Մարկուս Ինգվարտսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Ինգվարտսեն
Քաղաքացիությունը  Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1996(1996-01-04)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Farum, Furesø Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մարկուս Հեյրիս Ինգվարտսեն (դան․՝ Marcus Højriis Ingvartsen, հունվարի 4, 1996(1996-01-04)[1][2], Farum, Furesø Municipality, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Նորշելան» ակումբի վինգեր։ Հանդես է եկել Դանիայի հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգվարտսենը դանիական «Նորշելանն» ակումբի սան է, որի ակադեմիան ավարտել է 2013 թվականին։ 2013/14 մրցաշրջանից սկսած՝ երիտասարդ ֆուտբոլիստին սկսել են ընդգրկել հիմնական կազմում։ 2014 թվականի փետրվարի 28-ին Մարկուսը իր նորամուտն է նշել Դանիական Սուպերլիգայում «Վիբորգի» դեմ խաղում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Մարիո Տիչինովիչին[3]։ Ընդհանուր առմամբ, մեկնարկային մրցաշրջանում անցկացրել է երկու հանդիպում։

2014/15 մրցաշրջանում Մարկուսը սկսել է շատ ավելի հաճախ հայտնվել խաղադաշտում։ Ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացրել է 14 խաղ, որոնցից 5-ում հանդես է եկել մեկնարկային կազմում։ Նաև կարողացել է երկու անգամ աչքի ընկնել․ 2015 թվականի մայիսի 25-ին աչքի է ընկել երկու անգամ «Հոբրոյի» դարպասը գրավելով[4]։

2015/16 մրցաշրջանից սկսած՝ Մարկուսը «Նորշելանի» հիմնական հարձակվողն է։ Մասնակցել է 23 հանդիպման, որտեղ աչքի է ընկել 5 անգամ։ 2016/17 մրցաշրջանը նույնպես սկսել է առանցքում նույն «Վիբորգի» դեմ մենամարտով և միանգամից հասցրել է աչքի ընկնել[5]։

2017/18 մրցաշրջանում Մարկուս տեղափոխվել է բելգիական «Գենկ»[6]։ 2019 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Բեռլինի «Ունիոնի» հետ, որի ժամկետը լրանալու էր 2022 թվականի հունիսին[7]։

2021 թվականի օգոստոսի 30-ին մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնման հնարավորությամբ նրան վարձակալել է «Մայնց 05-ը»։ Մրցաշրջանի ավարտից հետո «Մայնցը» գնել է նրան՝ կնքելով պայմանագիր մինչև 2025 թվականը։

2023 թվականի հուլիսի 7-ին վերադարձել է «Նորշելան»։

2024 թվականի մարտի 19-ին հայտարարվել է Ինգվարտսենի տեղափոխությունը ՄԼՍ-ի ապագա ակումբ «Սան Դիեգո», որը լիգա է մտնում 2025 թվականի մրցաշրջանում։ Դանիացին ամերիկյան ակումբի հետ կնքել է եռամյա պայմանագիր մինչև 2027 մրցաշրջանի ավարտը՝ ակումբի երկարաձգման տարբերակներով մինչև 2029 մրցաշրջանի ավարտը։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգվարտսենը մասնակցել է տարբեր տարիքի պատանեկան հավաքականների հանդիպումներին։ Խաղադաշտ է դուրս եկել 2015 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման և էլիտար ընտրական փուլերում։

2015 թվականից Դանիայի երիտասարդական հավաքականի խաղացող է։ Նորամուտը նրա կազմում նշել է 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Գերմանիայի հասակակիցների դեմ ընկերական խաղում[8]։

2021 թվականի մարտին Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանն նրան առաջին անգամ հրավիրվել է մասնակցելու 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսրայելի, Մոլդովայի և Ավստրիայի հավաքականների դեմ խաղերին[9]։ 2021 թվականի մարտի 28-ին նորամուտն է նշել է Դանիայի հավաքականի կազմում 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Մոլդովայի հավաքականի դեմ տնային խաղում (8:0)՝ 78-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մատիս Ենսենին՝ խաղի 89-րդ րոպեին խփելով իր առաջին գոլը ազգային թիմի կազմում՝ հաստատելով վերջնական հաշիվը[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գենկ»
  • Բելգիայի չեմպիոն՝ 2018/19

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Viborg - Nordsjalland» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  4. «Nordsjalland - Hobro» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  5. «Viborg - Nordsjalland» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  6. «Маркус Ингвартсен перешел в бельгийский «Генк» (12.07.2017)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  7. «Маркус Ингвартсен перешел в «Унион» (16.06.2019)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  8. «Germany U-21 - Denmark U-21» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  9. «Truppen til kampen mod Israel den 25. marts». dbu.dk (դանիերեն). Датский футбольный союз. 2021 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  10. «Дания забила восемь безответных голов Молдове». football.ua (ռուսերեն). Football.ua. 2021 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.