Մասնակից:Seda2606/Ավազարկղ30

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Tobashi scheme (ճապ.՝ 飛ばし), ֆինանսական խարդախություն ձև հաշվապահական գրանցումներում, որտեղ հաճախորդի կորուստները թաքցվում են ներդրումային ընկերության կողմից՝ դրանք տեղափոխելով այլ (իսկական կամ կեղծ) հաճախորդների պորտֆելներում: Հետևաբար, պորտֆելի կորուստներով ցանկացած իրական հաճախորդ կարող է իր հաշիվները թաքցնել: Այս գործընթացը չի կարող անվերջ շարունակվել, ուստի ներդրումային ընկերությունն ինքն է վերցնում ծախսերը:

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Tobashi բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է "թռչել"։

Այս սխեմայի հիմքում ընկած է այն, որ արտաքին ներդրումային ընկերությունները դուրս են բերում հաճախորդ ընկերության վնասաբեր ներդրումները հաշվառումից՝ դրանց մոտ ինքնարժեքի գնահատմամբ՝ հաճախորդների ֆինանսական հաշվետվություններից ներդրումների կորուստները թաքցնելու նպատակով: Այդ առումով կորուստները վերանում կամ «թռչում» են[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սխեման հաճախ օգտագործում է արտահաշվեկշռային ֆինանսավորման կամ հատուկ նշանակության միջոցների հաշիվները: Ակտիվները և պարտավորությունները փոխանցվում են ֆիկտիվ գնահատումներով, այն հույսով, որ կորուստները հետաձգվում են մինչև շուկայի վերականգնումը:

1980-ականների վերջին ճապոնական ֆոնդային շուկայի բումի ժամանակ ներդրումային բանկիրները համոզեցին շատ ճապոնական ընկերությունների ներգրավել կապիտալ՝ թողարկելով պարտատոմսեր՝ կցված երաշխիքներով, չնայած նրանք չէին պահանջում այդ միջոցները գործառնական նպատակներով: Հաճախորդները գայթակղվեցին պոտենցիալ եկամուտներով, որոնք ներդրումային ընկերությունները ասում էին, որ կարող են առաջացնել ֆոնդային շուկայի ներդրումները: Այնուամենայնիվ, բաժնետոմսերի արժեքների անկման հետ ընկերությունները հայտնվել են վատ ֆինանսական դրության մեջ, որտեղ ոչ միայն տատանվել են նրանց ներդրումները, այլև պարտք է գոյացել թողարկված երաշխիքների ժամկետի ավարտից հետո՝ թուլացնելով ընկերությունների կապիտալի բազան[2]:

Ճապոնիայում «Արժեթղթերի և բորսաների» մասին օրենքի համաձայն՝ բրոքերային կազմակերպությունն ինքն է փոխհատուցում վերջնական հաճախորդի վնասները[3]: 1990-ականների վերջին հաշվապահական հաշվառման նոր կանոնները ներդրվեցին, որոնք պահանջում էին, որ ներդրումների գնահատումը շուկայական լինի՝ պարտադրելով կորուստները կամ օգուտները ցույց տալ ֆինանսական հաշվետվություններում: Չնայած խստացմանը, ոչ նյութական ակտիվների հետ կապված բացը շարունակվեց շահագործվել. ձեռքբերման հաշվապահական հաշվառման ճապոնական կանոնները թույլ են տալիս ընկերություններին գրանցել M&A վճարները իրենց գործարքների մասով, և համախմբման գուդվիլը կարող է արժեզրկվել 20 տարվա ընթացքում[1]:

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Wall Street Journal թերթը հայտնում է, որ միայն 1992 թվականին չորս արժեթղթային ընկերություններում բացահայտվել են խարդախություններ։ Cosmo Securities, Daiwa Securities, Yamatane Securities և նախկին Maruman Securities արժեթղթային կազմակերպություններն ունեցել են ավելի քան մեկ միլիարդ իեն կորուստներ, որոնք թաքցվել են[4]:

Yamaichi Securities[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունվարին Yamaichi Securities կազմակերպության ղեկավարները դիմեցին tobashi խարդախության սխեմայի՝ ստեղծելով առանձին ընկերություն, որը կոչվում էր Yamaichi Enterprise։ Վերջինս հաշիվ բացեց Credit Suisse բանկի Տոկիոյի մասնաճյուղում: Ավանդադրելով 200 միլիարդ իեն ճապոնական պետական պարտատոմսերում՝ Yamaichi կազմակերպության դուստր ձեռնարկությունն այնուհետև օգտագործեց կեղծ ընկերություններ՝ հաճախորդների համար շահույթներ ստեղծելու համար՝ ի վերջո կլանելով 158,3 միլիարդ ¥ կորուստներ: Արտարժութային պարտատոմսերի օգտագործմամբ առանձին սխեման հանգեցրել է 106,5 միլիարդ իենի վնասների, որոնք թաքցվել են Yamaichi-ի ավստրալական դուստր ձեռնարկությունում:

1993 թվականի օգոստոսին Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը ստուգել է 47 ֆինանսական հաստատություններ, որոնք բոլորն էլ հերքել են այդ պրակտիկան:

Olympus Corporation[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերին նորանշանակ գլխավոր գործադիր տնօրենի վիճահարույց պաշտոնանկության ֆոնին պարզվեց, որ Olympus Corporation կազմակերպությունը գործել է tobashi սխեմայով, որում ասվում էր, որ 2 միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսվել մինչև 20 տարի առաջ կատարված վատ ներդրումները ծածկելու համար[5]:

2011 թվականի նոյեմբերի 8-ին The Wall Street Journal թերթը անվանում էր «ճապոնական կորպորատիվ պատմության ամենամեծ և ամենաերկարատև կորուստները թաքցնելու պայմանավորվածություններից մեկը», ընկերությունը խոստովանել է, որ այդ գումարն օգտագործվել է ներդրումների կորուստները ծածկելու համար։ Անպատշաճ հաշվառման համար ընկերությունը մեղադրել է նախկին նախագահ Ցույոշի Կիկուկավային, աուդիտոր Հիդեո Յամադային և գործադիր փոխնախագահ Հիսաշի Մորիին, որոնք բոլորը հրաժարական են տվել[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soble, Jonathan (10 November 2011). «Olympus Q&A (subscription)». Financial Times. London. Արխիվացված օրիգինալից 10 November 2011-ին. Վերցված է 11 November 2011-ին.
  2. Duane, Dan (14 March 2010). «The Lehman Report, "Repo 105", and "tobashi"». Practical Stock Investing. Վերցված է 10 November 2011-ին.
  3. «Yamaichi chief gives Diet testimony on 'tobashi' trades». The Japan Times. 9 December 1997. Վերցված է 8 November 2011-ին.(չաշխատող հղում)
  4. Koh, Yoree (8 November 2011). "At Olympus, High Times, Dark Shadow". The Wall Street Journal. Retrieved 8 November 2011
  5. Powell, Bill (9 November 2011) "Olympus Scandal: A Confession, but Still No Answers". TIME. Retrieved 10 November 2011
  6. «Olympus President: Will Do Utmost To Avoid Delisting». The Wall Street Journal. 7 November 2011. Վերցված է 8 November 2011-ին.