Մասնակից:NessaNaito
Բալենի(վեպ)[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բալենի», հայ արձակագիր Շահեն Թաթիկյանի վեպը։ Հրատարակվել է 1980 թվականին։ Վեպի մոտիվներով «Հայֆիլմ» ստուդիան նկարահանել է «Ապրեցեք երկար» ֆիլմը։
Գրքի սկզբում նշվում է, որ հեղինակը այս պատմությունը չի հորինել, ստեղծագործության հիմքում ընկած է իրական պատմություն․ «Մեր օրերի մի դրամա է, միայն թե փոքր-ինչ անսովոր։ Փոխված են հերոսների անունները, քանի որ նրանք բոլորը կան՝ բացի մեկից։ Եվ հենց այդ մեկի մասին է այս վեպը[1]»։
«Բալենի» ստեղծագործության մեջ Շահեն Թաթիկյանը ներկայացնում է ընտանիք ունենալու կարևորությունը, վերաարժևորում է «ընտանիք» հասկացությունը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեդրակ Բարոյանը զանգ է ստանում նախկին հարսից՝ Վիկտորյայից։ Վերջինս խնդրում է հանդիպել՝ խոսելու շատ կարևոր թեմայի շուրջ։ Բարոյանն իմանում է, որ Վիկտորյան ունի պահանջ։ Նա ուզում է, որ Սիմոնը՝ Բարոյանի որդին, հրապարակորեն ճանաչի իրենց դստեր՝ Դոնարայի հայրությունը։ Բարոյանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Սիմոնի և Վիկտորյայի բաժանումից անցել է վեց տարի, իսկ Դոնարան չորս տարեկան է։ Պարզվում է՝ Դոնարան Վիկտորյայի դուստրը չէ։ Վիկտորյայից բաժանվելուց հետո Սոնյա անունով երիտասարդ մի աղջիկ հղիանում է Սիմոնից։ Չիմանալով, թե ինչ անել, Սիմոնը դիմում է Վիկտորյային։ Վիկտորյան, Սիմոնը և Սոնյան մեկնում են երկրից, որ երեխան ծնվի առանց որևէ մեկի իմացության։ Երեխան ծնվում է, և մի քանի օր հետո Սոյնան վերադառնում է Երևան։ Դոնարան մնում է Վիկտորյայի հետ։ Կիմը՝ Սիմոնի ու Վիկտորյայի առաջին ու միակ զավակը, գնում է տնից, երբ բանակից վերադառնում, տեսնում է Դոնարային ու մտածում, որ երեխան իրոք Վիկտորյայից է։ Սիմոնը շարունակում է ապրել իր սովորական կյանքով և ավելի ուշ ամուսնանում է Ռիմայի հետ։ Սոնյան նույնպես ամուսնանում է։ Վիկտորյան հայտնվում է այն ժամանակ, երբ իմանում է, որ ուռուցքով է հիվանդ։ Նա ուզում է, որ իր մահից հետո Դոնարան օրինական ծնող ունենա։ Բարոյանը Վիկտորյային տեսնում է այլ լույսի ներքո, մինչդեռ որդու և իր միջև օտարության զգացումը հետզհետե խորանում է։ Բարոյանը շատ է սիրում Դոնարային և ուզում է, որ թոռնուհին իր հետ մնա։ Վիկտորյայի կյանքի վերջին օրերին հայտնվում է Սոյնան։ Նա հայտարարում է, որ ամուսնուն ամեն ինչ խոստովանել է, ամուսինն իրեն ներել է, և ինքը եկել է իր դստերը տանելու։ Վեպը ավարտին մի ծերունի ու մի դպրոցահասակ աղջիկ իրար սեղմված նստած են բալենու տակ։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սեդրակ Բարոյան (Սեթ Սիմոնիչ)
- Վիկտորյա
- Սիմոն
- Դոնարա
- Կիմ
- Սոնյա
- Ռիմա
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թաթիկյան, Շահեն (1980). Բալենի. Երևան: Սովետական գրող. էջ 2.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շահեն Թաթիկյան, Բալենի, Երևան, Սովետ․ գրող, 1980, 312 էջ