Մասնակից:Anna Aram Vardanyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամ Համբարձումի Վարդանյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Համբարձումի Վարդանյանը ծնվել է 1954 թվականի մարտի 22 |ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում։ Ֆիզիկոս է, Տեխնոլոգիական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1995), ՀՃԱ (1998), ՄՃԱ (1999) ակադեմիկոս։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1976): 1987-2000 թվականներին «Տրանզիստոր» ԳԱՄ |ի, 2001 թվականից Բարձր տեխնոլոգիաների զարգացման գիտատեխնոլոգիական կենտրոնի «Վիսաֆեր» տեխնոպարկի տնօրեն։

Աշխատանքները վերաբերում են ուժային կիսահաղորդչային սարքերի մոդելավորմանը և պատրաստման ֆիզիկական հիմունքների մշակմանը։ Հետազոտել է մեծ չափերի կիսահաղորդչային կառուցվածքներում էլեկտրոնախոռոչային պլազմայի եռաչափ տարածման առանձնահատկությունները ներարկման չափավոր և բարձր մակարդակների պայմաններում։

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիր նախագահ (1996-2001):

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երկ․ Расчет и конструирование силовых транзисторных ключевых элементов, Е., 1991.
  • Ով ով է հայեր, Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, էջ 535։