Մարին Ռոբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարին Ռոբու
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Մոլդովա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 19, 2000(2000-03-19)[1] (24 տարեկան)
Ծննդավայր՝Nisporeni, Մոլդովա

Մարին Ռոբու (մարտի 19, 2000(2000-03-19)[1], Nisporeni, Մոլդովա), մոլդովացի մարզիկ, ծանրորդ, 2021 թվականի աշխարհի առաջնության և 2021 և 2023 թվականների Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարին Ռոբուն ծնվել է 2000 թվականին։ 2017 թվականին նա առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ մինչև 69 կգ քաշային կարգում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Մեկ տարի անց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, նույն քաշային կարգում նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ 292 կգ արդյունքով։

2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչև 73 կգ քաշային կարգում մոլդովացի մարզիկին հաջողվել է նվաճել արծաթե մեդալ, իսկ 2020 թվականին Հռոմում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել է փոխչեմպիոն։

2020 թվականին ներկայացրել է Մոլդովան Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում[2][2][3]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 73 կգ քաշային կարգում Մարին Ռոբուն 339 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն․ պոկում վարժությունում նա փոքր արծաթե մեդալ է նվաճել 156 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 183 կգ քաշով զբաղեցրել է 4-րդ տեղը[4][5][6]։

2021 թվականի դեկտեմբերին Տաշքենդում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մինչև 81 կգ քաշային կարգում Մարին Ռոբուն 363 կգ քաշային երկու վարժությունների հանրագումարում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ պոկում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ[7][8]։

2023 թվականին Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մոլդովացի ծանրորդը մինչև 89 կգ քաշային կարգում, 364 կգ երկու վարժությունների արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ, իսկ պկում վարժությունում՝ փոքր բրոնզե մեդալ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանրամարտի աշխարհի առաջնություն
Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Բրոնզ մինչև 81 կգ 2021 Տաշքենդ, Ուզբեկստան 168,0 195,0 363,0

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն

Արդյունք Քաշ Թվական Մրցաշարի վայր Պոկում Հրում Ընդհանուր քաշ
 Արծաթ մինչև 73 կգ 2021 Մոսկվա, Ռուսաստան 156,0 183,0 339,0
 Բրոնզ մինչև 89 կգ 2023 Երևան, Հայաստան 166,0 198,0 364,0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.pesistica.org/public/file_manager/ARCHIVIO/fipe/gare/nazionali/2020/01.27.20%20-%20RomaWWC/Results/Roma%202020%20WWC%20-%20Results.pdf
  2. 2,0 2,1 Oliver, Brian (2021 թ․ հուլիսի 14). «Iranian trailblazer Jahanfekrian misses chance to make Olympic history in Tokyo». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հուլիսի 18-ին.
  3. Oliver, Brian (2021 թ․ հուլիսի 28). «Shi Zhiyong wins weightlifting gold with world record - and bronze for B Group Indonesian». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Weightlifting gold for Toma and career best for "outstanding" Davies in Moscow». www.insidethegames.biz. 1617730560. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
  5. Oliver, Brian (2021 թ․ ապրիլի 6). «European weightlifting gold for Toma and career best for "outstanding" Davies in Moscow». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Results Book» (PDF). 2021 European Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  7. Oliver, Brian (2021 թ․ դեկտեմբերի 12). «Weightlifting sensation as Bulgarian teenager Nasar smashes Lu Xiaojun's senior world record». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «2021 World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]