Մարկ Կինսելա
Քաղաքացիությունը | Իռլանդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1972[1] (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 69 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարկ Կինսելա (անգլ.՝ Mark Kinsella, օգոստոսի 12, 1972[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս զբաղեցնում է «Դրոեդա Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ 2002 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինսելի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կոլչեստեր Յունայթեդ» ակումբում, որի հիմնական թիմում դեբյուտը նշել է 1989 թվականին։ 1996 թվականին 150 հազար ֆունտ ստերլինգով տեղափոխվել է «Չարլտոն Ատլետիկ», որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները, Չարլտոնում դարձել է թիմի առաջատար և ավագ, նրա հետ դուրս եկել Պրեմիեր Լիգա։ Չարլտոնից հետո Կինսելը խաղացել է ևս մի քանի ակումբներում, սակայն ոչ մի տեղ չի հասել իր նախկին մակարդակին։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքականի կազմում Կինսելան անցկացրել է 48 հանդիպում, խփել է 3 գոլ։ Մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնությանը։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Կինսելան մեկ հանդիպում է անցկացրել «Ուոլսոլ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնակատարի կարգավիճակում։ Հետագայում աշխատել է «Չարլտոն Ատլետիկ»-ի պահեստային թիմի մարզիչ, մարզել է «Դեյվենտրի Թաուն»-ը, 2012-2014 թվականներին աշխատել է «Կոլչեստեր Յունայթեդ»-ում՝ որպես մարզչի օգնական։ 2015 թվականից իռլանդական «Դրոդա Յունայթեդ» ակումբի առաջին թիմի մարզիչը[2]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոլչեստեր Յունայթեդ
- Անգլիայի Ֆուտբոլային կոնֆերանսի չեմպիոն՝ 1991/92
- Ֆուտբոլային ասոցիացիայի գավաթակիր՝ 1991/92
- Չարլտոն Ատլետիկ
- Անգլիայի առաջին դիվիզիոնի չեմպիոն՝ 1999/00
- Անհատական
- Անգլիայի ֆուտբոլային լիգայի երրորդ դիվիզիոնի տարվա թիմում՝ 1995/96
- Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնի տարվա թիմում՝ 1999/00
- Կոլչեստեր Յունայթեդ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1993/94, 1995/96
- Չարլտոն Ատլետիկ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1997/98, 1998/99
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Who's Who?». droghedaunited.ie. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Профиль на premierleague.com(չաշխատող հղում)
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դուբլին քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Իռլանդացի ֆուտբոլային մարզիչներ
- Իռլանդացի ֆուտբոլիստներ
- Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Չառլտոն Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Վեստ Բրոմվիչ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով