Մարիանո Բարբոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիանո Բարբոսա
Mariano Damián Barbosa
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարիանո Դամիան Բարբոսա
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1984(1984-07-27)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 187 սմ
Քաշ 77 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վիլյառեալ
Համար 13
Պատանեկան կարիերա
Արգենտինա «Բանֆիլդ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Արգենտինա «Բանֆիլդ» 38 (-?)
2005-2007 Իսպանիա «Վիլյառեալ» 21 (-28)
2007-2008 Իսպանիա «Ռեկրեատիվո» 0 (0)
2008-2009 Արգենտինա «Էստուդիանտես» 1 (-5)
2009   Արգենտինա ««Ռիվեր Պլեյտ» 4 (-3)
2009-2010 Մեքսիկա «Ատլաս» 28 (-41)
2010-2014 Իսպանիա «Լաս Պալմաս» 162 (-209)
2014-2015 Իսպանիա «Սևիլյա» 2 (-1)
2015-այժմ Իսպանիա «Վիլյառեալ» 2 (-4)
Ազգային հավաքական
2003 Արգենտինա Արգենտինա (մինչև 20) 2 (?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարիանո Դամիան Բարբոսա (իսպ.՝ Mariano Damián Barbosa, հուլիսի 27, 1984(1984-07-27)[1][2][3], Լանուս, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, իսպանական «Վիլյառեալ» ակումբի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբոսան սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Բանֆիլդ» ակումբի կազմում։ Նա հետզհետե տեղ գրավեց հիմնական կազմում և ակումբում անցկացրեց երեք մրցաշրջան։ 2005 թվականին Մարիանոն տեղափոխվել է իսպանական «Վիլյառեալ»։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ Բարբոսան եղել է թիմի երկրորդ դարպասպահը Սեբաստիան Վիերայից հետո։ Օգոստոսի 28-ին «Օսասունայի» դեմ խաղում Մարիանոն կատարել է իր դեբյուտը Լա լիգայում[4]։ Դիեգո Լոպեսի՝ «Վիլյառեալ» տեղափոխվելուց հետո Բարբոսան որոշել է հեռանալ ակումբից և տեղափոխվել «Ռեկրեատիվո»։ Հիմնական դարպասապահ Ստեֆանո Սորենտինոյի լավ խաղի պատճառով Մարիանոն երբեք դուրս չի եկել դաշտ։

2008 թվականին Բարբոսան վերադարձել է հայրենի երկրի «Էստուդիանտես» ակումբ։  Նոյեմբերի 16-ին «Արգենտինոս Ջունիորսի» ակումբի դեմ հանդիպման ժամանակ նա կատարել է իր դեբյուտը արգենտինական Պրիմերայում[5]։ Խաղային պրակտիկա ստանալու համար Մարիանոն վարձակալական հիմունքներով 2009 թվականի սկզբին տեղափոխվել է «Ռիվեր Պլեյտ» ակումբ։ Մարտի 8-ին Սարանդիի «Արսենալի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում[6]։

Նույն տարվա ամռանը Մարիանոն տեղափոխվել է մեքսիկական «Ատլաս» ակումբ։ Օգոստոսի 17-ին «Ամերիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը մեքսիկական Պրիմերայում[7]։ Մեքսիկայում կարիերան ավարտելուց հետո Բարբոսան վերադարձել է Իսպանիա։ 2010 թվականի ամռանը նա դարձել է «Լաս Պալմաս» ակումբի խաղացող։ Օգոստոսի 28-ին ակումբի կազմում նա մասնակցել է Տարագոնայի «Խիմնաստիկի» դեմ կայացած հանդիպմանը[8]։ Կանարյան կղզիների թիմի կազմում Բարբոսան խաղացել է չորս մրցաշրջան՝ մասնակցելով ավելի քան 150 հանդիպման։

2014 թվականին ավարտվել է ակումբի հետ Մարինոյի պայմանագրի ժամկետը, և նա տեղափոխվել է «Սևիլյա» որպես ազատ գործակալ[9]։ Օգոստոսի 23-ին «Վալենսիայի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտն ակումբիկազմում[10]։ Մրցաշրջանի ավարտին Բարբոսան դարձել է Եվրոպայի լիգայի հաղթողը «Սևիլյայի» կազմում։ 2015 թվականի ամռանը Բարբոսան վերադարձել է «Վիլյառեալ»[11]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Բարբոսան ԱՄԷ-ում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությունում գրավել է չորրորդ տեղը։  Մրցաշարի 1/16 եզրափակչում նա մասնակցել է Եգիպտոսի երիտասարդական հավաքականի դեմ խաղն՝ փոխարինելով դարպասապահ Գուստավո Էբերտոին[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Իսպանիա «Սևիլյա»

  • 2Արծաթե մեդալակիր ՈւԵՖԱ Սուպերգավաթի արծաթի մեդալակիր - 2014
  • ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող - 2014/2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Осасуна VS. Вильярреал 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2005 թ․ օգոստոսի 28.
  5. «Архентинос Хуниорс VS. Эстудиантес 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2008 թ․ նոյեմբերի 16.
  6. «Ривер Плейт VS. Арсенал Саранди 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ մարտի 8.
  7. «Америка VS. Атлас 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 17.
  8. «Лас-Пальмас VS. Химнастик 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 28.
  9. «Вратарь «Лас-Пальмас» Барбоса перейдет в «Севилью»» (ռուսերեն). sports.ru. 2014 թ․ հուլիսի 15.
  10. «Севилья VS. Валенсия 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 23.
  11. «Мариано Барбоса вернулся в «Вильярреал»» (ռուսերեն). sports.ru. 2015 թ․ հուլիսի 9.
  12. «Аргентина (до 20) VS. Египте (до 20) 2:1» (ռուսերեն). fifa.com. 2003 թ․ դեկտեմբերի 8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]