Մարկ Քարնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Քարնի
 
Կրթություն՝ Հարվարդի քոլեջ, Սուրբ Պետրոսի քոլեջ, Nuffield College?[1], Հարվարդի համալսարան և St. Francis Xavier High School?
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ տնտեսագետ, բանկիր, ձեռնարկատեր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 16, 1965(1965-03-16)[2][3][4] (59 տարեկան)
Ծննդավայր Ֆորթ Սմիթ, Region 5, Northwest Territories, Հյուսիսարևմտյան տարածքներ, Կանադա
Քաղաքացիություն  Կանադա,  Իռլանդիա և  Միացյալ Թագավորություն
Ամուսին Diana Fox?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Կանադայի միաբանության սպա

Մարկ Քարնի (անգլ.՝ Mark Carney, մարտի 16, 1965(1965-03-16)[2][3][4], Ֆորթ Սմիթ, Region 5, Northwest Territories, Հյուսիսարևմտյան տարածքներ, Կանադա), կանադացի և բրիտանացի տնտեսագետ և բանկիր։ 2008-2013 թվականներին ղեկավարել է Կանադայի Բանկը։ 2013-2020 թվականներին եղել է Անգլիայի Բանկի կառավարիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի մարտի 16-ին Կանադայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ֆորտ Սմիթ քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը մասնագիտացել տնտեսագիտության բնագավառում։ 1993 թվականին ստացել է տնտեսագիտության Մագիստրոսի կոչում (MPhil) Սենթ Փիթեր քոլեջում (Օքսֆորդի համալսարան) և դոկտորի կոչում (DPhil) 1995 թվականին նույն համալսարանի Նաֆիլդի քոլեջում, որտեղ պաշտպանել է իր թեզը «Մրցակցության դինամիկ առավելությունները» թեմայով։

Նա 13 տարի աշխատել է Goldman Sachs ընկերության Լոնդոնի, Նյու Յորքի, Տորոնտոյի և Տոկիոյի մասնաճյուղերում՝ զբաղվելով սուվերեն ռիսկերի, զարգացող տնտեսությունների փոխառու կապիտալի շուկաների և ներդրումային բանկային գործունեության վրա։

2003-2004 թվականներին աշխատել է Կանադայի Բանկում՝ որպես միջազգային հարցերով փոխկառավարիչ։ 2004 թվականի նոյեմբերից մինչև 2007 թվականի հոկտեմբերը աշխատել է Կանադայի ֆինանսների դեպարտամենտում։

2008 թվականի փետրվարից Կանադայի Բանկի կառավարիչն է եղել։ 2010 թվականին Քարնին G7 երկրների Կենտրոնական բանկի միակ ղեկավարն էր, ով որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

2011-2018 թվականներին եղել է Ֆինանսական կայունության խորհրդի նախագահ՝ այս աշխատանքը համատեղելով կենտրոնական բանկերում իր աշխատանքի հետ։ «Երեսուն խմբի» անդամ է։

2013 թվականի հուլիսի 21-ին նշանակվել է Անգլիայի Բանկի կառավարիչ՝ դառնալով ամենաերիտասարդ նախագահը նրա պատմության մեջ։ Պայմանագիրը նախատեսված էր 5 տարվա համար՝ տարեկան 624 000 ֆունտ ստերլինգ աշխատավարձով։ 2018 թվականին Կարնիի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2020 թվականի հունվար։

2018 թվականի նոյեմբերին Մարկը ստացել է բրիտանական քաղաքացիություն[5], բացի արդեն ունեցած իռլանդական և կանադականից։

Ամերիկյան Ջեքսոն Հոլ քաղաքում ԱՄՆ ԴՊՀ-ի 2019-ի տարեկան համաժողովում տարբեր երկրների Կենտրոնական բանկերի ղեկավարների և ԴՊՀ-ի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Մարկ Քարնին առաջարկել է դոլարը որպես համաշխարհային պահուստային արժույթ փոխարինել նոր թվային արժույթով[6]։ Նրա կարծիքով՝ բազմաբևեռ աշխարհին անհրաժեշտ է նաև բազմաբևեռ արժույթ։ Նոր թվային արժույթը, որը հիմնված է ապրանքների համաշխարհային զամբյուղի վրա, կհավասարակշռի համաշխարհային տնտեսությունը։ «Հարցն այն է, թե ինչպես հասնել դրան,– ասել է նա CNBC բիզնես լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում:– Դուք մի գիշերվա ընթացքում չեք հասնում ինչ-որ նոր բանի»։ Քարնին ասում է, որ առևտրային պատերազմները վատթարացնում են բիզնես վարելու պայմաններն ամբողջ աշխարհում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nuffield.ox.ac.uk/the-college/about-the-college/
  2. 2,0 2,1 Kellner P. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  5. Fergal O'Brien (2018 թ․ նոյեմբերի 22). «BOE Governor Carney Fulfills Promise by Becoming U.K. Citizen». Bloomberg. Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Глава ЦБ Англии предложил заменить доллар новой резервной валютой». РБК (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  7. Al Lewis (2019 թ․ օգոստոսի 23). «Bank of England Governor Mark Carney proposes new currency, and says trade war is dampening business confidence» (անգլերեն). CNBC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Քարնի» հոդվածին։