Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 40
Vanity Fair | |
---|---|
Լեզու | անգլերեն |
Հիմնադրվել է | 1913 |
Հրատարակիչ | Condé Nast Publications |
Երկիր | ԱՄՆ |
Հաճախականություն | ամսօրյա |
Տպաքանակ | 1,167,499 (2008)[1] |
ISSN | 0733-8899 |
Կայք | www.vanityfair.com |
Vanity Fair, ամերիկյան ամսագիր, նվիրված քաղաքականության, նորաձևության և զանգվածային մշակույթի այլ ասպեկտներին: Հրատարակվում է Condé Nast Publications ընկերության կողմից:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսագիրը ստեղծվել է 1913 թվականին, երբ Քոնդե Նաստը ձեռք է բերել տղամարդու նորաձևության Dress (անգլ.՝ «Կոստյում») ամսագիրը և անվանափոխել այն Dress and Vanity Fair-ի: Նույն թվականին այդ անվան տակ հրապարակված էին առաջին չորս համարները: Որոշ ժամանակ ոչ ակտիվ լինելուց հետո ամսագիրը սկսեց հրապարակվել արդեն որպես Vanity Fair: Ֆրենկ Քրոնիշիլդի (անգլ.՝ Frank Crowninshield) ղեկավարության տակ այն մեծ համբավ նվաճեց: 1919 թվականին խմբագրական կազմ մտավ Ռոբերտ Բենչլին (անգլ.՝ Robert Benchley)[2], որը աշխատանքի վարձեց ապագա թատերագիր Ռոբերտ Շերվուդին: Քրոնիշիլդը ամսագրի վրա աշխատանքի մեջ է ներգրավել իր ժամանակների լավագույն գրողներին. Օլդոս Հաքսլի, Թոմաս Սթեռնս Էլիոթ, Ֆերենց Մոլնար, Գերտրուդ Սթայն, Վիլյամ Սիբրուկ, Ջունա Բարնս[3]:
1915 թվականին Vanity Fair-ի էջերում հրապարակվում էր ավելի շատ գովազդ, քան ԱՄՆ-ի ցանկացած մեկ այլ ամսագրում[4]: Սակայն Մեծ ճգնաժամը նպաստեց գովազդային առաջարկների նվազեցմանը, չնայած այն փաստին, որ հրատարակչության քանակը հասել է իր գագաթնակետին՝ 90.000 պատճեն: 1935 թվականին Քոնդե Նաստը հայտարարեց, որ Vanity Fair-ը դադարեցնում է գոյությունը և միանում Vogue-ին[5]:
1981 թվականի հունիսին հայտարարված էր, որ Condé Nast Publications ընկերությունը վերսկսում է ամսագրի հրատարակչությունը[6]: Առաջին համարը հայտնվեց 1983 թվականի փետրվարին: Նրա խմբագիր է դարձել The New York Times Book Review-ից Ռիչարդ Լոքը[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Average Total Paid & Verified Circulation for Top 100 ABC Magazines». Magazine Publishers of America. Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին. Վերցված է 20.7.2009-ին.
- ↑ Norris W. Yates, Robert Benchley. (New York City, Twayne Publishers, 1968. ISBN 0-8057-0048-X). — С. 49.
- ↑ About Town, by Ben Yagoda, Scribner, 2000, p. 37.
- ↑ About Town, by Ben Yagoda, Scribner, 2000, pp. 36.
- ↑ «Vanity Fair Merged With Vogue by Nast», New York Times, December 30, 1935, p. 21. «Conde Nast Publications To Combine Two Magazines», Wall Street Journal, December 31, 1935, p. 2.
- ↑ «Conde Nast to Revive Vanity Fair Magazine», Wall Street Journal, July 1, 1981, p. 16.
- ↑ Sandra Salmans, «Covering the Elite at Condé Nast», New York Times, February 6, 1983, p. F1.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)