Մարդագայլը (ֆիլմ, 2010)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդագայլը
անգլ.՝ The Wolfman
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], մարդագայլ ֆիլմ և դրամա
Թեմագերբնական
ՀիմքՄարդագայլը
Թվական2010 և փետրվարի 11, 2010[4][5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋո Ջոնսթոն[3][6][7][…]
ՊրոդյուսերԲենիսիո դել Տորո, Սքոթ Սթուբեր և Շոն Դանիել
Սցենարի հեղինակԷնդրյու Էևին Ուոքեր, David Self? և Curt Siodmak?[8]
ԴերակատարներԲենիսիո դել Տորո[6][7][9][…], Էնթոնի Հոփքինս[6][7][9][…], Էմիլի Բլանտ[7][9][10][…], Հյուգո Ուիվինգ[6][7][11][…], Ջերալդին Չապլին[11][12], Արթ Մալիկ[9][11][12], Դևիդ Սքոֆիլդ[11], Քլայվ Ռասել[11], Մայքլ Քրոնին[9][11], Սեմ Հեզելդայն[11], Էյսա Բաթերֆիլդ[8], Մաքս ֆոն Սյուդով[8], Էնթոնի Շեր[8], Ռոջեր Փրոսթ[8], Էմիլ Հոսթինա[8], Ռիք Բեյքեր[8], Դևիդ Սթերն, Բրանկո Տոմովիչ, Olga Fedori?[8] և Nicholas Day?[8]
ՕպերատորՇելի Ջոնսոն
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժDennis Virkler?
Պատմվածքի վայրԼոնդոն և Անգլիա
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունUniversal Studios[6], Relativity Media և Stuber Pictures?
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Wolfman (2010 film) Վիքիպահեստում

«Մարդագայլը» (անգլ.՝ The Wolfman), 1941 թվակականին նկարահանված դասական ֆիլմի վերաթողարկված տարբերակը։ Սյուժեն զգալիորեն փոխվել է։ Ռեժիսորը Ջո Ջոնսթոնն է, կինոաստղեր՝ Բենիսիո դել Տորո, Էնթոնի Հոփքինս, Էմիլի Բլանտ, Հյուգո Ուիվինգ և Ջերալդին Չապլին։ Այն թողարկվել է 2010 թվականի փետրվարի 10-ին, Ֆրանսիայում, իսկ փետրվարի 12-ին` ԱՄՆ-ում։ Ֆիլմը արժանացել է քննադատների սառն ընդունելությանը[13], սակայն DVD և Blu-Ray տարբերակների վաճառքը շատ հաջող էր։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություները տեղի են ունենում 1891 թվականին, ֆիլմում պահպանվել է բնօրինակ սցենարը, որում Լոուրենս Թելբոտը (Բենիսիո դել Տորո) եղբոր մահից (1941 թվականի ֆիլմում՝ անհետացումից) անմիջապես հետո վերադառնում է հոր (Էնթոնի Հոփկինս) կալածք։ Ֆիլմը պարունակում է ֆլեշբեքներ, որոնք վերաբերում են Լոուրենսի անցյալին և այն մասին, թե ինչն է հանգեցրել նրա և ընտանիքի օտարացմանը (պատճառներից մեկը Գվենն էր՝ եղբոր կինը (Էմիլի Բլանտ), որի նկատմամբ Լոուրենսը անտարբեր չէր), իսկ գործողությունների վայրն ընդլայնվում է Բլեքմորից (որը բնօրինակում առասպելական Լլենուիլի գյուղն էր) մինչև Լոնդոն[14]։ Սյուժեի պաշտոնական բացատրության մեջ ասվում է, որ մանուկ հասակում մոր մահը մեծ վնաս է պատճառում Թելբոտին, իսկ Գվեն Քոնլիֆը նրա եղբոր հարսնացուն էր։ Եղբոր անհետաալուց հետո Թելբոտը սկսում է հետապնդել մարդասպանին, որը պարզվում դարձվոր է, և անեծքը փոխանցվում է Թելբոտին։ Այս ամենը նկատում է քննիչ Էբերլայնը (Հյուգո Ուիվինգ), և արդյունքում նրա հրամանով Լոուրենսը ուղարկվում է հոգեբուժարան։ Որոշ ժամանակ անց հայրը գնում է որդու մոտ և պատմում նրան, որ հենց ինքն է սպանել Լոուրենսի մորը և եղբորը, որ ինքն է այն փոխակերպուկը, որ կծել է Թելբոտին։ Մի անգամ հիվանդանոցի տնօրենը որոշում է բոլորին (ներառյալ Էբերլայնին) ապացուցել, որ իրականում փոխակերպուկներ գոյություն չունեն։ Նա դուրս է հանում Լոուրենսին, կապում է աթոռին, տանում պատուհանի դիմաց և ստիպում նայել լիալուսնին, բայց, ի զարմանս նրա, Լոուրենսը վերածվում է «գայլ-մարդու» և սպանում նրան։ Առավոտյան Լոուրենսը վազում է Գվենի մոտ և իմանում նրա փոխադարձ զգացմունքների մասին։ Էբերալայնի գլխավորությամբ հեռանալով ոստիկանությունից և հորից վրեժ լուծելու ցանկությամբ՝ Լոուրենսը վերադառնում է Բլեքմոր, վերամարմնավորում և սպանում է ավագ Թելբոտին։ Բայց սխալ պահի հայտնվում է Գվենը, և Լոուրենսը փորձում է սպանել նրան։ Նա հասցնում է կծել Էբերլայնին և հետապնդել Գվեին։ Գվենը Լոուրենսին կրակում է արծաթե փամփուշտով, և Լոուրենսը մահանում է։ Մեռնելուց առաջ նա ստանում է մարդու տեսք և շնորհակալություն հայտնում Գվենին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես նախատեսվում էր ֆիլմը թողարկել 2009 թվականի փետրվարի 13-ին (ուրբաթ, 13), բայց հետո թողարկման ամսաթիվը հետաձգվել է մինչև 2009 թվականի ապրիլի 3-ը[21]։ 2008 թվականի դեկտեմբերին Universal Pictures-ը հետաձգել է թողարկման ամսաթիվը մինչև 2009 թվականի նոյեմբերի 6-ը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ֆիլմի «առաջխաղացմանը»[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ew.com/article/2010/02/12/wolfman-0
  2. http://www.nytimes.com/2010/02/12/movies/12wolfman.html
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0780653/
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://stopklatka.pl/film/wilkolak-2010
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=110815.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.ofdb.de/film/189760,Wolfman
  10. http://www.metacritic.com/movie/the-wolfman
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://www.imdb.com/title/tt0780653/fullcredits
  12. 12,0 12,1 http://www.filmaffinity.com/en/film827614.html
  13. «The Wolfman (2010)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  14. Empire Online — Producer Talks Wolfman(անգլ.)
  15. Rotten Tomatoes — Anthony Hopkins Wants to Growl as Wolfman’s Dad Արխիվացված 2008-09-15 Wayback Machine(անգլ.)
  16. Empire — Emily Blunt Joins Wolf Man(անգլ.)
  17. Variety — Hugo Weaving to pursue 'Wolfman'(անգլ.)
  18. soitu.es — Chaplin pide a los productores valientes que amen el cine y flipa con el Festival de Las Palmas(իսպ.)
  19. «Bloody-Disgusting — FULL 'The Wolfman' Cast Revealed!!(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Variety — Film Production Detail Արխիվացված 2008-08-14 Wayback Machine(անգլ.)
  21. ComingSoon.net — Valkyrie Moved Back to 2009 Արխիվացված 2014-07-14 Wayback Machine(անգլ.)
  22. Variety — 'Wolfman,' 'Nottingham' delayed Արխիվացված 2009-02-14 Wayback Machine(անգլ.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդագայլը (ֆիլմ, 2010)» հոդվածին։