Մարիամ Աստվածածնի տաճար (Յոհանեսբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամ Աստվածածնի տաճար
անգլ.՝ St Mary's Cathedral
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ՏեղագրությունՅոհաննեսբուրգ
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ԹեմAnglican Diocese of Johannesburg?
Հիմնական ամսաթվերըսեպտեմբերի 29, 1929
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետՀերբերտ Բեյքեր
Ճարտարապետական ոճՌոմանական արվեստ
Հիմնադրվածսեպտեմբերի 29, 1929
Քարտեզ
Քարտեզ
stmaryscathedral.joburg(անգլ.)

Մարիամ Աստվածածնի տաճար (Յոհանեսբուրգ) (անգլ.՝ St Mary's Cathedral), անգլիկան եկեղեցու Յոհաննեսբուրգի թեմի առաջնորդանիստ տաճարը ՀԱՀ-ում։ Տաճարը գտնվում է Յոհանեսբուրգում, ճարտարապետության հուշարձան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի կառուցման գաղափարն առաջ է քաշվել Յոհանեսբուրգի անգլիկան եպիսկոպոս Ջոն Դարրագի կողմից։ Շենքի նախագծի վրա աշխատել են այնպիսի ճարտարապետներ, ինչպիսիք են Սըր Հերբերտ Բեյքերը և Ֆրենկ Ֆլեմինգը։ 1921 թվականին կառուցվել է մատուռ, իսկ 1926 թվականի մայիսի 13-ին սկսվել է տաճարի հիմնական մասի շինարարությունը։ Տաճարի կառուցումն ավարտվել է, և այն օծվել է Սուրբ Միքայելի ւ բոլոր հրեշտակների տոնին՝ 1929 թվականի սեպտեմբերի 27-ին[1]։ 1950-ական թվականներին Կույս Մարիամի տաճարը Յոհանեսբուրգի կենտրոնում գտնվող այն քիչ թվով եկեղեցիներից մեկն էր, որտեղ չէին գործում ռասայական սեգրեգացիայի օրենքները[2]։ 1975 թվականին Դեսմոնդ Տուտուն դարձել է այդ տաճարի առաջին սևամորթ դեկանը[3]։ 1993 թվականի ապրիլին հարավաֆրիկյան քաղաքական գործիչ և ապարտհեյդ ռեժիմի դեմ պայքարող Օլիվեր Տամբոյի մարմինը գտնվում էր տաճարում Բենոնիում թաղվելուց առաջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է ռոմանական ոճով, բաժանված է երեք մասի՝ Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի կցաշենք, «Բոլոր հոգիների» մատուռ՝ ի հիշատակ Առաջին աշխարհամարտում զոհված հարավաֆրիկացիների և Սուրբ Հոգու մատուռ։ Տաճարի ինտերիերում գերակշռում են սպիտակ գաջած սյուները և կամարները, փայլուն մանրահատակով պատված հատակը, վիտրաժները և պարզ փայտե նստարանները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1. «City of Johannesburg - Great churches and temples of Joburg». www.joburg.org.za. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  2. Luli Callinicos The World that Made Mandela: A Heritage Trail. — STE Publishers, 2000-01-01. — 339 с. — ISBN 9781919855011
  3. Desmond Tutu. — Awareness Publishing, 2003-01-01. — 34 с. — ISBN 9781919910772

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Walshe, Peter (1983). Church versus state in South Africa : the case of the Christian Institute. London: Hurst. p. 77. ISBN 0905838815. Retrieved 16 September 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]