Մարուպեի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարուպեի շրջան
Mārupes novads
Դրոշ Զինանշան

Մարուպեի շրջանի դրոշը

Մարուպեի շրջանի զինանշանը
ԵրկիրԼատվիա Լատվիա
ԿարգավիճակԼատվիայի նախկին մունիցիպալիտետ
Մտնում էԼատվիա
ՎարչկենտրոնՄարուպե
ՔաղաքապետՄարտինշ Բոյարս
Բնակչություն (2017)19 955
Տարածք103,91
Հիմնադրված էհուլիսի 1, 2009 թ.
Սահմանակցում էՌիգա, Օլաինեի շրջան և Բաբիտեի շրջան
ISO 3166-2 կոդLV-062
marupe.lv

Մարուպեի շրջան (լատիշ․՝ Mārupes novads), վարչատարածքային միավոր Լատվիայի կենտրոնական մասում։ Սահմանակից է Բաբիտե, Օլաինե շրջաններին և Ռիգա քաղաքին։ Շրջանի վարչական կենտրոնը համարվում է Մարուպե գյուղը։ Երկրամասում ներքին շրջանների բաժանումը բացակայում է։

2010 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչությունը կազմել է 15,130 մարդ, իսկ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունն աճել է՝ հասնելով 19,955 մարդ։ Տարածքի մակերեսը կազմում է 103,91 կմ²[1]։

Տարածաշրջանը կազմավորվել է 2009 թվականի հուլիսի 1-ին Լատվիայի Ռիգայի շրջանի վարչական բարեփոխումների ավարտից հետո։ Երկրամասի տարածքում է գտնվում Ռիգայի միջազգային օդանավակայանը։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Լատվիայի մարդահամարի տվյալներով բնակչության ազգային կազմը բաշխվել է հետևյալ կերպ[2]՝

Ազգություն 2011 թվականի տվյալներ %
Լատիշներ 11 471 71,92 %
Ռուսներ 3183 19,96 %
Բելառուսներ 364 2,28 %
Ուկրաինացիներ 316 1,98 %
Լեհեր 188 1,18 %
Լիտվացիներ 112 0,70 %
Այլ ազգի ներկայացուցիչներ 316 1,98 %
Բոլորը 15 950 100,00 %

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարուպե
  • Յաունմարուպե
  • Տիրայնե
  • Սկուլտե
  • Ստիպնիեկի

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոբուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 7: Abrenes iela — Stipnieki
  • 10: Abrenes iela — Bruklenu iela — Jaunmārupe
  • 22: Abrenes iela — Lidoosta «Riga»
  • 25: Abrenes iela — Mārupe
  • 43: Abrenes iela — Skulte
  • 55: Abrenes iela — Jaunmārupe

Երկաթուղային տաքսի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 5139: MTS — Tiraine — Gaismas
  • 5433: Riga (Visvalža iela) — Jaunmārupe
  • 5435: MTS — Mārupe

Երկաթուղային ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրայնեի կայարանը գտնվում է Ռիգա-Էգլավա երկաթուղային գծի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Административное деление Латвии» (լատվիերեն). Министерство по делам регионального развития и самоуправлений. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին.
  2. Население Латвии по переписи населения 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարուպեի շրջան» հոդվածին։