հանրություն հասկացությունը սահմանվել է նաև քաղաքագիտության, հոգեբանության, մարքեթինգի և գովազդի ոլորտներում: Հանրային կապերի և հաղորդակցության գիտության մեջ այն ոլորտի առավել երկիմաստ հասկացություններից մեկն է։[3]Թեև այն ունի ոլորտի տեսության սահմանումներ, որոնք ձևակերպվել են 20-րդ դարի սկզբից ի վեր,վերջին տարիներին այս հասկացությունը դարձել է առավել անորոշ հանրության գաղափարական այն շփոթմունքի հետևանքով, որը կապված է լսարանի, շուկայի ինչ որ հատվածի հասկացությունների , համայնքի, ընտրատարածքի և շահակիցների հետ:[4]
Ստուգաբանություն և սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Հանրություն» անվանումը ծագել է լատիներեն publicus (նաև poplicus), populus-ից մինչև անգլերեն «populace» բառը և, ընդհանուր առմամբ, նշանակում է զանգվածային բնակչություն («ժողովուրդ»)՝ կապված ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցերի հետ: Այսպիսով՝ քաղաքագիտության և պատմության մեջ հանրությունը անհատների բնակչություն է, որոնք առնչվում են քաղաքացիական գործերին, գրասենյակներին կամ պետական գործերին: Սոցիալական հոգեբանության, մարքեթինգի և հանրային կապերի մեջ հանրությունն ունի ավելի իրավիճակային սահմանում:[5] Ջոն Դյուին (Dewey 1927) հանրությունը սահմանեց որպես մարդկանց մի խումբ, ովքեր, հանդիպելով նմանատիպ խնդրի, ճանաչում են այն և միտված են այն լուծելուն : Այսպիսով՝ հանրության Դյուիի սահմանումը իրավիճակային է. մարդիկ կազմակերպվում են ըստ իրավիճակի: Հանրության այս իրավիճակային սահմանման վրա հիմնված է Ջեյմս Է. Գրունիգի (Grunig 1983) հանրության իրավիճակային տեսությունը, որը խոսում է ոչ հանրության մասին (որոնք խնդիր չունեն), թաքնված հանրության մասին (ովքեր խնդիր ունեն), իրազեկ հանրության մասին (ովքեր գիտակցում են որ խնդիր ունեն) և ակտիվ հանրության մասին (ովքեր ինչ-որ բան են անում իրենց խնդրի լուծման ուղղությամբ):[6][7]
Հանրային կապերի և հաղորդակցության տեսության մեջ հանրությունը տարբերվում է շահակիցներից կամ շուկայից: Հանրությունը կազմակերպության շահակիցների խմբի ենթաբազմություն է, որը ներառում է կոնկրետ հարցով մտահոգված մարդկանց:
Մինչդեռ շուկան փոխանակման հարաբերություններ ունի կազմակերպության հետ և սովորաբար պասիվ սուբյեկտ է, որը ստեղծվում է կազմակերպության կողմից, հանրությունը պարտադիր չէ, որ փոխանակման հարաբերություններ ունենա, այն և՛ ինքնաստեղծող, և՛ ինքնակազմակերպվող է:[8] Հանրությունը գտնվում է հանրային կապերի ջանքերի թիրախում : Այս դեպքում թիրախային հանրությունն այն հանրությունն է, ում ներգրավվածությունն անհրաժեշտ է կազմակերպության նպատակներին հասնելու համար: Միջամտող հանրությունները կարծիք ձևավորողներ և միջնորդներ են, որոնք տեղեկատվություն են փոխանցում թիրախային հանրությանը., իսկազդեցիկ անձինք այն հանրություններն են, որոնց թիրախային հանրությունը դիմում է խորհրդակցության համար, որոնց արժեքային դատողությունները ազդեցիկ են այն հարցում, թե ինչպես է թիրախային հանրությունը գնահատելու հանրային կապերի ցանկացած նյութ:[6] Հանրությունը հաճախ թիրախավորվում է հատկապես քաղաքական օրակարգերի առնչությամբ, քանի որ նրանց քվեն անհրաժեշտ է գործին առաջընթաց տալու համար: Ինչպես երևաց Մասաչուսեթսում 2003-ից 2004 թվականներին, անհրաժեշտ էր «շահել նահանգների կարևորագույն զանգվածի և հանրային կարևորագույն զանգվածի աջակցությունը», որպեսզի միասեռ ամուսնությունները հաստատվեն Համագործակցության երկրներում:[9]
Հանրային կապերի տեսության տեսակետները հանրության վերաբերյալ իրավիճակային են՝ ըստ Դյուիի և Գրունիգի. զանգված, որտեղ հանրությունը պարզապես դիտվում է որպես անհատների բնակչություն, օրակարգի ձևավորում, որտեղ հանրությունը դիտվում է որպես քաղաքական ներգրավվածության պայման, որը անցողիկ չէ, և «homo narrans», որտեղ հանրությունը (ըստ Հյուսթոնի համալսարանի հաղորդակցության դպրոցի ասիստենտ պրոֆեսոր Գաբրիել Մ. Վասկեսի ) «անհատների հավաքածու է, որոնք զարգացնում են խմբային գիտակցությունը խնդրահարույց իրավիճակի շուրջ և գործում են՝ լուծելու խնդրահարույց իրավիճակները» (Vasquez 1993, էջ 209):[5][4] Հանրային դպրոցները հաճախ վիճում են իրենց «օրակարգի կառուցման» համար, հատկապես՝ կրոնական, թե աշխարհիկ ուսումնական ծրագիր դասավանդելու վերաբերյալ բանավեճերում[10] Օրակարգի առաջմղումը սովորական բան է, երբ մարդ գտնվում է հանրային միջավայրում, սակայն դպրոցներն այդ առումով բացառիկ ուժ ունեն:
Հանրության ոչ իրավիճակային հայեցակարգ է առաջարկել Կոլորադոյի պետական համալսարանի պրոֆեսոր Քըրք Հալահանը, ով հանրությունը սահմանում է որպես «մարդկանց մի խումբ, ովքեր առնչվում են կազմակերպությանը, ցուցաբերում են տարբեր աստիճանի ակտիվություն-պասիվություն, և ովքեր կարող են (կամ հնարավոր է չեն կարող) շփվել այլոց հետ՝ պայմանավորված կազմակերպության հետ իրենց հարաբերություններով»:[4]
Սամուել Մատեուսի 2011թ. «Հանրությունը որպես սոցիալական փորձ» աշխատությունը [անտեղի քաշ? – քննարկել] համարում է,որ հայեցակարգը պետք է դիտվի այլ տեսանկյունից. հանրությունը «ո՛չ պարզ լսարան է, որը կազմված է լրատվամիջոցների սպառողների կողմից, ո՛չ էլ պարզապես հանրային ոլորտի ռացիոնալ-քննադատական գործակալություն»: Նա պնդում էր, որ «հայեցակարգը պետք է դիտարկել նաև հրապարակայնության սկզբունքի ներքո՝ քննադատական և մտաշահարկային հրապարակայնությունից դուրս (...): Համապատասխանաբար, հանրությունը կարող է դիտվել որպես սոցիալական գործունեության արդյունք, որն իրականացվում է անհատների կողմից, որոնք հրապարակավ կիսում են խորհրդանշական ներկայացումները և ընդհանուր հույզերը: Փոքրատառով գրվող այս հասկացութունը սուբյեկտիվությունների մի ամբողջություն է, որոնք հրապարակայնորեն փնտրում են պատկանելության զգացում: Այսպիսով՝ այս տեսանկյունից հանրությունը դեռևս սոցիալական կյանքի հիմնարար հասկացություն է, թեև տարբերվում է 18-րդ դարի հանրային ոլորտի հանրությունից: Նա նկատի ունի առաջին հերթին սոցիալական հյուսվածքներն ուդասավորությունները, որտեղ կառուցված են սոցիալական փորձի հաջորդական շերտեր:[11]
Սոցիալական հանրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոցիալական հանրությունները մարդկանց խմբեր են, որոնք միավորված են ընդհանուր գաղափարներով, գաղափարախոսությամբ կամ նախասիրություններով: Ցանցային հանրությունները սոցիալական հանրություններ են, որոնք սոցիալականորեն վերակազմավորվել են տեխնոլոգիաների ցանցի միջոցով: Որպես այդպիսին, դրանք միաժամանակ և՛ (1) ցանցային տեխնոլոգիաների միջոցով կառուցված տարածությունն են, և՛ (2) երևակայական կոլեկտիվ, որը, հետևաբար, առաջանում է մարդկանց, ընդհանուր տեխնոլոգիաների և նրանց գործելակերպի հատման արդյունքում:[12]
See also[խմբագրել | խմբագրել կոդը]
References[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Rawlins, Bowen, էջեր 718
- ↑ Heath, 2005, էջեր 707
- ↑ Vasquez, Taylor, էջեր 139
- ↑ 4,0 4,1 4,2 Jahanzsoozi, 2006, էջեր 65
- ↑ 5,0 5,1 Vasquez, Taylor, էջեր 140
- ↑ 6,0 6,1 Rawlins, Bowen, էջեր 720–721
- ↑ Toth, 2006, էջեր 506–507
- ↑ Rawlins, Bowen, էջեր 721
- ↑ Denise Lavote (November 16, 2013). «A Decade After Massachusetts' Landmark Gay Marriage Ruling, The Gains Are Clear». Huff Post Politics. Արխիվացված է օրիգինալից 2013-11-19-ին. Վերցված է 2013-11-17-ին.
- ↑ Shorto, Russell (February 11, 2010). «How Christian Were the Founders?». The New York Times Magazine. Արխիվացված օրիգինալից December 30, 2017-ին. Վերցված է May 6, 2018-ին – via NYTimes.com.
- ↑ Mateus, Samuel (2011). «The Public as Social Experience». Comunicação e Sociedade. 19: 275–286. doi:10.17231/comsoc.19(2011).911. hdl:10400.13/2917.
- ↑ Varnelis, Kazys (October 31, 2008). «Networked Publics». MIT Press. Արխիվացված օրիգինալից June 10, 2017-ին.
Bibliography[խմբագրել | խմբագրել կոդը]
- Heath, Robert Lawrence, ed. (2005). «Public sphere (Öffentlichkeit)». Encyclopedia of public relations. Vol. 2. SAGE. ISBN 978-0-7619-2733-4.
- Jahanzsoozi, Julia (2006). «Relationships, Transparency, and Evaluation: The Implications for Public Relations». In L'Etang, Jacquie; Pieczka, Magda (eds.). Public relations: critical debates and contemporary practice. Routledge. ISBN 978-0-8058-4618-8.
- Rawlins, Brad L.; Bowen, Shannon A. (2005). «Publics». In Heath, Robert Lawrence (ed.). Encyclopedia of public relations. Vol. 2. SAGE. ISBN 978-0-7619-2733-4.
- Toth, Elizabeth L. (2006). «Building Public Affairs Theory». In Botan, Carl H.; Hazleton, Vincent (eds.). Public relations theory II. LEA's communication series. Routledge. ISBN 978-0-8058-3384-3.
- Vasquez, Gabriel M.; Taylor, Maureen (2001). «Research perspectives on "the Public"». In Heath, Robert Lawrence; Vasquez, Gabriel M. (eds.). Handbook of public relations. SAGE. ISBN 978-0-7619-1286-6.
Further reading[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես՝ public or general public Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
- Dewey, John (1927). The Public and Its Problems. Chicago: Swallow Press.
- Grunig, James E. (1983). Communications behaviours and attitudes of environmental publics: Two studies. Journalism Monographs. Vol. 81. Association for Education in Journalism and Mass Communication Publications.
- Vasquez, Gabriel M. (1993). «A Homo Narrans Paradigm for Public Relations: Combining Bormann's Symbolic Convergence Theory and Grunig's Situational Theory of Publics». Journal of Public Relations Research. 5 (3): 201–216. doi:10.1207/s1532754xjprr0503_03.
- Hannay, Alastair (2005) On the Public Routledge 0-415-32792-X
- Kierkegaard, Søren (2002) A Literary Review; Alastair Hannay (trans.) London: Penguin 0-14-044801-2
- Lippmann, Walter. The Phantom Public (Library of Conservative Thought), Transaction Publishers; Reprint edition, January 1, 1993, 1-56000-677-3.
- Mayhew, Leon H. The New Public: Professional Communication and the Means of Social Influence, (Cambridge Cultural Social Studies), Cambridge University Press, September 28, 1997, 0-521-48493-6.
- Sennett, Richard. The Fall of Public Man. W. W. Norton & Company; Reissue edition, June 1992, 0-393-30879-0.
- Schrape, Jan-Felix (2021). Platformization, Pluralization, Synthetization: Public Communication in the Digital Age (PDF). Research Contributions to Organizational Sociology and Innovation Studies. Vol. 21–02. ISSN 2191-4990.